Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց
Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen (nl)
Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen - s0003V1962 - Van Gogh Museum.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիհունվար 1884
բարձրություն41,3
լայնություն32,1
ստեղծման վայրՆյուենեն
ուղղությունռեալիզմ
ժանրբնանկար[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՎան Գոգի թանգարան, Ամստերդամ
(գողացվել է)
հավաքածուՎան Գոգի թանգարան[2]
հիմնական թեմակրոն
http://www.vggallery.com/painting/p_0025.htm, https://vangoghworldwide.org/artwork/F25 կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Congregation Leaving the Reformed Church in Nuenen Վիքիպահեստում

«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» (հոլ.՝ Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen), հոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը։ Ստեղծվել է 1884 թվականի հունվար-փետրվար ամիսներին և 1885 թվականի աշնանը, Նիդերլանդների Նյուենեն գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականի դեկտեմբերին Վան Գոգն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Նյուենեն, որտեղ 1882 թվականին նրա հայրն արդեն դարձել էր բողոքական քահանա։ Նա իր ծնողների հետ տեղավորվում է եկեղեցական տներից մեկում։ Չնայած Վան Գոգի և ծնողների միջև հարաբերությունները բարդ էին, գեղանկարիչն այստեղ է բնակվում մինչև 1885 թվականի մայիսը։ 1884 թվականի հունվարին Վան Գոգի մայրը դժբախտ պատահարի արդյունքում կոտրում է ազդրոսկրը։ Այս միջադեպը մոտեցնում է նկարչին իր մոտ հետ և որոշ ժամանակ ամրապնդում նրանց ջերմ հարաբերությունները։ Վինսենթն ու իր քույրը` Վիլը հոգում էին մոր հոգսերը։ Այսպիսով թշնամանքը մոր և որդու միջև ժամանակավորապես անհետանում է[3]։

Կտավի վրա պատկերված է Նյուենենի բողոքական եկեղեցին։ Այս նկարը նվեր էր մոր համար, բայց սյուժեի ընտրությունը վկայում է այն մասին, որ Վան Գոգը հոր համար նույնպես ցանկանում էի հաճելին անել։ Այսպես նա ցանկանում էր մտերմանալ ծնողների հետ։ Կտավը Վան Գոգն ավարտել է Նյուենենում, իսկ 1885 թվականին որոշ փոփոխություններ է մտցրել։ Եկեղեցուց դուրս եկող մարդկանց փոխարեն ի սկզբանե պատկերված է եղել գյուղացի։

Կտավի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» նկարը գողացվել է հենց Վինսենթ վան Գոգի թանգարանից։ Դա տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 7-ին։ Կտավի հետ գողացվել է նաև «Ծովի տեսքը Սխևենինգենից» նկարը։ 2009 թվականի տվյալներով դրանց որոնումները արդյունք չեն գրանցել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը ստեղծել է եկեղեցական աշտարակի 11 նկար և գծանկար․ գծանկարներից մեկը պատկերում է հուղարկավորություն[4]։

Նյուենենի եկեղեցական հին աշտարակը ստեղծվել է որպես հարգանքի տուրք գյուղացիների պարզ, համեստ կյանքի․ նրանք «դարերի ընթացքում․․․ թաղվել են դաշտերում, որտեղ կենդանի եղած ժամանակ արմատացել են»։ Ավերված աշտարակը խորհրդանշում է մարդկանց կյանքում քրիստոնեության դերի նվազեցումը։ Աշտարակը վերակառուցվել է նկարն ավարտելուց հետո[5]։

Նյուենենի եկեղեցին Վան Գոգի մյուս գործերում
Van Gogh - Der alte Friedhofsturm in Nuenen mit drei Figuren.jpeg
Van Gogh -Der alte Friedhofsturm in Nuenen mit plügenden Bauern.jpeg
Vincent van Gogh - The Old Tower at Dusk - F40 JH507.jpg
Van Gogh - Der alte Friedhofsturm in Nuenen im Schnee.jpeg
VanGogh F84.jpg
Նյուենենի հին աշտարակը քայլող մարդկանց հետ, 1884, Անձնական հավաքածու (F184) Նյուենենի հին աշտարակը մաճկալի հետ, 1884, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթեռլո, Նիդերլանդներ (F34) Հին աշտարակը մթնշաղի մեջ, 1884, Անձնական հավաքածու, (F40) Նյուենենի գերեզմանատունն ու աշտարակը ձյան մեջ, 1885, Թեյթ, Լոնդոն (F87) Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում, («Գյուղական գերեզմանատուն»), 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F84)

Եկեղեցու այլ գծանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Van Gogh - Die neue Kirche und alte Häuser in Den Haag.jpeg
View of The Hague with the New Church.jpg
Kerk van Zweeloo.jpg
Van Gogh - Landschaft in der Dämmerung.jpeg
Landscape with a church - Vincent van Gogh - dec 1883 - F1238 JH435.jpg
Հին տների կուտակումներ Հաագայի նոր եկեղեցու մոտ, 1882, Անձնական հավաքածու (F204) Հաագայի տեսարան՝ նոր եկեղեցու հետ, ջրաներկ, 1882, Կունստհանդել Իվո Բոուվմանի ավաքածու, Հաագա (F1680) Հովիվն իր հոտի հետ Զվիլու գյուղի փոքրիկ եկեղեցու մոտ, գծանկար, գրիչ և մատիտ, 1883, Անձնական հավաքածու (F877) Մթնշաղի մեջ գտնվող եկեղեցի, 1883, Անձնական հավաքածու (F188) Բնանկար եկեղեցու հետ, Գրծով և մատիտով գծանկար, 1883, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F1238)
Van Gogh - Die Kirche von Nuenen mit Kirchgängern.jpeg
Martinuskerk Tongelre Vincent van Gogh JH640 feb 1885.jpg
Van Gogh - Blick auf die Kirche von Saint-Paul-de-Mausole.jpeg
Vincent van Gogh - The Church in Auvers-sur-Oise, View from the Chevet - Google Art Project.jpg
Van Gogh - Blick auf Auvers mit Kirche.jpeg
Ժողովը լքում է Նյուենենի հին եկեղեցին, 1884, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F25) Սուրբ Մարտինի եկեղեցին Թոնխելրեում, Գրիչի և կավիճի գծանկար, 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F: None, JH: 640) Տեսարան դեպի Սեն Պոլ Մոզոլ եկեղեցին, 1889, Անձնական հավաքածու (F803) Եկեղեցի Օվերում, 1890, Օրսե թանգարան, Փարիզ (F789) Օվերի տեսարան եկեղեցու հետ, 1890, Անձնական հավաքածու (F800)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/52949
  2. 2,0 2,1 2,2 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0003V1962
  3. Lamothe, E, Sauvage, J, eds. (2008)։ Of Mothers and Death: from Procreation to Creation։ Pessac: Presses Universitairies de Bordeaux։ էջ 151։ ISBN 978-2-86781-493-8 
  4. Lubin, A (1996) [1972]։ Stranger on the Earth: A Psychological Biography of Vincent van Gogh.։ New York: De Capo Press։ էջ 91։ ISBN 0-306-80726-2 (չաշխատող հղում)
  5. «The Old Church Tower at Nuenen ('The Peasants' Churchyard'), 1885»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ 2005–2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2011-05-17