Վարդագույն վարդեր (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն վարդեր
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն32
լայնություն40,5
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
կայք
Ծանոթագրություններ
 Pink Roses by Vincent van Gogh Վիքիպահեստում

Վարդագույն վարդեր (նկար), հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի վերջին նկարներից մեկը։

Կյանքի վերջին երկու ամիսները՝ 1890 թվականի մայիսից հուլիսը, Վան Գոգն ապրել է Փարիզին մերձակա Օվեր սյուր Ուազ բնակավայրում, որտեղ նա ի թիվս այլ նկարների նկարել է մի քանի նկար ծաղիկներով։ «Վարդագույն վարդերը» այդ նկարներից լավագույններից է։ Նկարը բնորոշ է նկարչի՝ վերջին շրջանի ստեղծագործություններին։ Ի տարբերություն վառ նարնջագույն և դեղին երանգների, որոնք նկարիչը օգտագործել է Առլում, այստեղ Վան Գոգը օգտագործում է գույների ավելի փափուկ և մելանխոլիկ համադրություն, որ խոսում է հյուսիսային ավելի խոնավ և պտղաբեր եղանակի մասին։ Այս նկարը բնորոշ է նկարչի՝ վերջին շրջանի ստեղծագործություններին նաև նրանով, որ նրանում գործնականում բացակայում է ձգողականությունը (առաջին հայացքից թվում է՝ նկարը կարելի է շրջել, և նկարի տպավորությունը չի փոխվի) և տարածականությունը (ծաղիկները կարծես նկարի հարթությունից առաջ են ձգվում դեպի տարածությունը, որտեղ հանդիսատեսն է)։ Վան Գոգը կարողացել է հաղորդել այն զգացողությունը, որ վարդերը դիտողին անմիջապես մոտ են։ Թե որն է նկարի ներքևի մասը, ցույց է տալիս գրեթե աննկատելի ծաղկամանը, իսկ խորությունը մատնանշում են միայն բծերի թույլ փոփոխվող ձևերը և կանաչի փոփոխվող երանգները։ Տերևների և վարդերի ցողունների մուգ կապտավուն կտրուկ ուրվագծերը, ինչպես նաև թրթռացող ու ծածանվող գծերը հետևանք են նկարչի վրա ճապոնական փայտագրության ազդեցության։ Թեպետ Այդ հնարքները հիշեցնում են Պոլ Գոգենի և Էմիլ Բերնարի ոճը, այնուամենայնիվ Վան Գոգը դրանք օգտագործում է յուրահատուկ ձևով։

Նկարը 1923 թվականին Հ. Յակոբսենի կողմից նվիրվել է Կարլսբերգի գեղարվեստական թանգարանին։ Թանգարանում նկարի համարն է MIN 1863:

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 120—121. — 147 с. — ISBN 87-7452-109-8:
  • Bumpus, Judith. Van Gogh's Flowers. — Oxford, 1989:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]