Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով
Zelfportret met verbonden oor
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն60
լայնություն49
ստեղծման վայրԱռլ
ժանրինքնապատկեր
նյություղաներկ
հավաքածուանհայտ
հիմնական թեմաՎինսենթ վան Գոգ
մասն էԻնքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով
կայք
Ծանոթագրություններ
 Self-Portrait With a Bandaged Ear (F529) Վիքիպահեստում

Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով (հոլ.՝ Zelfportret met verbonden oor), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը։ Նկարվել է Վան Գոգի՝ Առլում եղած ժամանակ՝ 1889 թվականի հունվարին։

Ստեղծման հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականության ընկալման սրացումը և հոգեկան անհավասարակշռությունը Վան Գոգին հասցնում են հոգեկան հիվանդության։ Պոլ Գոգենը հյուրընկալվում է Առլում, բայց ստեղծագործական տարաձայնությունները վեճի առիթ են դառնում։ Վան Գոգը բաժակը նետում է նկարչի գլխին և երբ լսում է, որ Գոգենը հեռանալու մտադրություն ունի, ածելիով նետվում է նրա վրա։ Խելագարության նոպայի մեջ՝ նույն երեկո նկարիչը կտրում է իր ականջի բլթակը[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգի դեմքը զբաղեցնում է նկարի մեծ մասը։ Գլուխը երեք քառորդով թեքված է աջ կողմ։ Նա հագել է տաք պիջակ, դրել մաշված գլխարկ։ Գլխին վիրակապ կա։ Վան Գոգը ծխամորճ է ծխում (ծուխը նկարված է)։ Սև ծխամորճը հակադրվում է սպիտակ վիրակապին։ Նկարը ստեղծում է հաշտության և հանգստության տպավորություն։ Նկարում նկարչի դիմագծերը աղավաղված են, հայացքը կորած է, ուղղված հեռվին։ Նկարը ստեղծելու ժամանակ Վան Գոգը ընդամենը 35 տարեկան էր, բայց հիսուն տարեկանի տպավորություն է թողնում։ Նկարի ֆոնը երկգույն պատն է՝ կարմիրի և նարնջագույնի երանգներով։

Գունային լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարին ուշադիր նայելու դեպքում նկատվում է, որ ֆոնը բաժանված է երկու հավասար մասի. ներքևի մասը կարմիր է, վերին մասը՝ հիմնականում նարնջագույն՝ ոչ մեծ դեղին բծերով։ Գլխարկը դիմացից կապույտ է (մորթու մասը), հետևից՝ մանուշակագույն։ Պիջակը կանաչ է։ Ծխամորճի ծուխը, վերնաշապիկը և վիրակապը սպիտակ են, մինչդեռ ծխամորճը, աչքերը և մազերը շատ մուգ են, գրեթե սև։ Վան Գոգը իրար մոտ է դասավորել քրոմատիկ շրջանակում մոտ գույները (մանուշակագույնը և կապույտը, կարմիրը և նարնջագույնը)։

Նկարի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Federica Armiraglio, Van Gogh, Skira, Milano 2003.
  • Hammacher, A. M.: Van Gogh: Selbstbildnisse, Philipp Reclam jun., Stuttgart 1960; 2nd edition 1970
  • Van Lindert, Juleke, & Van Uitert, Evert: Een eigentijdse expressie: Vincent van Gogh en zijn portretten, Meulenhoff/Landshoff, Amsterdam 1990 ISBN 90-290-8350-6
  • Dorn, Roland: Vincent, portraitiste: Bemerkungen zu ein paar heissen Eisen, in: Lukas Gloor, ed.: Van Gogh echt falsch: Zwei Selbstbildnisse der Sammlung Emil Bührle, Zürich 2005, pp. 7 – 21