Վարդագույն վարդեր (կտավ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 32 |
լայնություն | 40,5 |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Կառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու |
հավաքածու | Կառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Վարդագույն վարդեր (նկար), հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի վերջին նկարներից մեկը։
Կյանքի վերջին երկու ամիսները՝ 1890 թվականի մայիսից հուլիսը, Վան Գոգն ապրել է Փարիզին մերձակա Օվեր սյուր Ուազ բնակավայրում, որտեղ նա ի թիվս այլ նկարների նկարել է մի քանի նկար ծաղիկներով։ «Վարդագույն վարդերը» այդ նկարներից լավագույններից է։ Նկարը բնորոշ է նկարչի՝ վերջին շրջանի ստեղծագործություններին։ Ի տարբերություն վառ նարնջագույն և դեղին երանգների, որոնք նկարիչը օգտագործել է Առլում, այստեղ Վան Գոգը օգտագործում է գույների ավելի փափուկ և մելանխոլիկ համադրություն, որ խոսում է հյուսիսային ավելի խոնավ և պտղաբեր եղանակի մասին։ Այս նկարը բնորոշ է նկարչի՝ վերջին շրջանի ստեղծագործություններին նաև նրանով, որ նրանում գործնականում բացակայում է ձգողականությունը (առաջին հայացքից թվում է՝ նկարը կարելի է շրջել, և նկարի տպավորությունը չի փոխվի) և տարածականությունը (ծաղիկները կարծես նկարի հարթությունից առաջ են ձգվում դեպի տարածությունը, որտեղ հանդիսատեսն է)։ Վան Գոգը կարողացել է հաղորդել այն զգացողությունը, որ վարդերը դիտողին անմիջապես մոտ են։ Թե որն է նկարի ներքևի մասը, ցույց է տալիս գրեթե աննկատելի ծաղկամանը, իսկ խորությունը մատնանշում են միայն բծերի թույլ փոփոխվող ձևերը և կանաչի փոփոխվող երանգները։ Տերևների և վարդերի ցողունների մուգ կապտավուն կտրուկ ուրվագծերը, ինչպես նաև թրթռացող ու ծածանվող գծերը հետևանք են նկարչի վրա ճապոնական փայտագրության ազդեցության։ Թեպետ Այդ հնարքները հիշեցնում են Պոլ Գոգենի և Էմիլ Բերնարի ոճը, այնուամենայնիվ Վան Գոգը դրանք օգտագործում է յուրահատուկ ձևով։
Նկարը 1923 թվականին Հ. Յակոբսենի կողմից նվիրվել է Կարլսբերգի գեղարվեստական թանգարանին։ Թանգարանում նկարի համարն է MIN 1863:
Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 120—121. — 147 с. — ISBN 87-7452-109-8:
- Bumpus, Judith. Van Gogh's Flowers. — Oxford, 1989:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վարդագույն վարդերը» Կարլսբերգի գեղարվեստական թանգարանում(չաշխատող հղում)