Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։
Հատկապես լավ է զգում զով բնակարաններում։ Վարակվում է լվիճներով։
Բարձրաբուն արալիայի (լատիներեն՝Aralia Sieboldi) վրա պատվաստված բաղեղներն ամեն կողմից կախվելով ներքև, դեկորատիվ էֆեկտ են ստեղծում։
Մշակության մեջ հանդիպում է սովորական բաղեղ, խայտաբղետ տերևավոր Hedera maderensis fol. var. և Hedera hibernica scotica Hort. այլատեսակները, որոնք հիանալի կերպով կարող են աճել սենյակներում[1]։
Hedera algeriensis Hibberd – Algerian ivy. Algeria, Tunisia (Միջերկրական ծովի ափամերձ հատված),
Սովորական բաղեղը (լատիներեն՝Hédera helix) մշտադալար բույս է։ Օդային արմատիկների ծծող-կառչող հատկության շնորհիվ առանց կողմնակի օգնությամբ կառչում է խոնավ պատերին, ծառերին և բարձրանում է վեր։ Բույսի հայրենիքում երկարությունը կարող է հասնել տասնյակ մետրերի։ Բաղեղն իրեն շատ լավ է զգում ստվերախիտ վայրերում, այդ իսկ պատճառով հիանալի կարող է աճել սենյակային պայմաններում։
↑Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954—187, էջեր 187 — 456էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 254)։