Ննջասենյակ Առլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ննջասենյակ Առլում
La Chambre à Arles և Slaapkamer te Arles
Vincent van Gogh - De slaapkamer - Google Art Project.jpg
տեսակ նկարների շարք
նկարիչ Վինսենթ վան Գոգ
տարի հոկտեմբեր 1888
բարձրություն 72 սմ
լայնություն 90 սմ
նյութ յուղաներկ և կտավ
հավաքածու Վան Գոգի թանգարան
քաղաք Ամստերդամ
հատվածն է Ննջասենյակ Առլում, Ննջասենյակ Առլում և Ննջասենյակ Առլում
Bedroom in Arles Վիքիպահեստում

«Ննջասենյակ Առլում» (ֆր.՝ La Chambre à Arles; հոլ.՝ Slaapkamer te Arles), աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի երեք նույնանուն նկարներ: Նկարաշարը ստեղծվել է 1888–1889 թվականներն ընկած ժամանակահատվածում, Ֆրանսիայի՝ Առլ քաղաքում: Վան Գոգի հայտնի կտավներից է: Նա պատկերել է Առլում գտնվող իր բնակարանի ննջասենյակը: Նկարներից բացի, գոյություն ունեն նաև էսքիզների այլ տարբերակներ, պահպանված Թեո վան Գոգին և Պոլ Գոգենին գրված նամակներում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ճեպանկարը Թեոյին ուղղված նամակում

Վան Գոգի ննջասենյակը կազմված էր սովորական սոճե կահույքից և սեփական նկարներից: Նկարում պատկերված են՝ նկարչի մահճակալը, երկու աթոռ, փոքր սեղան, որին ապակյա շշեր են դրված, պատուհան, պատերին կախված նկարներ, սրբիչներ, հայելի և այլն: Մահճակալի կողքի պատին կախված են՝ բելգիական բանաստեղծ Էժեն Բոխի և զինվոր Պոլ Էժեն Միլլեյի դիմանկարները:

Նկարի առաջին տարբերակում, վան Գոգի ննջասենյակը պատկերված է վառ ու պայծառ գույներով: Այս կտավում առանձնահատուկ տեղ են գրավում ոչ միայն հաստ վրձնահարվածներն, այլ նաև տարօրինակ տարածության ազդեցությունը: Սենյակի ետևի պատը կարծես թեք է կանգնած: Սակայն դա նկարչի սխալը չէ: Նման տեսարանը հիմնված է փաստերի վրա: Այդ պատը, համեմատված մյուս պատերի հետ, իսկապես ուղիղ չի եղել: Եվս մեկ հետաքրքիր փաստ է երկու բարձերի առկայությունը: Վան Գոգը միայնակ էր ապրում, բայց պարզ չէ թե ինչու է մահճակալին մեկի փոխարեն երկու բարձ պատկերել: Վարկած կա, որ նկարիչը միայնակությունը հուսահատեցնում էր նկարչին և այդ պատճառով է երկու բարձ պատկերել:

Նկարի տարբեր մասերում, առարկաներն ուղիղ տեղադրված չեն, որովհետև վան Գոգը լիովին չէր հետևել կառուցման օրենքներին: Սակայն նա դա արել է հատուկ նպատակով: Իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակներում, նա գրում էր, որ սենյակի տեսքը դիտավորյալ է հարթ պատկերել: Նկարում բացակայում են ստվերները, որպեսզի այն նման լինի Ճապոնական փորագրության: Սովորական դասավորվածությունն ու բաց գույները ուղղակի և հարաբերական իմաստով պետք է արտահայտեին հանգստություն և քուն:

Առաջին տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգը սկսեց աշխատել «Ննջասենյակ Առլում» նկարի, առաջին տարբերակի վրա՝ 1888 թվականի հոկտեմբերին, Առլում բնակվելու ընթացքում: Նրա մտահաղացումների բնութագիրն ու աշխատանքի ընթացքի մասին, էսկիզի հետ ուղղարկվել էին վան Գոգի եղբորը՝ Թեոյին, իսկ ավելի ուշ, իր նկարիչ ընկերոջը՝ Պոլ Գոգենին: Նկարի այս մի տարբերակում, պատի աջ կողմում, պատկերված են վան Գոգի մատնապատկերները. իր ընկերների՝ Էժեն Բոշի և Պոլ-Էժեն Միլլեյի դիմանկարները, նաև «Բեկորներ ու կաղնի» նկարը:

Երկրորդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի ապրիլին, վան Գոգն ուղարկել էր նկարի առաջին տարբերակն, իր եղբորը՝ Թեոյին: Վերջինս շատ էր ափսոսում, որ նկարը փոխադրման ժամանակ վնասվել էր: Իր նամակում հայտնելով հիացմունքը վան Գոգի վերջին կտավների վերաբերյալ, Թեոն նաև խնդրել էր եղբորը, պատճենել նկարը: 1889 թվականի սեպտեմբերին, ավարտուն եղավ երկրորդ տարբերակն ու վնասվածքից ուղղված առաջին տարբերակի հետ, ուղղարկվեց Թեոյին: Այս տարբերակում, պատի աջ կողմում, պատկերված են վան Գոգի մատնապատկերները. նկարչի ինքնանկարը և «Բեկորներ ու կաղնի» նկարը: Երրորդ նկարի պատկերը հաստատված չէ:

Երրորդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի ամռանը, Վան Գոգը որոշեց պատճեններ անել (նվազեցված կրկնություններ), իր կարծիքով ավելի հաջող աշխատանքներ, իր քրոջ և մոր համար: «Ննջասենյակ Առլում» նկարն, այն կտավների այս շարքից էր, որն ավարտված էր 1889 թվականի սեպտեբերի վերջին:

Սեփականատիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարի առաջին տարբերակը, երբեք չէր լքել նկարչի կալվածքը: 1962 թվականից, նկարը գտնվում է համանուն հիմնադրամի սեփականության տակ, հաստատված նկարչի եղբորորդի՝ Վիլլեմ վան Գոգի կողմից: Նկարը գտնվում է մշտական ցուցադրության տակ, Ամստերդամի՝ վան Գոգի թանգարանում:
  • Նկարի երկրորդ տարբերակը, 1926 թվականից գտնվում է՝ Չիկագոյի արվեստի համալսարանի սեփականատիրության տակ:
  • Երրորդ տարբերակն, ի սկզբանե գտնվելով վան Գոգի քրոջ մոտ, հետագայում վաճառվել էր ճապոնական իշխան՝ Մատցուկատային: 1959 թվականի ֆրանսա-ճապոնական խաղաղ հաշտության կնքումից հետո, նկարը գտնվում է մշտական ցուցադրության տակ, Փարիզի՝ Օրսե թանգարանում:

Նկարի բոլոր տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]