Արահետ Առլի քաղաքային զբոսայգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Արահետ Առլի քաղաքային զբոսայգում
Van Gogh - Weg im Park von Arles mit Spaziergängern.jpeg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888 և սեպտեմբեր 1888
բարձրություն73 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
http://www.vggallery.com/painting/p_0470.htm կայք
Path in the Park of Arles with walkers (F470) Վիքիպահեստում

«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» (հոլ.՝ Wandelpad in het park), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 72,3 × 93 սմ։

Այսօր «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդների Թագավորություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին: Նկարում Վինսենթ վան Գոգը պատկերել է արահետ՝ շրջապատված կանաչի և դեղինի զանազան երանգներով նկարված ծառերով: Այդ գույները վկայում են, որ ամառն իր տեղը զիջում է աշնանը: Երկինքը երկնագույն է: Արահետով զբոսնում են մարդիկ՝ վայելելով հիանալի շրջապատող գեղեցկությամբ:

Վինսենթ վան Գոգը «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» կտավը ստեղծել է սեպտեմբեր ամսին: Ըստ երևույթին այն նկարել է «Բանաստեղծի այգին»[3] կտավը վերջացնելուց հետո: Առլի այգին նկարիչը նկարել է մի քանի անգամ: Դրանցից են՝ «Առլի քաղաքային զբոսայգու մուտքը» և «Առլի հասարակական զբոսայգին»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44539
  2. «Wandelpad in het park»։ krollermuller.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2020-04-25 
  3. Letter 682 To Theo van Gogh. Arles, Tuesday, 18 September 1888.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]