Թեոդորուս վան Գոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեո վան Գոգից)
Թեոդորուս վան Գոգ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1857(1857-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրԶունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 25, 1891(1891-01-25)[4][2] (33 տարեկան)
Մահվան վայրՈւտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
ԳերեզմանUtrecht (Soestbergen) General Cemetery[5] և tomb of Vincent and Theo van Gogh
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարների վաճառող, նկարիչ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՅոհաննա վան Գոգ
Ծնողներհայր՝ Թեոդորուս վան Գոգ, մայր՝ Աննա Կորնելիա Կառբենտուս
ԵրեխաներՎինսենթ Վիլլեմ վան Գոգ
 Theo van Gogh (art dealer) Վիքիպահեստում

Թեոդորուս վան Գոգ (հոլ.՝ Theodorus van Gogh, մայիսի 1, 1857(1857-05-01)[1][2][3][…], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ - հունվարի 25, 1891(1891-01-25)[4][2], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարների վաճառող։ Հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կրտսեր եղբայրն է։ Եղբոր ֆինանսական օգնության շնորհիվ, Վինսենթ վան Գոգը կարողացավ իրեն ամբողջությամբ նվիրել արվեստին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ավագ եղբայրը, Թեոդորուսը, ով նաև հայտնի է որպես Թեո, ծնվել է Զունդերտում, Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ մարզում։ Թեոյի ծնողները հոգևոր հովիվ Թեոդորուս վան Գոգն ու Աննա Կորնելիա Կարբենտուսն են։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամական կապերի շնորհիվ, և՛ Թեոն, և՛ Վինսենթը աշխատել են փարիզյան արթ դիլերային «Գուպիլ և Սի» կազմակերպությունում (անգլ.՝ Goupil & Cie): Առաջինը աշխատել է Վինսենթը, մի քանի տարի անցկացնելով Հաագայում գտնվող գրասենյակում։ Թեոն սկսել է աշխատել Բրյուսելում, 1873 թվականի հունվարի 1-ին և կազմակերպության տարիքով ամենափոքր աշխատակիցն էր։ Այն բանից հետո, երբ Վինսենթին տեղափոխեցին Լոնդոն, Թեոն նրան փոխարինեց Հաագայում, որտեղ արագ հմտացավ այդ աշխատանքում և դարձավ փորձառու արթ դիլեր։ 1884 թվականին նրան տեղափոխեցին Փարիզի գլխավոր գրասենյակ։ Սկսած 1880 թվականի ձմեռվանից մինչև 1881 թվականը Թեոն իր եղբորը ուղարկում էր նկարելու պարագաներ և գումար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում Թեոն ծանոթացել է Անրի Բոնգերի և նրա քրոջ՝ Իոահաննայի հետ, ում հետ ամուսնացավ 1889 թվականի ապրիլի 17-ին, Ամստերդամում։ Նրանք տեղափոխվել են Փարիզ երբ 1890 թվականի հունվարի 31-ին ծնվեց նրանց որդի Վինսենթ Վիլլեմը։ Հունիսի 8-ին ընտանիքը այցելեց Վինսենթին, ով ապրում էր Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր սյուր Ուազ քաղաքում։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթի և Թեոյի գերեզմանները Օվեր սյուր Ուազում

1890 թվականի հուլիսի 27-ին Վինսթենթը ինքնասպան եղավ Օվեր սյուր Ուազում։ Հնարավոր է, դա պատահեց, քանի որ նա այլևս չէր ցանկանում բեռ հանդիսանալ եղբոր համար, ով օգնում էր ոչ միայն նրան, այլ նաև կնոջը, երեխային և ծեր մորը։ Հրաժարվելով որևէ բժշկական օգնությունից, Վինսենթը մահացավ իր սրտին կրակելուց երկու օր հետո։ Թեոն նրա հետ էր։ Հաջորդ օրը նա դրա մասին տեղեկացրեց ընտանիքին ու մորը և նրանք վերադարձան Հոլանդիա։

1890 թվականի հուլիսի 30-ին Թեոն ընկավ խորը դեպրեսիայի մեջ, հայտնվեցին լուրջ հոգեկան խանգարումների նշաններ։ Սեպտեմբերին Թեոն փորձեց Դյուրան Ռյուելին համոզել կազմակերպել եղբոր հիշատակին նվիրված ցուցադրություն, սակայն ապարդյուն։ Փարիզում էմիլ Բերնարդի օգնությամբ, Թեոն իր նախկին տանը (նա տեղափոխվեց կողքի բնակարանը) կազմակերպեց հետմահու ցուցադրություն։

Հոկտեմբերին Անրի Բոնգերի խնդրանքով Թեոն համաձայնվեց բուժվել Էտուալի հոգեբուժարանում։ Կնոջ խնդրանքով 1890 թվականի նոյեմբերին նրան տեղափոխեցին «Հոգեկան հիվանդների բժշկական ինստիտուտ», որը գտնվում էր Ուտրեխտում։ Այնտեղ էլ մահացավ մեկ ամիս անց, 33 տարեկան հասակում, սիֆիլիս հիվանդության վերջին փուլում և թաղվել է Eerste Algemene Begraafplaats Soestbergen-ում։

Քսան տարի անց Թեո վան Գոգի մնացորդները տեղափոխեցին Ֆրանսիա, և 1914 թվականի ապրիլի 8-ին երկու եղբայրները թաղվեցին իրար կողքի Օվեր սյուր Ուազի գերեզմանատանը։

Եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոն ամբողջ կյանքի ընթացքում հիանում էր իր ավագ եղբորով։ Բայց նրա հետ շփվելը դժվար էր, դեռևս այն ժամանակվանից, երբ նա դեռ չէր ընտրել նկարչի գործունեությունը։ Եղբայրների շփումը դժվար էր, քանի որ նրանք ունեին տարբեր աշխարհայացքներ, և անկասկած միայն Թեոյի շնորհիվ պահպանվեց շփումը, քանի որ նա միշտ եղբորը նամակներ էր ուղարկում։

Սկզբում Թեոն ձևացնում էր, թե Վինսենթին գումարը տալիս էր հայրը, ոչ թե նա։ Նա չէր ցանկանում հիասթափեցնել եղբորը։ Իհարկե շուտով իմացավ ճշմարտությունը և շնորհակալություն հայտնեց նրան։ Ամբողջ կյանքում նա տանջվում էր այդ կախվածությունից, իրեն արդարացնելով, որ Թեոն մասնակցում է նկարների ստեղծմանը և նկարը վաճառելուց հետո գումարը կկիսեն իրար միջև։

Թեոն օգնում էր նկարիչ-իմպրեսիոնիստներին, որոնցից էին Կլոդ Մոնեն և Էդգար Դեգան, դրանով նրանք դարձան հայտնի։ Նա համոզել էր «Գուպիլ» կազմակերպության աշխատակիցներին գնել նրանց աշխատանքները։ Սակայն նա չկարողացավ ղեկավարությանը վաճառել Վինսենթի աշխատանքերը, քանի որ դրանք չէին համապատասխանում նրանց ոճին։

1886 թվականին Թեոն Վինսենթին հրավիրեց ապրել նրանց հետ։ Մարտին սկսեցին ապրել Մոնմարտրում գտնվող Թեոյի բնակարանում։ Թեոն իր եղբորը ծանոթացրել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Պոլ Գոգենը, Պոլ Սեզանը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Անրի Ռուսոն, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Սյորան։ 1888 թվականին Թեոն Գոգենին համոզեց միանալ Վինսենթին, ով արդեն տեղափոխվել էր Առլ։

Նամակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրների միջև նամակագրությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թեոն այցելեց Վինսենթին Հաագայում, որտեղ վերջինս աշխատել էր արդեն երեք տարի։ Այդ ժամանակ Վինսենթը 19 տարեկան էր, իսկ Թեոն՝ 15: Դա տևեց 18 տարի՝ 1872-1890 թվականների։ Պահպանվել է Թեոյի կողմից ուղարկված 36 նամակ։ Բայց հենց ինքը Թեոն նամակներին շատ խնամքով էր վերաբերվում, այդ իսկ պատճառով Վինսենթիվ պահպանվել էև 661 նամակ։ Սկզբում նամակները սովորական և լակոնիկ էին։ Վինսենթը եղբորը տալիս էր խորհուրդներ չծխել և սկսել ծանոթանալ տարբեր գրողների և նկարիչների աշխատանքներին։ Ապա Վինսենթը սկսում է ուղարկել մատիտով արված ուրվանկարներ, որտեղ պատկերված էր գյուղացիների ամենօրյա կյանքը։ Հետո ժամանակի ընթացքում նամակները դառնում էին ավելի լուրջ և ծավալուն, Վինսենթը անկեղծորեն պատմում էր իր աշխարհայացքների մասին՝ կյանքի և արվեստի նկատմամբ։ Թեոյին ուղված վերջին անավարտ նամակը գտնվել է Վինսենթի գրպանում, երբ նա ինքնասպան է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Theo van Gogh — 2009.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Find A Grave — 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anonymous (initialled «H.H.H.» and «W.F.d.C.H.»): Van Gogh, 's-Gravenhage, Nederland’s Patriciaat 50, 1964, pp. 171–183.
  • Hulsker, Jan: Vincent and Theo van Gogh: A Dual Biography, Ann Arbor, Fuller Publications, 1990. ISBN 0-940537-05-2.
  • Jansen, Leo, and Jan Robert: Kort geluk. De briefwisseling tussen Theo van Gogh en Jo Bonger, Waanders, Zwolle 1999. ISBN 90-400-9353-9 (also available in English).
  • Rewald, John: Theo van Gogh, Goupil, and the Impressionists, Gazette des Beaux-Arts, January & February 1973, pp. 1–107; reprinted in Rewald, John: Studies in Post-Impressionism, Thames and Hudson, 1986, pp. 7–115 (no ISBN).
  • Stolwijk, Chris, & Thomson, Richard: Theo van Gogh 1857—1891: Art dealer, collector and brother of Vincent, Waanders, Zwolle 1999. ISBN 90-400-9363-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորուս վան Գոգ» հոդվածին։