Եկեղեցի Օվերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Եկեղեցի Օվերում
L'Église d'Auvers-sur-Oise
L'église d'Auvers-sur-Oise.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն74
լայնություն94
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ[1]
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյութկտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
կայք
The Church at Auvers by Vincent van Gogh Վիքիպահեստում

«Եկեղեցի Օվերում» (ֆր.՝ L'Église d'Auvers-sur-Oise), նկարել է նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի մայիսին լքելով Սեն-Ռեմի-դե-Պրովանսի հոգեբուժարանը՝ Վան Գոգը բնակություն հաստատեց Փարիզի արվարձանում՝ Ուազ գետի ափին գտնվող Օվեր Սյուր Ուազ գյուղում, որտեղ էլ անցկացրեց կյանքի վերջին երկու ամիսները։ Այս ժամանակահատվածում նա նկարել է ավելի քան 70 նկար, որոնց մեջ մեծ թիվ են կազմում Օվերի և դրա մերձակայքի տեսարանները, այդ թվում նաև «Եկեղեցի Օվերում» նկարը։ Կտավում պատկերված գոթական եկեղեցին, որը կառուցվել է 13–րդ դարում, կարելի է տեսնել նաև այդ ժամանակաշրջանի մի շարք այլ աշխատանքներում։

Նկարչի մահվանից հետո նկարը փոխանցվեց նրա ընկերոջը՝ բժիշկ և սիրողական նկարիչ Պոլ Գաշեին, ում մոտ նա բուժվում էր կյանքի վերջին ամիսներին։ Մինչև 20–րդ դարի կեսերը նկարը գտնվում էր Գաշեի և նրա հետնորդների մասնավոր հավաքածուում։ 1951 թվականին այն տեղափոխվեց Լուվր, իսկ 1986 թվականից պահվում է Օրսեի թանգարանում։

Եկեղեցու ժամանակակից նկար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lubin. Stranger on the earth։ A psychological biography of Vincent van Gogh. — Holt, Rinehart, and Winston, 1972. — ISBN 0-03-091352-7 (անգլ.)
  • Erickson, Kathleen Powers. At Eternity’s Gate։ The Spiritual Vision of Vincent van Gog. — 1998. — ISBN 0-8028-4978-4 (անգլ.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]