Հայր Տանգիի դիմանկարը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տանգի հայրիկի դիմանկարը
Le père Tanguy
Van Gogh - Portrait of Pere Tanguy 1887-8.JPG
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1887
բարձրություն92
լայնություն75
ստեղծման վայրՓարիզ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ
գտնվում էՌոդենի թանգարան (Փարիզ)
հավաքածուՌոդենի թանգարան (Փարիզ)
կայք
Portrait of Père Tanguy (F363) Վիքիպահեստում

Հայր Տանգիի դիմանկարը[1] (ֆր.՝ Le père Tanguy), Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1887 թվականին։ Համարվում է Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին պատկերող երեք նկարներից մեկը։ Այդ երեք նկարները ցուցադրում են Վինսենթ վան Գոգի տեխնիկայի առաջընթացը իր՝ Փարիզ այցելությունից հետո[2]: Առաջինը նկարված է մռայլ գույներով։ Երկրորդը նմանակում է ճապոնացի նկարիչներից։ Վերջին նկարը միացնում է նկարիչների փարիզյան համայնքից ստացած ճապոնականությունը, իմպրեսիոնիզմը և այլ ազդեցություններ։ Այս կտավը այժմ գտնվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։

Վինսենթ վան Գոգը Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին նկարիչը մեկնում է Հոլանդիայից: Վան Գոգը բնակություն է հաստատում իր եղբոր՝ Թեոյի տանը։ Փարիզում երիտասարդ Վինսենթը ենթարկվում է պուանտիլիստների, իմպրեսիոնիստների։ Նրա ընկերների շրջան են մտնում Կամիլ Պիսարոն, Անրի Տուլիզ-Լոտրեկը, Պոլ Գոգենը, Էմիլ Բերնարը, Պոլ Սինյակը, Ջորջ Ցյորան և այլք։ Արվեստագետի վրա ազդեցություն ունեցավ նաև Հոքուսայի և Հիրոսիգեի փորագրությունները։ Երկու տարվա ընթացքում՝ 1886-1888 թվականներին Վինսենթ վան Գոգն աշխատում է Փարիզում, հետևում տարբեր ժանրերի՝ ստեղծելով իր սեփական, անկրկնելի ոճը։

Ժյուլիեն Տանգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգի հայրիկի երկրորդ նկարը

Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին ուներ ոչ մեծ մի խանութ, որտեղ վաճառում էր նկարչական պարագաներ և նկարներ։ Նա առաջիններից մեկն էր, ով վաճառքի հանեց Վան Գոգի նկարներից, բայց նրան այդպես էլ չհաջողվեց նկարչի կենդանության օրոք վաճառել դրանցից և ոչ մեկը։ Հայրիկ Տանգիի ուրախ տրամադրությունը և ոգևորությունը գրավեցին նկարիչներին. շուտով խանութը դարձավ շատ նկարիչների վարպետանոց։ Ժյուլիենի բարության և պատրաստակամության համար նկարիչները նրան «հայրիկ» անվանեցին։ Հայրիկ Տանգին ներկերի գումարի դիմաց նկարիչներից ընդունում էր նրանց կտավները[3]: Այդ միջոցով նա հիասքանչ հավաքածու էր ձեռք բերել։ Ի տարբերություն ամուսնու՝ Տանգիի կինը պակաս արվեստասեր էր և չէր կիսում ամուսնու շռայլությունները՝ նկարիչներից պահանջելով կանխիկ գումարով վճարումներ։

Վան Գոգը մահացել է 1890 թվականին, իսկ Տանգին՝ չորս տարի անց[4]: Նրա մահից հետո դուստրը վաճառել է «Տանգի հայրիկի դիմանկարը» Օգյուստ Ռոդենին: Այսպիսով՝ նկարը, որ գտնվում էր նրա մասնավոր հավաքածուում, այժմ գտնվում է Ռոդենի թանգարանում։

Նկարի դետալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանգիի մուգ կապույտ բարի աչքերը և կարմիր շրթունքները հակադրվոմ են գունատ մաշկին և սպիտակ մորուքին։
  • Սակուրան, որը պատկերված է նկարի աջ վերին մասում, հավասարակշռված է կապույտ երկնքի և բնապատկերի մուգ կանաչի շնորհիվ։
  • Նկարի ստորին ձախ հատվածի վառ գծերը կազմում են Վինսենթ վան Գոգի կողմից գրված ֆոնի մասը, որ լցված է ճապոնական տպագրություններով[5]:
  • Տանգիի դուրս ցցված երակներով ձեռքերը համադրվում են իր կապույտ պիջակի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wallace R. «World of van Gogh (1853—1890)»
  • «Rodin as a Collector (Extract from the work Rodin — Le musée et ses collections, published by Scala, Paris, 1996)». Collections. Musée Rodin. Retrieved March 18, 2011.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 245 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  2. Meier-Graefe, J (1987)
  3. Pleasure Wars: The Bourgeois Experience Victoria to Freud (The Bourgeois Experience: Victoria to Freud)
  4. Gay, P (1999)
  5. Maurer, N (1999)