Պարտեզում քայլող կինը (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Պարտեզում քայլող կինը
Vangogh femme-dans-un-jardin.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1887
բարձրություն51 սանտիմետր
լայնություն62,5 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ժանրբնանկար[1]
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ և Frans Buffa & sons?[1]
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg A Woman Walking in a Garden Վիքիպահեստում

Պարտեզում քայլող կինը, Վան Գոգի կտավներից, նկարվել է 1887 թվականին[2]։ Ինչպես վերնագիրը հուշում է, այն պատկերում է պարտեզում քայլող կնոջ։ Կանաչն ամենուր է, և նկարի հետևի ֆոնին երևում են բազմաթիվ ծառեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին Վան Գոգն ընդմիշտ թողնում է Նիդերլանդները` հեռանալով Փարիզ։ Նրա եղբայր Թեոն, որ արվեստի հաջողակ գործակալ էր Փարիզում, օգնում է Վան Գոգին և ծանոթացնում ժամանակակից արվեստի ներկայացուցիչների հետ։ Երկու տարվա ընթացքում, 1886-1888 թվականներին, Վան Գոգը հայտնի է դառնում որպես փորձառու, մտագոհ և դյուրագրգիռ արվեստագետ[3]։

1886 թվականի ընթացքում Վան Գոգը ներկայացվում է իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներ Էդգար Դեգային, Կլոդ Մոնեին, Պիեռ-Օգյուստ Ռենուարին, Ժորժ Սյորային և Պոլ Սինյակին[4]։

1887 թվականին Վան Գոգը կարևոր կապեր է ստեղծում մի շարք արվեստագետների հետ, որի հետ նա ընկերանում է և նկարներ է փոխանակում։ Նրանց թվում են Լուիս Էյնքուիտինը, Էմիլ Բեռնարը, Լյուսիեն Պիսարոն և Պոլ Սինյակը[4]։ Փարիզում ծանոթանալով իմպրեսիոնիզմին և պուանտիլիզմին` Վան Գոգն սկսում է փորձեր անել դրանց մեթոդներով[5]։

Վան Գոգն օգտագործում է նաև լրացուցիչ գույներ` թույլ տալով ստեղծել ուժեղ հակադրություններ, որոնք համադրվելիս հարստացնում են միմյանց[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/279437
  2. «A Woman Walking in a Garden»։ Van Gogh Paintings։ Van Gogh Gallery։ 2011։ Վերցված է 2011-05-07 
  3. Wallace, R (1969)։ The World of Van Gogh (1853-1890)։ Alexandria, VA, USA: Time-Life Books։ էջեր 40, 69 
  4. 4,0 4,1 Hansen, Nichols, Sund, Knudsen, Bremen (2003)։ Van Gogh: Fields։ Hatje Cantz Publishers for Toledo Museum of Art Exhibition։ էջ 10։ ISBN 3-7757-1131-7 
  5. «Bridges Across the Seine at Asnières, 1887»։ Collection։ Foundation E.G. Bührle։ Վերցված է 2011-04-30 
  6. Fell, D (2005) [2004]։ Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness։ New York: Carroll & Graf Publishers։ էջ 64։ ISBN 0-7867-1655-X (չաշխատող հղում)