Բալենի սովորական
Բալենի սովորական | |
![]() Բալենի սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Բալենի սովորական (P. cerasus) |
Միջազգային անվանում | |
Prunus cerasus |
Բալենի սովորական (լատին․՝ Cerasus vulgaris Mill.), մինչև 3-4 մ բարձրությամբ ցածրաճ ծառ է՝ գնդաձև սաղաթով։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլերում, 2-4 -ական են, սպիտակ։ Կորիզապտուղները բաց կարմրավուն են, համեղ և հյութալի։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, այնուհետև ստանում են կարմրագորշավուն գունավորում։ Պատկանում է վարդազգիների ընտանիքին սալորայինների ենթաընտանիքին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում։ Հայաստանում վայրիացած հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում։Հայկական ՍՍՀ-ում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Մշակվում է ամենուրեք։ Բնական պայմաններում աճում է բոլոր գոտիներում, համեմատաբար հարուստ և խոնավ հողերի վրա։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում և վեամշակված (մուրաբա, տարբեր հյութեր ու ըմպելիքներ)։ Պտուղները պարունակում են 6-15% շաքարներ, 13-15% C վիտամին, կարոտիններ և այլն։ Չորադիմացկուն է, լուսասեր, ցրտադիմացկուն։ Մշակության մեջ հայտնի են բալենու բազմաթիվ սորտեր, որոնց համար որպես հիմնական պատվաստակալ հանդիսանում է սովորական բալենին։ Գնահատվում է նաև որպես բարձր գեղազարդ ծառատեսակ։Լավ մեղրատու է, մեկ ծառից ստացվում է մինչև 4,3 կգ մեղր։ Պարունակում են 80-86 % ջուր, 1,5-2,5 % թթուներ, 0,75-1,3 % ազոտային նյութեր։ Կորիզը պարունակում է 35 % ճարպ, որն օգտագործում են օճառի արտադրության պրոցեսում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։ |
|