Երբ Վան Գոգը Նյուենենից տեղափոխվեց Փարիզ, նա իր եղբոր՝ Թեոյի հետ ապրում էր Լեվալ փողոցում: Այնտեղից էլ 1886 թվականի հունիսին նրանք տեղափոխվեցին Լեպիկ փողոցի իրենց նոր բնակարանը: Եղբայրները հիանում էին այնտեղից բացվող տեսարանով: Պահպանվել է Թեոյի նկարագրությունը. «Մեր բնակարանում հիանալին այն է, որ պատուհանից բացվում է յուրահատուկ տեսարան դեպի ամբողջ քաղաքը և Մյոդոն բլուրները և նաև դեպի երկինքը, որն այնքան մեծ է և գեղեցիկ: Անընդհատ փոփոխվող երկինքը լավ սյուժե է շատ աշխատանքների համար, և ով էլ տեսներ, ինձ հետ կհամաձայնվեր, որ դրա մասին պետք է բանաստեղծություններ գրել»: Վինսենթը իսկապես հմայվել էր այդ գեղեցիկ բառերով և բնակարանից բացվող տեսարանով: Բացի այդ կա նաև ևս մեկ նկար, յուղաներկով մեկ ուրվանկար և մեկ յուղանկար: Այդ բոլոր նկարները արվել են նույն դիրքով: