Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 32,5 սանտիմետր |
լայնություն | 40,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Kasama Nichidō Museum of Art? |
հավաքածու | Kasama Nichidō Museum of Art? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» (անգլ.՝ A Road at Saint-Remy with Female Figure), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 33,5 × 41,2 սմ։
Այսօր «Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նիչիդո գեղարվեստի թանգարանում[1] (Կասամա, Ճապոնիա)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[2][3]։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ[2][4]։ Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան[5]։ Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները[4], որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»։ Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ[2]։
«Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով» ստեղծագործությունը Վինսենթ վան Գոգը նկարել է հոգեբուժարանում գտնվելիս՝ 1889 թվականին։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում հեղինակը պատկերել է կնոջ, որը քայլում է ֆրանսիական Սեն Ռեմի բնակավայրի փողոցներից մեկով։ Ճամփեզրին դեղնականաչ բուսականություն է, որը ցույց է տալիս, որ աշնանային քամոտ օր է դրսում։ Որոշ ցայտերանգություն կա կնոջ և բուսականության գույների մեջ։ Երկինքը՝ երկնագույն է։ Նկարի գույները փայլում են արևի կուրացնող ճառագայթներից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Vincent van GOGH, Woman on a Road among Trees»։ Kasama Nichido Museum of Art։ Վերցված է 2020-04-19(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Heilbrunn Timeline of Art History»։ Thematic Essay, Vincent van Gogh։ The Metropolitan Museum of Art։ 2000–2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-29-ին։ Վերցված է 2011-03-25
- ↑ «Olive Trees, 1889, Van Gogh»։ Collection։ The Metropolitan Museum of Art։ 2000–2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-26-ին։ Վերցված է 2011-03-25
- ↑ 4,0 4,1 «The Therapy of Painting»։ Van Gogh Museum։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-07-ին։ Վերցված է 2011-03-25
- ↑ Van Gogh, V; Leeuw, R. The Letters of Vincent van Gogh / van Crimpen, H; Berends-Albert, M.. — London and other locations: Penguin Books, 1997. — С. F604.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Vincent van GOGH, Woman on a Road among Trees»։ Kasama Nichido Museum of Art։ Վերցված է 2020-04-19(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճանապարհ Սեն Ռեմիում կնոջ ֆիգուրով կատեգորիայում։ |