Հոլանդիայի ծաղկանոցները (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1883 |
բարձրություն | 48,9 սանտիմետր |
լայնություն | 66 սանտիմետր |
ստեղծման վայր | Հաագա |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ, կտավ և փայտ |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] և Պոլ Մելոն |
սեփականատեր | Արվեստի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | farm? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Հոլանդիայի ծաղկանոցները» (հոլ.՝ Bloembollenveld), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 48 × 65 սմ։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն ունի մեկ անվանում ևս, այն է՝ «Սոխուկավորների դաշտը»։ Այս կտավը առաջինն էր Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքում, որտեղ պատկերված են ծաղկանոցներ։
Հեղինակը դաշտում ուղղանկյունաձև հատվածներ է առանձնացրել՝ կապույտ, դեղին, վարդագույն, ինչպես նաև կարմիր։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է հակինթներ։ Այս կտավում հեղինակը մեծ հետաքրքրություն է դրսևորել հեռանկարի հանդեպ[2]։
Նկարի ստորին հատվածը, որտեղ միայն ծաղկանոցներն են, իրենից յուրատեսակ համայնապատկեր է ներկայացնում։ Հորիզոնին երևում են մերկ ծառեր և տներ։
Վինսենթ վան Գոգը 1883 թվականին «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունը նկարել է Նիդեռլանդների Հաագա քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.61371.html
- ↑ Fell, D (2001)։ Van Gogh's Gardens։ United Kingdom: Simon & Schuster։ էջ 14։ ISBN 0-7432-0233-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Flower Beds in Holland, National Gallery of Art, Washington, DC
- Tidligste malerier 1881-1883 hos vggallery.com
- Bloembollenveld hos vggallery.com
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլանդիայի ծաղկանոցները (նկար) կատեգորիայում։ |