Կարտոֆիլ ուտողները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Կարտոֆիլ ուտողները
De Aardappeleters
Van-willem-vincent-gogh-die-kartoffelesser-03850.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Վինսենթ վան Գոգ
տարի 1885
բարձրություն 82
լայնություն 114
ստեղծման վայր Նյուենեն[1]
ժանր կենցաղային ժանր
նյութ յուղաներկ
գտնվում է Վան Գոգի թանգարան[2]
հավաքածու Վան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0082.htm կայք
The Potato Eaters Վիքիպահեստում

Կարտոֆիլ ուտողները[3] (հոլ.՝ De Aardappeleters), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը, որը ստեղծվել է 1885 թվականին հոլանդական Նյուենեն բնակավայրում։ Այժմ այն գտնվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում: Նկարը այսպես կոչված «նյուենենյան շրջանի» առաջին գործն է. հենց այդ շրջանում դրսևորվեց նկարչի գեղարվեստական ոճը[4]:

Իր եղբայր Թեո վան Գոգին ուղղված նամակում նկարիչը նկարի մասին գրել է հետևյալը.

Aquote1.png Նկարում ես փորձել եմ ընդգծել, որ այդ մարդիկ լամպի լույսի տակ ուտում են իրենց կարտոֆիլը՝ ափսեին մեկնելով հենց այն ձեռքերը, որոնցով քանդել են հողը: Այդպիսով, նկարը պատմում է ծանր աշխատանքի և այն մասին, որ կերպարները ազնվությամբ վաստակել են իրենց ուտելիքը: Aquote2.png


Գրական մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է, որ Վան Գոգի նկարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել տարբեր հեղինակների համար, որոնք գործեր են հրատարակել այդ անվանումով։

Այսպես, Դմիտրի Բավիլսկու վեպում նկարի թեմայով էտյուդը դարձել է գլխավոր հերոսների ապրումների և ձգտումների պատկերազարդում։

Հատուկ հեղինակություն էր վայելում առանց սովորական թվացող թվերի սրահը։ Եվ չնայած այն կոչվում էր «վանգոգյան աշխատասենյակ», այնտեղ կար հայտնի նկարչի մեկ գործը միայն՝ «Կարտոֆիլ ուտողները» նկարի էտյուդը. մուգ, աղոտ հետքեր, յուղոտ գծեր, ածխով զսպանակի պես կլորացված դեմքեր, աչքեր, քթեր. ոչնչից գլուխ չես հանում։ Հիասթափված այցելուները զարմանքով թոթվում էին ուսերը. ածխի հետքերը, որոնք հեռվից նմանվում էին սև կայծակից երկնքում բացված ճեղքի, չէին առաջացնում հիշողություններ, չէին փնտրում մարդկային կարեկցանք[5]:

Նկարի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարտոֆիլ ուտողների» թեման երբեմն վերաիմաստավորվել է ժամանակակից նկարիչների կողմից։ Օրինակ՝ Օ. Ցելկովի «Ձմերուկ ուտողները» նկարում մարդիկ պատկերված են կարմրավուն դեմքերով և ձմերուկի կտերի տեսքով փոքր աչքերով։

Գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողերը գողացել էին «Կարտոֆիլ ուտողների» նախնական տարբերակը, «Ջուլհակի ինտերիերը» և «Չորացած արևածաղիկները» կտավները Կրոլլեր-Մյուլլեր թանգարանից 1988 թվականի դեկտեմբերին։ 1989 թվականի ապրիլին գողերը վերադարձրել են «Ջուլհակի ինտերիերը»՝ դրա փոխարեն պահանջելով 2,5 միլիոն դոլար փրկագին[6]: Ոստիկանությունը վերադարձրել է մյուս երկու կտավները 1989 թվականի հուլիսի 14-ին։ Ոչ մի փրկագին չի վճարվել[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vggallery.com/painting/p_0082.htm
  2. http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0005V1962
  3. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 496 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  4. Վինսենթ վան Գոգ, «Կարտոֆիլ ուտողները», Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru
  5. Դմիտրի Բավալսկի, «Կարտոֆիլ ուտողները», «Ուրալ» ամսագրի, № 10—11, 2002
  6. Գողերը վերադարձրել են գողացված երեք նկարներից մեկը
  7. Կորած-գտնվածը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]