Գանգաթիթեռ (նկար, Վան Գոգ)
Գանգաթիթեռը ֆր.՝ Sphinx tête de mort | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 33,5 |
լայնություն | 24,5 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ժանր | բնանկար |
նյութ | Յուղանկար |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0610.htm, https://vangoghworldwide.org/artwork/F610 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Գանգաթիթեռ (ֆր.՝ Sphinx tête de mort), 1889 թվականի մայիսին նկարած նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարներից, որը նա անվանել է «Գանգաթիթեռ»՝ սխալմամբ մտածելով, որ իր առջև հազվագյուտ եվրոպական թիթեռ է։ Իրականում կտավի վրա պատկերված է եվրոպական մեկ այլն խոշոր թիթեռ՝ Սիրամարգակն տանձենու «Saturnia pyri»[3]: Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանն այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռ»։

1889 թվական
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1889 թվականի մայիսի 8-ին վան Գոգը, տառապելով այդ ժամանակ հոգեկան հիվանդությամբ, ինքնակամ ներկայացել է Սեն-Պոլի ապաստան՝ Սեն-Ռեմի-դե-Պրովանսի արվարձաններում՝ Ֆրանսիայի հարավում[4][5][6]։ Ապաստանում գտնվելու մեկ տարվա ընթացքում նկարիչը նկարել է մոտավորապես 150 կտավ։ Դրանցից շատերում պատկերված են բնապատկերներ, ծառեր, խոտեր, թիթեռներ, որոնք նկարիչը կարող էր տեսնել իր սենյակի պատուհանից կամ այգում։

Վինսենթ վան Գոգը այս թիթեռը տեսել է Սեն-Ռեմի հիվանդանոցի այգում, բայց նկարիչը մտածել էր, որ այն գանգաթիթեռ է։ Ինքը նկարիչը հիշում է.
![]() |
Նա ուներ զարմանալիորեն նուրբ գույներ, սև, մոխրագույն, սպիտակի այնպիսի երանգներ՝ կարմիր շղարշով, ո երբեմն թվում էր կանաչավուն, նա շատ խոշոր էր։ Նրան նկարելու համար, ես պետք է սպանեի նրան, ինչը խնղճալի էր այսպիսի գեղեցիկ արարածի համար[7] - Պատմում էր վան Գոգը
|
![]() |
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի վրա մանրամասն պատկերված է թիթեռը՝ բացված առաջնային թևերով՝ գունային ֆոնով։ Նկարի կենդանի գույները համապատասխանում են վան Գոգին հատուկ կրքոտությանն ու հուզական հագեցվածությանը[8]։ Ամստերդամում գտնվող վան Գոգի թանգարանը, որտեղ գտնվում է այս աշխատանքը, այն վերանվանել է «Կայսերական գիշերային թիթեռնիկ» (ռուս.՝ «Павлиноглазка»; անգլ.՝ Emperor Moth, հոլ.՝ Nachtpauwoog)[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0610.htm
- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0189V1962
- ↑ «The Paintings: Great Peacock Moth» (անգլերեն)
- ↑ «Heilbrunn Timeline of Art History»։ Thematic Essay, Vincent van Gogh։ The Metropolitan Museum of Art։ 2000-2011։ Արխիվացված օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է մարտի 25, 2011
- ↑ «Olive Trees, 1889, van Gogh»։ Collection։ Minneapolis Institute of Arts։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է մարտի 25, 2011
- ↑ «Olive Trees, 1889, van Gogh»։ Collection։ The Metropolitan Museum of Art։ 2000-2011։ Արխիվացված օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է մարտի 25, 2011
- ↑ Harrison, R, ed. (2011)։ «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 22 May 1889 in Saint-Rémy»։ Van Gogh Letters։ WebExhibits (funded in part by U.S. Department of Education, Fund for the Improvement of Postsecondary Education).։ Արխիվացված օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է 2011-04-18
- ↑ Strieter, T (1999)։ Nineteenth-century European Art: A Topical Dictionary։ Westport: Greenwood Press։ էջեր 53–54։ ISBN -313-29898-X
- ↑ «Emperor Moth, 1889»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ 2005-2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է ապրիլի 15, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարը Ամստերդամի թանգարանում (F 610).(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանգաթիթեռ (նկար, Վան Գոգ) կատեգորիայում։ |