Հիրիկ կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիրիկ կովկասյան
Հիրիկ կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Ծաղկավոր բույսեր
Կարգ Հիրիկազգիներ
Ցեղ Հիրիկներ
Լատիներեն անվանում
Iris caucasica



Հիրիկ կովկասյան (Iris caucasica), պատկանում է հիրիկազգիների ընտանիքին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Տերևները մոխրականաչավուն են, թրանման, երկարությամբ ծալված, մանգաղանման կորացած, սպիտակ, կռճիկանման եզրերով։ Ծաղկակիր ցողունը հասնում է 8-25սմ բարձրության, մինչև վերին ծայրը տերևապատ է, իր վրա կրում է 2-5 ծաղիկ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է թփուտներում, բուսածածկ և խճապատ թեքություններում, արոտավայրերում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Եղվարդում և Ուրցի լեռնաշղթայում։ Հայաստանից դուրս վայրի վիճակում աճում է Կովկասում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում:

Աճման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան հիրիկը պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, սակայն աճում է նաև ստվերոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն։ Լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Լավ է աճում սննդանյութերով աղքատ, քարքարոտ, թեթև ավազային հողերում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։ Հրաշալի ելանյութ է սելեկցիոն աշխատանքների համար։[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»