Նկարչի մոր դիմանկարը (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարչի մոր դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1888
բարձրություն40,5 սանտիմետր
լայնություն32,5 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՆորթոն Սայմոնի թանգարան
հավաքածուՆորթոն Սայմոնի թանգարան
հիմնական թեմաԱննա Կորնելիա Կառբենտուս
Ծանոթագրություններ
 Portrait of the artist's mother by Vincent van Gogh Վիքիպահեստում

Նկարչի մոր դիմանկարը, Վինսենթ վան Գոգի նկար, որում պատկերված է նկարչի մայրը` Աննա Կարբենտուս վան Գոգը։ Նկարը նկարվել է սև-սպիտակ լուսանկարից 1888 թվականին, երբ նկարիչը գտնվել է Ֆրանսիայի հարավում։ Վան Գոգը արվեստին ծանոթացել է մոր միջոցով, ով նույնպես սիրողական նկարիչ էր։ Երկար տարիներ ընտանիքի անդամների հետ լարված հարաբերություններից հետո Վան Գոգը հուզմունքով է իր որոշ աշխատանքներով կիսվել նրանց հետ, որոնք, ինչպես նկարիչն էր մտածում, ամենից շատ մայրն էր գնահատելու. դրանցում պատկերված էին ծաղիկներ ու բնություն։ Այս նկարում Վան Գոգն արտահայտել է մոր հպարտ ու արժանապատիվ էությունը։

Հետնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կարբենտուս վան Գոգը ինքնուս նկարչուհի էր, ով սիրում էր նկարել բույսեր ու ծաղիկներ և տարված էր ջրաներկով[2][3]։ Իր մեծ ընտանիքում Աննան ոտքի է կանգնեցրել ութ երեխաներից վեցին` Վինսենթին, Աննային, Էլիզաբեթին, Թեոյին, Վիլհելմինային և Կոռնելիուսին[2]։ Աննան արվեստի նկատմամբ իր սերը փորձել է փոխանցել զավակներին։ Վինսենթի ամենավաղ շրջանի նկարների մեջ կան մոր նկարած ծաղիկների ու տատասկների կրկօրինակներ[4]։

Աննայի ամուսինը` Թեոդորուս վան Գոգը, եղել է քահանա, որը նրանց ընտանեկան մասնագիտությունն է եղել։ Նա, որ հայտնի է եղել իր արտաքին գրավչությամբ և երկար քարոզներով, սերել է մեծ ընտանիքից, որտեղ մեծացել է 11 երեխա[2]։ Աննան ու Թեոդորուսը նվիրված ծառայել են գյուղական համայնքին. նրանց գործողությունները բխել են իրենց կրոնական համոզմունքներից[5]։ Ե'վ հայրը, և' մայրը համոզված էին, որ Աստված ամենակարող է և միշտ հետևում է մարդկանց գործողություններին։ Նրանք իրենց երեխաներին սովորեցրել են Աստծո ներկայությունը փնտրել բնության մեջ, օրինակ` ամպերի կամ ծաղիկների տեսքով։ Թեոդորուս վան Գոգի սիրելի բանաստեղծ Ռևերենդ Բերնարդ թեր Հաարը իր «Արարման գովքի երգ» բանաստեղծության մեջ գրել է[6].

Թեոդորուս և Աննա վան Գոգերը և նրանց վեց զավակները

Ես կորչում եմ քո մեջ, Բնությու'ն
Ինչքան իմ կարողություններն են թույլ տալիս,
Որի շուրջ պտտվում է տիեզերքը։
Հարությու'ն առ, դարերի փառ'ք,
Կամ լռի'ր, խաղալի'ք իմ, լռի'ր,
Լսի'ր` ինչ է երգում Արարիչը.
Լռելն այստեղ կարևոր է,
Քանի որ այն գովքն է Արարման։

Տասնմեկ տարեկան հասակում Վան Գոգին ուղարկել են գիշերօթիկ դպրոց` սովորելու, ինչը հիմք է դրել ամբողջ կյանքում վտարված լինելու իր գիտակցմանը[2]։ Նա իրեն ավելի օտարված է համարել ընտանիքից, երբ ձախողվել է արվեստի գործերի վաճառքի բնագավառում։ Երբ նա նկարիչ դառնալու որոշում է կայացնում, ընտանիքի անդամները հնարավոր այլընտրանք են առաջարկում, ինչն ավելի է խորացնում Վինսենթի ու ընտանիքի մեջ առկա հակասությունը։ Վան Գոգի հագնվելու ոճը, վարքը, սիրային անսովոր կյանքը շփոթմունք են առաջացնում նրա ընտանիքում, այնպես որ Վինսենթն իրեն օտար էր համարում ընտանիքում[7]։ Իր եղբայր Թեոյին ուղղված նամակում Վան Գոգը գրել է. «Մայրիկի ու հայրիկի` Աստծո, մարդկանց, նրանց բարոյականության մասին ունեցած տեսակետները անհեթեթություն են»[8]։

Երբ 1888-1889 թվականներին Վան Գոգը հոսպիտալացվում է Առլում, նրա մայրը Թեոյին գրում է. «Ես կարծում եմ, որ նա միշտ հիվանդ է եղել, և նրա ու մեր տառապանքները դրա արդյունք են եղել։ Վինսենթի խեղճ եղբա'յր, սիրելի' Թեո, դու շատ ես անհանգստացել նրա պատճառով»։ Այնուհետև նա գրել է. «Ես կխնդրեի Աստծուն, որ նա իր մոտ տանի նրան»[9]։

Երբ Վինսենթը իր կարերայի գագաթնակետին է հասնում, նա հաճույքով արժեքավոր նկարները փոխանցում է ընտանիքին. «Ծաղիկների փունջը, մանուշակագույն հիրիկները, վարդերի հրաշալի փունջը» բաժին է հասնում նրա մորը, իսկ ձիթապտուղ հավաքող կանանց նկարները նկարիչը ստեղծել է մոր ու քրոջ համար[10][11][12]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը մտադրված էր ավարտել ընտանիքի անդամների դիմանկարների շարքը։ Այս նկարը ստեղծվել է մոր սև-սպիտակ լուսանկարի հիմքի վրա։ Իր եղբայր Թեոյին ուղղված նամակում Վան Գոգը գրել է. «Մեր մայրը միջին դասը ներկայացնող կին է` հարգանքի արժանի, որը կանաչ ֆոնին սևեռուն հայացք ու հպարտ տեսք ունի»։ Նա նամակում գրում է նաև, որ հսկայական տարբերություն կա մոր անգույն նկարի ու այն պատկերացման մեջ, որն ինքն է ուզում ստեղծել «իր հիշողություններից գույների ներդաշնակության միջոցով»[13]։

«Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին», 1888, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ (F496)

Վան Գոգը նկարել է «Հիշողություններ Էտենում գտնվող այգու մասին» իր ննջասենյակում կախելու համար։ Նրա պատկերացմամբ ծեր կինը իր մայրն էր, իսկ երիտասարդ կինը` վանդակավոր շալով, իր քույր Ուիլը։ Ուիլին նա ասել է, որ նրանք «այնպիսի տեսք ունեն, կարծես Դիքենսի վեպերից լինեն»[14]։

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը, ով հայտնի է իր բնապատկերներով, կարծես դիմանկարներում ցուցադրել է իր մեծ հավակնությունները[15]։ Նա դիմանկարների ուսումնասիրության մասին նա ասել է. «Դրանք միակն են գեղանկարչության մեջ, որ հուզում են ինձ մինչև հոգուս խորքը և ամենից ավելի են ինձ ստիպում զգալ անսահմանությունը»[16]։ Իր քրոջը նա գրել է. «Ես կուզեի նկարել դիմանկարներ, որոնք կհայտնվեին այն ժամանակ, երբ հիմա ապրող մարդիկ ուրվականներ դարձած կլինեին։ Այդ ասելով` ես նկատի ունեմ, որ ես չեմ ուզում հասնել լուսանկարչական ճշգրտության. ես օգտագործում եմ մեր կրքոտ զգացմունքները, այսինքն` ուզում եմ կիրառել մեր գիտելիքը, ժամանակակից ճաշակը և գույնը` որպես արտահայտչականության հասնելու ու բնավորությունն ուժեղացնելու միջոց»[15]։

Ինչքան էլ Վան Գոգը սիրեր դիմանկարներ նկարել, նա քիչ հնարավորություն է ունեցել վճարելու բնորդների, ինչը, հնարավոր է, ևս մեկ գործոն է եղել մոր դիմանկարը նկարելու[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/277043
  2. 2,0 2,1 2,2 2,3 Greenberg, J; Jordan, S (2001). Vincent Van Gogh: Portrait of an Artist. New York: Delcorte Press. էջ PT10. ISBN 978-0-307-54874-0.
  3. Gayford, M (2008) [2006]. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Provence. Mariner Books. էջ 97. ISBN 978-0-618-99058-0.
  4. Silverman, 150
  5. Silverman, 147-8
  6. Silverman, 148-9
  7. Gayford, M (2008) [2006]. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Provence. Mariner Books. էջեր 124–7. ISBN 978-0-618-99058-0.
  8. Harrison, R, ed. (2011). «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Etten, c. 21 December 1881». Van Gogh Letters. WebExhibits. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  9. Gayford, M (2008) [2006]. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Provence. Mariner Books. էջ 228. ISBN 978-0-618-99058-0.
  10. Mancoff, D (1999). Van Gogh: Fields and Flowers. San Francisco: Chronicle Books. էջ 23,28. ISBN 0-8118-2569-8.
  11. «Women Picking Olives». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  12. Leeuw, R (1997) [1996]. van Crimpen, H; Berends-Albert, M (eds.). The Letters of Vincent van Gogh. London and other locations: Penguin Books.
  13. «Portrait of the Artist's Mother, October 1888». Collection. Norton Simon Museum of Art. 2002–2011. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  14. Zemel, C (1997). Van Gogh's Progress: Utopia, Modernity, and Late-Nineteenth-Century Art. Berkeley: University of California Press. էջ 128. ISBN 0-520-08849-2.
  15. 15,0 15,1 Cleveland Museum of Art (2007). Monet to Dalí: Impressionist and Modern Masterworks from the Cleveland Museum of Art. Cleveland: Cleveland Museum of Art. էջ 67. ISBN 978-0-940717-89-3.
  16. «La Mousmé». Postimpressionism. National Gallery of Art. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ինAdditional information about the painting is found in the audio clip.{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  17. Gayford, M (2008) [2006]. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Provence. Mariner Books. էջեր 195–196. ISBN 978-0-618-99058-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gayford, M (2008) [2006]. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Provence. Mariner Books. 978-0-618-99058-0.
  • Greenberg, J; Jordan, S (2001). Vincent Van Gogh: Portrait of an Artist. New York: Delcorte Press. 978-0-307-54874-0.
  • Leeuw, R (1997) [1996]. van Crimpen, H, Berends-Albert, M. ed. The Letters of Vincent van Gogh. London and other locations: Penguin Books.
  • Mancoff, D (1999). Van Gogh: Fields and Flowers. San Francisco: Chronicle Books. 0-8118-2569-8.
  • Silverman, D (2000). Van Gogh and Gauguin: The Search for Sacred Art. New York: Farrar, Straus and Giroux. 0-374-28243-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նկարչի մոր դիմանկարը (նկար, Վան Գոգ)» հոդվածին։