Քահանայի գարնանային այգին Նյուենենում
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | մայիս 1884[2] |
բարձրություն | 25 սանտիմետր |
լայնություն | 57 սանտիմետր |
ստեղծման վայր | Նյուենեն[2] |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ, թուղթ և փայտե տախտակ |
գտնվում է | Գրոնինգենի թանգարան[3], Singer Laren? և անհայտ[4] |
հավաքածու | Գրոնինգենի թանգարան[3] |
հիմնական թեմա | այգի |
պատկերված են
| |
https://collectie.groningermuseum.nl/Details/collect/10000525, https://vangoghworldwide.org/artwork/F185 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» (հոլ.՝ De pastorie in Nuenen, հոլ.՝ De pastorie in Nuenen in het voorjaar, կամ Գարնանային այգի (հոլ.՝ Lentetuin), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1884 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 25 × 57 սմ է կամ 39 × 72[6]։
Նկարը 2020 թվականի մարտի 30-ին գողացել են Զինգեր Լարենի թանգարանից[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինսենթ վան Գոգը մի քանի ամիս միայնակ ապրում էր Նիդերլանդների հյուսիսիում գտնվող Դրենթե բնակավայրում։ Այստեղ նկարիչը եկել էր 1883 թվականի դեկտեմբերին՝ այցելելու ծնողներին։ Նրա հայրը Էյնդհովենից ոչ հեռու գտնվող Նյուենենի Հոլանդական ռեֆորմիստական եկեղեցու քահանա էր[8]։ Տան հետնամասում գտնվող լվացքատունը վերափոխվել էր որպես նկարչի արվեստանոց։ Վան Գոգի հայրը Թեոյին գրած նամակում հայտնել է. «Մենք չենք մտածում, որ այն լիովին համապատասխանում է, սակայն մեր մոտ պատշաճ կերպով վառարան է տեղադրված։ Ես ուզում էի նաև մեծ պատուհան տեղադրեի, սակայն նա չցանկացավ»[9]։ Գոգը ծնողների մոտ մնաց մինչև 1885 թվականի նոյեմբեր ամիսը, երբ ավարտեց «Կարտոֆիլ ուտողները» կտավը, ինչից հետո մեկնեց Անտվերպեն[10], իսկ հետո, 1886 թվականին՝ Փարիզ[11]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուենենում Վինսենթ վան Գոգը փաստաթղթավորեց այգում կատարված տարվա եղանակների հերթափոխը[12]։
«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» ստեղծագործությանը նախորդեց ձմեռային տեսարաններով շարքը[13], որը նկարվել է 1884 թվականի մայիսին[5]։ Կտավին պատկերված է այգու տեսարանը՝ առաջին պլանին մուգ ֆիգուրով, իսկ հեռվում՝ հին եկեղեցու ավերակներն են[14]։
Նկարի կանաչ և կարմիր երանգները ցույց են տալիս, որ ձմեռը հեռացել է գարունն է սկսվում[15]։ 1884 թվականի մարտին Անտոն վան Ռափարդին գրած նամակում Վինսենթը տարվա եղանակների հերթափոխի մասին գրում է. «Դեռևս փնտրում եմ ձմեռային այգու գույնը։ Սակայն արդեն կա գարնանային այգին՝ հիմա։ Եվ այն դարձավ չափազանց ուրիշ»[16]։
Մեծածավալ կտավը Գրոնինգենում գտնվող Գրոնինգենի թանգարանի հավաքածուի կազմում էր 1962 թվականից մինչև 2020 թվականը, մինչև Զինգեր Լարենի թանգարանին վարձակալությամբ տրամադրելը[17][18]։
-
Ձմեռային այգի («Wintertuin»), տուշով և մատիտով նկար, Վինսենթ վան Գոգ, 1884 թվականի մարտ, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ
-
Փարսոնի այգին Նյուենենում ձմռանը, նկար թանաքով և տուշով, Վինսենթ վան Գոգ, 1884 թվականի մարտ, Կերպարվեստի թանգարան (Բուդապեշտ)
Գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» ստեղծագործությունը Հյուսիսային Հոլանդիայի Լարենե բնակավայրի Զինգեր Լարենի թանգարանից հափշտակվել է 2020 թվականի մարտի 30-ին[19][20]։ Այդ ժամանակ պատկերասրահը փակ էր հանրության համար COVID-19 համավարակի պատճառով[18][21]։ Ըստ ոստիկանության տվյալների՝ գողերը թանգարան են մտել վաղ առավոտյան՝ կոտրելով ապակե դռները։ Մինչև ոստիկանության ժամանումը գողերն արդեն անհետացել էին[22]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Vincent van Gogh
- ↑ 2,0 2,1 Vincent van Gogh: The Paintings
- ↑ 3,0 3,1 https://collectie.groningermuseum.nl/Details/collect/10000525
- ↑ DPG Media Privacy Gate
- ↑ 5,0 5,1 «The Parsonage Garden at Nuenen in Spring by GOGH, Vincent van»։ Web Gallery of Art, searchable fine arts image database։ Վերցված է 2020-03-30
- ↑ «Burglary at Singer Laren»։ Singer Laren։ 2020-03-30։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-03-ին։ Վերցված է 2020-03-31
- ↑ «Opportunistic Thieves Just Stole a Prized Van Gogh Landscape From a Locked-Down Dutch Museum Under Cover of Night»։ artnet News։ 2020-03-30։ Վերցված է 2020-03-30
- ↑ Route Van Gogh։ «Vincent van Gogh in Nuenen, The Netherlands»։ Van Gogh Route։ Վերցված է 2020-03-30
- ↑ «The Vicarage at Nuenen, 1885»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2011-05-15
- ↑ «Peasant Painter»։ Van Gogh Museum։ Վերցված է 2020-03-31
- ↑ «Becoming Vincent Van Gogh: The Paris Years»։ The New York Times։ 2013-10-16։ Վերցված է 2020-03-31
- ↑ Fell, D. Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness. — New York: Carroll and Graf Publishers, 2005. — С. 56. — ISBN 0-7432-0233-3
- ↑ «The Parsonage Garden at Nuenen in Winter by GOGH, Vincent van»։ Web Gallery of Art, searchable fine arts image database։ Վերցված է 2020-03-31
- ↑ Route Van Gogh։ «Old Church, Nuenen, The Netherlands»։ Van Gogh Route։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-03-ին։ Վերցված է 2020-03-31
- ↑ van Heugten, S. Van Gogh and the Seasons. — Princeton University Press, 2018. — ISBN 978-0-691-17971-1
- ↑ Letter 435, on or about Saturday, 8 March 1884, vangoghletters.org
- ↑ Lentetuin, de pastorietuin te Nuenen in het voorjaar Archived 2020-04-08 at the Wayback Machine., Groninger Museum
- ↑ 18,0 18,1 «Opportunistic Thieves Just Stole a Prized Van Gogh Landscape From a Locked-Down Dutch Museum Under Cover of Night»։ artnet News։ 2020-03-30։ Վերցված է 2020-03-30
- ↑ «Из нидерландского музея похитили полотно Ван Гога»։ .interfax.ru
- ↑ «В Нидерландах из закрытого на карантин музея украли «Весенний сад» Ван Гога»։ focus.ua
- ↑ «Van Gogh painting stolen from Dutch museum»։ The Guardian։ 2020-03-30
- ↑ Editorial Reuters (2020-03-30)։ «Van Gogh painting stolen from Dutch museum during coronavirus shutdown»։ U.S.։ Վերցված է 2020-03-30
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քահանայի գարնանային այգին Նյուենենում կատեգորիայում։ |