Սակուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սակուրա
Ծաղկող սակուրան Ֆուկուսիմայի վրա
Ծաղկող սակուրան Ֆուկուսիմայի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Prunus serrulata


Սակուրա կամ ճապոնական բալենի (լատին․՝ Prunus serrulata), սալորի ընտանիքին պատկանող բույսեր։ Սակուրայի շատ տեսակները դեկորատիվ բույսեր են և բերքատու չեն[1][2][3]։

Ներկայումս այն լայնորեն տարածված է, հատկապես հյուսիսային կիսագնդում, ներառյալ Ճապոնիան, Թայվանը, Կորեան, Չինաստանը, Արևմտյան Սիբիրը, Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը, Կանադան և ԱՄՆ[4][5]։ Երկար ժամանակ այն և քրիզանթեմը համարվում են ճապոնիայի ազգային ծաղիկները[6]։ Սեղաններ պատրաստելու համար նախատեսված տեսակները անպտուղ են։ Սակուրան, ընդհանուր առմամբ, կախված է Կեռասենուց և սովորական բալենուց։ Սակուրան նաև սերտորեն կապված է այլ Պրունուս ծառերի հետ, ինչպիսիք են՝ նուշի, դեղձի, սալորի, ծիրանի, իսկ ավելի քիչ խնձորի, տանձի ու վարդերի հետ։

Նշանաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական 100 իենանոց մետաղադրամի վրա պատկերված էր սակուրայի ծաղիկները՝ մի կողմից, իսկ մյուս կողմից 100 արժեքը։ Ճապոնիայում բալենու գույնը նշանակում է ամպեր, քանի որ սակուրայի բազմաթիվ ծաղիկները ծաղկում են միանգամից միասին։ Չափազանց գեղեցիկ լինելը, կարճատևությունը և ծաղիկների վաղաժամ մահը հաճախ համեմատվում է մարդկային մահվան հետ։ Շնորհիվ դրան, սակուրայի ծաղիկը հաճախ օգտագործվում է ճապոնական արվեստում՝ մանգայում, անիմեում, կինոնկարահանումներում և այլ ոլորտներում, գոյություն ունեն, ինչպես կանոն, մեկ ժողովրդական երգ՝ «Սակուրա-սակուրա», ինչպես նաև Ճ-պոպում (Իկիմոնոգակարի, Միկի Նակասիմա, Morning Musume)։ Սակուրայի ծաղիկների պատկերները հանդիպում են Ճապոնական օգտագործվող բոլոր ապրանքների, ինչպես նաև կիմոնոյի, գրենական պիտույքների և ամանեղենի վրա։

«Սակուրայի միություն»՝ Սակուրակայը ընտված է եղել Ճապոնական բանակի ուլտրանացիոնալիստական երիտասարդ սպաների կողմից, որոնք երկու անգամ փորձում էին կատարել պատմական հեղաշրջում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սակուրան միլիտարիստական պրոպոգանդայի նպատակով օգտագործվում էր որպես ճապոնիայի խորհրդանիշ։ Մինչև պատերազմի սկիզբը այն օգտագործվել է նաև որպես ճապոնական ոգին ամրապնդելու համար, հատկապես՝ «ճապոնական երիտասարդական երգ» - ի մեջ (ճապ.՝ 青年日本の歌 սէինէն նիհոն նո ումա), որտեղ ասվում էր այն զինվորների մասին, որոնք պատրաստ էին սակուրայի ծաղիկների նման զոհվել։ 1932 թվականին Ակիկո Յոսանոն իր բանաստեղծություններում կոչ էր անում զինվորներին կրել տառապանքները՝ համեմատելով Չինաստանում զոհվածներին սակուրայի ծաղիկների հետ։ Լեյտե ծովածոցում պլանավորվող մարտերն ունեին նավատորմի բոլոր նավերը միաժամանակ դուրս բերելու և պարտվելու վտանգի հավանականություն․ եղան հակընդդեմ կարծիքներ այն մասին, որ նավատորմը ծաղկել է, այնպես ինչպես մահվան ծաղիկները։ Ճապոնական ուժերի վերջին հայտարարությունը Պելելիուի անվանվում էր «Սակուրա. սակուրա»։ Ճապոնական օդաչուները նկարում էին սակուրայի ծաղիկները ինքնաթիռների վրա «կամիկաձե» հնարքը կատարելուց առաջ և նույնիսկ իրենց հետ վերցնում էին սակուրայի ճյուղերը։ Ինքնաթիռի վրա նկարված սակուրան խորհրդանշում էր կյանքի ինտենսիվությունը և փխրությունը, իսկ վայր ընկնող ծաղիկները՝ կայսեր փառքի համար իրենց կյանքը զոհաբերող երիտասարդներին։ Կամիկաձեի առաջի ջոկատում, որը կոչվում էր Վայրի սակուրա, կար Յամաձակուռա կոչվող ստորաբաժանում։ Պետությունը նույնիսկ ողջունում էր այդ տեսակետը, համաձայն որի՝ զոհված մարտիկները վերածվում էին ծաղիկների։ Մինչ այժմ 5 թփանոց սակուրայի ծաղիկը համարվում է Ճապոնիայի զինված ուժերի հերալդիկայի հիմնական ցուցանիշը, որն օգտագործվում է նույն պարագաներում, ինչպես արևմուտքում, օրինակ՝ զինվորական կոչումների տարբերելու կամ կոկարդայի աստխանշան։ Գաղութներում ճապոնացիները աշխատում էին աճեցնել սակուրայի ծաղիկները, ինչը նշանակում էր որ տարածքը պատկանում է իրենց։ Սակուրան իռեձումի դաջվածքի հիմնական եղանակն է։ Այնտեղ հաճախ բալենու ծաղիկները ներկայացնում են այլ ավանդական վիշապների, կարպերի և վագրերի հետ միասին։

Հիացմունք ծաղիկներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանամին (ճապ.՝ 花見) բազմադարյան սովորություն է խնջույք կազմակերպել ծաղկող սակուրայի կամ ումեյի ծառերի տակ։ Սովորույթը, ըստ ավանդության, սկիզբ է առել Նառա շրջանում (710-794) և այն ժամանակ, հիմանականում ուշադրության էին արժանանում Ումե սալորի ծաղիկները։ Խեյան շրջանի սկզբում, սակուրան արդեն գրավել էր մեծ ուշադրություն և «հանամ» բառը համազոր էր «Սակուրա» բառին։ Այդ ժամանակվանից վակա և հայկու «ծաղիկներ» (ճապ.՝ 花 հանա) բառը նշանակում էր բալենու ծաղկում։ Հանամիի սովորությունը սկզբնականում տարածված էր Էլիտայի շրջանում, սակայն շուտով անցավ սամուրայների դասին իսկ Էդո հանամիի շրջանում արդեն սովորական էր բոլորի համար։

Տոկուգավա Յուսիմունեն Հանամին խրախուսելու համար տնկում էր բալենու ծառեր։ Ամեն տարի գարնանը ճապոնական օդերևութաբանական ընկերությունները թողարկում են ամենօրյա տեղեկություններ սակուրայի ծաղկման շարժման մասին հարավից դեպի հյուսիս։ Ծաղկումն սկսում է հունվարին օկինավայից Կիոտո և Տոկիոին գալիս է մարտի վերջում կամ ապրիլի սկզբում, իսկ մի քանի շաբաթ հետո հասնում է Հոկկայդ. ճապոնացիները հետևում են շարժմանը և կազմակերպում են Հանամի, երբ իրենց շրջանում սակուրան ամբողջովին բացվում է։ Բազմաթիվ դպրոցների և հանրային հիմնարկությունների մոտ տնկվել են սակուրայի ծառեր, և քանի որ ֆիսկալ ու ուսումնական տարին սկսվում է, Հոնսյուի շատ շրջաններում աշխատանքի և ուսուցման օրը ընթանում է սակուրայի ծաղկման շրջանը։ Սակուրայի ճապոնական ասոցիացիան կազմակերպել է սակուրայով հիանալու հարյուրավոր լավագույն վայրերի ցուցակ, և այդպիսիներ կան ամեն մի վարչական միավորում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The history and cultural symbolism of both the seven wild species and the hundreds of forms known for centuries as sato-zakura, or garden cherries and information about growing and propagating is found in Kuitert, Wybe (2015 թ․ մարտի 6). «Japanese Flowering Cherries». Timber Press.
  2. «Sakura». Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster. 2002. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին. «Japanese flowering cherry»
  3. «Japanese flowering cherry». Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster. 2002. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին. «any of certain ornamental hybrid cherries developed in Japan chiefly from two species (Prunus serrulata and P. sieboldii) that bear a profusion of white or pink usually double and often fragrant flowers followed by small inedible fruit...»
  4. «財団法人 日本花の会 — The Flower Association of Japan». hananokai.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «さくらの基礎知識 - 公益財団法人 日本さくらの会 — JAPAN Cherry Blossom Association». sakuranokai.or.jp.
  6. Honoca. «The beauty and history of sakura, Japan's national flower». Tsunagu Japa. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]