Հիրիկ
Փնջածաղիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Iris | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Փնջածաղիկ (լատ.՝ Iris), Փնջածաղիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Բովանդակություն
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Iris germanica (Purple bearded Iris), Wakehurst Place, UK - Diliff.jpg
Ցողունի բարձրությունը 10-35 սմ է։ Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բոլոր տեսակների մոտ տերևները թրաձև են, երկար։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, սպիտակ, դեղին և այլն։ Պտուղը եռագույն, բազմասերմ տուփիկ է։ Հայտնի է մոտ 200 տեսակ, տարածված հյուսիսային կիսագնդում։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է 14 տեսակի՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են Հայաստանի բոլոր գոտիներում։ Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ էնդեմիկ՝ նրբագեղ հիրիկը (I. elegantissima), որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։
- Հիրիկ կովկասյան (I. caucasica),
- Հիրիկ Պրիլիպկոյի (I. prilipkoana),
- Հիրիկ ցածր (I. pumila)։
Այս տեսակները հանդիպում են Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և այլ մարզերում։ Աճում են չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, անտառի բացատներում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի),
- Հիրիկ կղմինդրաձևը (I. imbricata),
- Հիրիկ Գրոսհեյմին (I. grossheimii)՝ միայն Սյունիքի մարզում՝ քարքարոտ լանջերին, գիհու կամ գիհու և կաղնու նոսրանտառներում (միջին և վերին լեռն, գոտիներում),
- Հիրիկ գայլին (I. lycotis)՝ միայն Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայք)՝ չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, արոտավայրերում, լքված հողատարածքներում (մինչև վերին լեռն, գոտի),
- Հիրիկ մուսուլմանականը (I. musulmanica)՝ միայն Արարատյան գոգավորության ճահճոտ մարգագետիններում, գետերի և ջրանցքների ափերին (ստորին և միջին լեռնային գոտիներում),
- Հիրիկ տարօրինակը (I. paradoxa)՝ Լոռու (Սպիտակի շրջակայք), Գեղարքունիքի (Օյունեյ), Սյունիքի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, թփերի մացառուտներում, ժայռերի մեջ (ստորինից մինչև վերին լեռննային գոտի, ուտելի է՝ եփած, դրանով սնվում են նաև կրծողներն ու բզեզները),
- Հիրիկ նրբագեղը (I. elegantissima)՝ Արարատյան գոգավորությունում, Շիրակի և Երևանի մարզերում՝ չոր, քարքարոտ, խճոտ, կավոտ լանջերին (ստորին և միջին
լեռն, գոտիներում), կիսաանապատներում և լեռնատափաստաններում,
- Հիրիկ ցանցավորը (I. reticulata) տարածված է ամենուր, աճում է կաղնու և գիհու նոսրանտառներում, անտառի բացատներում, թփուտներում, լքված տարածքներում և այլն (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիրիկը տարածված է Միջին Ասիայի, Կովկասի, Իրանի լեռնոտ, չոր վայրերում, որտեղ կա եղանակի ընդգծված սեզոնայնություն։ Շոգերի և չոր եղանակի հետ բույսի վերգետնյա օրգանները մահանում են, պահպանվում են միայն արմատները։ Աշնանը, խոնավ ու ցուրտ պայմաններում, արմատներից զարգանում է տերևների փունջը և այդ ձևով բույսը ձմեռում է։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկատու է, դեղատու և գեղազարդիչ։ Որոշ տեսակներ բնական բուսուտների կրճատման, մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով գտնվում են գրեթե անհետացման եզրին։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hermodactyloides - 12 տեսակ
- Iris (Հիրիկ) - 98 տեսակ։ Hexapogon (Гексапогон), Iris (Հիրիկ), Oncocyclus, Psammiris, Pseudoregelia ևբRegelia,
- Limniris (Лимнирис) - 60 տեսակ, Limniris, Lophiris,
- Xyridion (Ксиридион) - 20 տեսակ
- Crossiris (Кроссирис) - 11 տեսակ։
Դասեի դասակարգումը ըստ Brian Mathew, 1989 թվականին[1]։
- Subgenus Iris
- Section Iris
- Section Psammiris (Spach) J. Taylor
- Section Oncocyclus (Siemssen) Baker
- Section Regelia Lynch
- Section Hexapogon (Bunge) Baker
- Section Pseudoregelia Dykes
- Subgenus Limniris (Tausch) Spach
- Section Lophiris (Tausch) Tausch
- Section Limniris
- Series Chinenses (Diels) Lawrence
- Series Vernae (Diels) Lawrence
- Series Ruthenicae (Diels) Lawrence
- Series Tripetalae (Diels) Lawrence
- Series Sibiricae (Diels) Lawrence
- Series Californicae (Diels) Lawrence
- Series Longipetalae (Diels) Lawrence
- Series Laevigatae (Diels) Lawrence
- Series Hexagonae (Diels) Lawrence
- Series Prismaticae (Diels) Lawrence
- Series Spuriae (Diels) Lawrence
- Series Foetidissimae (Diels) Mathew
- Series Tenuifoliae (Diels) Lawrence
- Series Ensatae (Diels) Lawrence
- Series Syriacae (Diels) Lawrence
- Series Unguiculares (Diels) Lawrence
- Subgenus Nepalensis (Dykes) Lawrence
- Subgenus Xiphium (Miller) Spach
- Subgenus Scorpiris Spach
- Subgenus Hermodactyloides Spach
- Section Brevituba
- Section Monlepis
- Section Hermodactyloides
- Section Micropogon
Ընդհանուր տեսակների թիվը հաշվում մոտ են ավելի քան՝ 270[2].
- Iris acutiloba C.A.Mey.,
- Iris japonica Thunb.,
- Iris laevigata Fisch.,
- Iris lazica Albov,
- Iris pseudacoarm L.,
- Iris ruthenica KerGawl.,
- Iris setosa Pall. ex Link,
- Iris sibirica L.,
- Iris tenuifolia Pall..
- Iris glaucescens Bunge։
Որպես խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
---|---|---|---|
Ֆրանսիայի թագավորական զինանշանը 1376-1589 թվականներին[3] | Ցեֆիի համաստեղությունը գտնվում է հիրիկի մշուշում | Ֆիշերի հիրիկը - հայտնի վիճակագիրների տեսաշարը, հաճախ օգտագործվում է նկարազարդման տարբեր աշխատանքներում | Հիրիկը եղել է պաշտամունքի ծաղիկ (19-րդ դարի վերջին - 20-րդ սկզբին)։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ A classification of Iris by Mathew
- ↑ См. ссылку GRIN в карточке организма
- ↑ Лаврова С. А. Царство Флоры: Цветы и деревья в легендах и мифах. — М.: Белый город, 2009. — С. 132. — ISBN 978-5-7793-1681-1.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Родионенко Г. И. Род Ирис — Iris L. — М.—Л., 1961. — 216 с.
- Ирисы / Под ред. д.б.н. Родионенко Г. И. — М.: Колос, 1981. — 156 с.
- Бондаренко Л. Иридодиктиумы // Цветоводство : Журнал. — 2004. — № 2.
- Г. И. Родионенко. О самостоятельности рода Xyridion (Iridaceae) // Ботанич. журн. — СПб: С.-Петерб. изд. фирма «Наука» РАН, 2005. — В. 1. — Т. 90. — С. 55—59. — ISSN 0006-8136.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ирис на сайте Энциклопедия декоративных садовых растений.
- Сибирский ирис вчера, сегодня и завтра. Bulletin of the AIS. на сайте Сад ирисов. (Перевод с английского.)
- Пирогов Ю. Сибирские ирисы. на сайте Сад ирисов.
- Пирогов Ю. Спуриа ирисы. на сайте Сад ирисов.
- Aril Irises International — Сайт наиболее значительного объединения любителей ирисов секций Онко и Регелиа.
- Герман Гессе «Ирис»
- British Iris Society
- Голиков К.։ «Садовая классификация ирисов»։ КЦ Зеленая линия։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին
- Голиков К.։ «Что еще нужно знать о классификации ирисов»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին
- Голиков К.։ «Агротехника ирисов»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |