Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար (1889)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար
Vincent van Gogh - Self-Portrait - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիսեպտեմբեր 1889
բարձրություն65 սանտիմետր
լայնություն54,2 սանտիմետր
ստեղծման վայրMonastery of Saint-Paul-de-Mausole?
ժանրինքնապատկեր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
հիմնական թեմաՎինսենթ վան Գոգ
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Self-portrait by Van Gogh (1889, Musée d'Orsay) Վիքիպահեստում

Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգը այս ինքնադիմանկարը նկարել է յուղաներկով, կտավի վրա՝ 1889 թվականին։ Աշխատանքը, որը, հավանաբար, Վան Գոգի վերջին ինքնադիմանկարն է, նկարվել է Սեն Ռեմի դը Պրովանսը լքելուց ոչ շատ ուշ[2][3][4]։ Կտավը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ինքնադիմանկարը 10 տարիների ընթացքում ստեղծված նրա 30 ինքնադիմանկարներից է, և դրանք, որպես նկարիչ, նրա աշխատանքի կաևոր մի մասն էին[2][3]․ նա ինքն իրեն էր նկարում, քանի որ հաճախ նրա գումարը չէր բավականացնում բնորդ վարձելու համար[5]։ Նա այս կտավը իր հետ Օվեր սյուր Ուազ է տարել, որտեղ այն բժիշկ Պոլ Գաշեին է ցույց տվել, վերջինս էլ այն «բացարձակ մոլեռանդական» անվանեց[3][6]։

Արվեստի պատմաբանները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք այս կտավը, թե «Ինքնադիմանկար առանց մորուքի»-ն է Վան Գոգի վերջին ինքնադիմանկարը։ Ինգո Ֆ․ Վալտերը և Ժան Հուլսկերը կարծում են, որ սա վերջին ինքնադիմանկարն է, Հուլսկերը նաև կարծում է, որ այն նկարվել է Առլում այն բանից հետո, երբ Վան Գոգը, ականջը վնասելուց հետո, հիվանդանոց է ընկեր, մինչդեռ Ռոնալդ Փինքվասը կարծում է, որ «Ինքնադիմանկար առանց մորուքի»-ն առավել ուշ է նկարվել[3][7]։

Վան Գոգն այս նկարը ուղարկել է իր կրտսեր եղբորը՝ Թեոդորուս վան Գոգին․ ուղեկցող նամակում ասվում է՝ «Քեզ ժամանակ պետք կգա այն ուսումնասիրելու համար։ Հույս ունեմ, որ դու կնկատես, որ իմ դեմքի արտահայտությունն առավել հանգիստ է դարձել, չնայած աչքերս, ինչպես առաջ, նույն կերպ անապահով տեսք ունեն, կամ էլ ինձ է այդպես թվում»[8]։

Արվեստի պատմաբաններ Վալտերն ու Մեցգերը կարծում են, որ «նկարը չունի գեղեցիկ կեցվածք, ոչ էլ իրատեսական է․․․ նա շատ վտանգներ և իրարանցում է տեսել, որպեսզի հնարավորություն ունենա զսպել իր անհանգստությունն ու դողը»[9]։ Ըստ Բեքեթի, լուծիչ գույները և միևնույն ժամանակ փոթորկված նախշերը խորհրդանշում են լարվածության և ճնշման զգացողությունը՝ հղելով նկարչի հոգեվիճակը, որը գտնվում է հոգեկան, ֆիզիկական և հուզական ճնշման տակ[10]։

1986 թվականից կտավը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[11][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 «Vincent Van Gogh: Self-portrait»։ Օրսե թանգարան։ Արխիվացված է օրիգինալից 13 October 2016-ին։ Վերցված է 23 February 2015 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Walther, 2000, էջ 74
  4. «Van Goghself-portrait»։ www.google.com 
  5. «Vincent’s Self-Portraits»։ Վան Գոգի թանգարան։ Արխիվացված է օրիգինալից 23 February 2015-ին։ Վերցված է 23 February 2015 
  6. Denvir, 1994, էջ 100
  7. Pickvance, 1986, էջ 130
  8. Walther, 2000, էջ 72
  9. Walther, Metzger, էջ 72
  10. Beckett (1994), էջ. 273
  11. «Vincent Van Gogh: Portrait de l'artiste»։ Օրսե թանգարան։ Վերցված է 23 February 2015