Սպիտակ հագած աղջիկը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 66,7 սանտիմետր[1] |
լայնություն | 45,8 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ[2] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Richard Kisling?[4], Max G. Bollag? և Chester Dale? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Սպիտակ հագած աղջիկը»[5] (անգլ.՝ Girl in White), ինչպես նաև հայտնի է որպես` «Երիտասարդ աղջիկը ցորենի դաշտի ֆոնին», «Կինը դաշտում», հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավն է, որը ստեղծվել է 1890 թվականին Փարիզի մոտ գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայրում, նկարչի կյանքի վերջին տարիներին։ 1963 թվականից կտավը գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում (ԱՄՆ)[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890 թվականի մայիսին Վան Գոգը իր եղբոր` Թեոյի հետ Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվեց Փարիզ[7], որտեղ երեք օր մնաց կնոջ, երեխայի և եղբոր հետ։ Վան Գոգը նկատեց, որ իրեն դուր չի գալիս քաղաքի պղտորությունը, իսկ ընկճախտը խորանում էր[8] և նա չէր կարող նկարել։ Թեոն և ֆրանսիացի նկարիիչ Կամիլ Պիսսարոն Վան Գոգին ուղարկեցին Օվեր սյուր Ուազ բժիշկ և բարերար Պոլ Գաշեի մոտ[6][7][9]։ Արդյունքում Վան Գոգը մնաց Գաշեի հսկողության տակ[6][8], որի հետ նա ուներ մոտ հարաբերություններ։ Գաշեն և նրա աղջիկը նկարչության առարկա դարձան Վան Գոգի համար[8]։
Որոշ ժամանակ թվում էր թե նկարչի մոտ փոփոխություն է նկատվում։ Նա սկսեց այնքան արագ նկարել, որ սենյակում հազիվ էր տեղ գտնվում նոր նկարների համար[7]։ Մայիսից մինչև իր մահը հուլիսի 29 Վան Գոգը ստեղծել է մոտ 70 կտավ[6]։ Նա նկարում էր Օվեր քաղաքի շուրջը գտնվող կառույցներ օրինակ՝ «Եկեղեցի Օվերում» նկարը, ինչպես նաև դիմանկարներ և քաղաքի մոտակայքում գտնվող դաշտերը[8]։
«Սակայն նոր բարեկեցության տեսքով, նրա կյանքը շատ մոտ էր ավարտին՝ նշում է Ուոլլեսը[7]»: Գաշեն էքսցենտրիկ էր և տառապում էր նևրոզիով և Վան Գոգին այնքան անհանգստացրեց այդ ամենը, որ նա բժշկին հարցրեց՝ «Հիմա, երբ մի կույրի մեկ ուրիշ կույր է առաջնորդում, մի՞թե երկուսն էլ չեն հայտնվում անդունդում»[7][8]։ Ընտանեկան հավաքույթին Փարիզ այցելելուց հետո, Վան Գոգը ավելի մռայլ վերադարձավ Օվեր։ Նամակում նա գրել է՝ «Եվ հեռանկարը մթնում է, ես ապագան ընդհանրապես չեմ տեսնում»[7]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարագրում է սպիտակ զգեստով կնոջը ցորենի դաշտում։ Օվերում ստեղծված Վան Գոգի նկարներից այս երկուսի վրա էլ նույն կինն է[6][10]։
Նկարին դրամատիկ էֆեկտ տալու համար Վան Գոգը օգտագործեց «Պատկերային հարթություն»։ Երբ կինը լրացնում է գրաֆիկական տարածքի մեծ մասը, նա կարծես ավելի մոտ է նկարը դիտողին։ Վան Գոգը նույնիսկ ավելի ստվերեց կնոջ հայացքը և այն դարձրեց ավելի «հեռավոր ու լղոզված»։ Բացի այդ կնոջ հարևանությամբ գտնվելը ավելի «սուր» է դարձնում նրա հուզական հեռավորությունը[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46505.html
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0788.htm
- ↑ http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46505.html
- ↑ https://www.nga.gov/collection/art-object-page.46505.html
- ↑ «Вид лечебницы и церкви Сен-Поль де Мозоль в Сен-Реми. Винсент Ван Гог (1853-1890)»։ Gallerix.ru. Картинная галерея։ Վերցված է 2020-04-23(ռուս.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Girl in White, 1890»։ The Collection։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-30-ին։ Վերցված է 2011-03-21
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Wallace, R. The World of Van Gogh (1853-1890). — Alexandria, VA, USA: Time-Life Books, 1969. — С. 162–163.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Leeuw, R. The Letters of Vincent van Gogh. — London and other locations: Penguin Group[en], 1997. — С. 488, 490, 491.
- ↑ Strieter, T. Nineteenth-Century European Art: A Topical Dictionary. — Westport: Greenwood Press, 1999. — С. 17. — ISBN 0-313-29898-X
- ↑ «Вид лечебницы и церкви Сен-Поль де Мозоль в Сен-Реми. Винсент Ван Гог (1853-1890)»։ Gallerix.ru. Картинная галерея։ Վերցված է 2020-04-23(ռուս.)
- ↑ Harrison, Charles Painting the Difference: Sex and Spectator in Modern Art. — Chicago: The University of Chicago Press[en], 2005. — С. 14. — ISBN 0-226-31797-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Vincent van Gogh, Girl in White»։ National Gallery of Art։ Վերցված է 2020-04-23(անգլ.)