Բաղեղ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղեղ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Արալիազգիներ
Ցեղ Բաղեղ
Լատիներեն անվանում
Hedera helix
Հոմանիշներ
  • Hedera helix var. vulgaris
  • Hedera poetarum Bertol.
  • Hedera poetica Salisb.
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Բաղեղ սովորական (լատին․՝ Hedera helix), շուրջ 60 ցեղ և 500 տեսակ ընդգրկող ընտանիքի՝ Հայաստանում տարածված միակ ներկայացուցիչն է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Ունի կառչող կարճ արմատիկներ, որոնց միջոցով ամրանում է հենարանին։ Տերևները 10 սանտիմետր երկարությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, մերկ, ներքևի կողմից ավելի բաց գույնի կամ դեղնականաչավուն։ Իրենց ձևով տերևները խիստ բազմազան են։ Սովորաբար ունենում են 3-5, երբեմն` 7 բլթակներ, ընդ որում, միջին բլթակը ավելի ձկված է, երկարավուն։ Սովորաբար տերևները ընձյուղների վրա դասավորվում են խիտ` այսպես կոչված «մոզաիկ ձևով»` լույսի ճառագայթները ավելի ռացիոնալ կլանելու համար։ Համարվում է չափազանց բարձրարժեք դեկորատիվ բույս։ Ցրտահարվում է-20° սառնամանիքների դեպքում[1]։

Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի տարածման բավական ընդարձակ արեալ՝ Կովկաս, Միջերկրածովափեր, Առաջավոր Ասիա, սակայն Հայաստանում աճում է սահմանափակ՝ հյուսիսարևելյան անտառային շրջանների ցածրադիր, համեմատաբար խոնավ աճելավայրերում՝ Դեբեդ, Հախում և Աղստև գետերի հովիտներում, մինչև 1000 մ բարձրություններում։ Հանդիպում է հաճախ հաճարենու, բոխու և ղաժու անտառային համակեցություններում։ Ի տարբերություն ծառաբույսերի ճնշող մեծամասնությանը, ծաղկում է աշնանը (սեպտեմբեր), պտուղները հասունանում են վաղ գարնանը (ապրիլԾաղիկները հավաքված են ծաղկաբույլերում, պտուղները կլոր են, կապտաձև։ Ուշ աշնանային մեղրատու է։ Ջերմասեր է, խոնավասեր, բարձր ստվերատար։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր՝ տերևների գույնով և ձևով (խայտաբղետ), պտուղների գույնով և աճման բնույթով։ Որպես բարձր գեղազարդ՝ պիտանի է հատկապես ուղղաձիգ կանաչապատման համար։ Մշակության մեջ հայտնի է նաև կոլխիդյան բաղեղը (H.colchica C.Koch), որը Կովկասյան տարածաշրջանում աճող տեսակ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են բաղեղի մոտ 15 տեսակներ, որոնք տարածված են հարավարևելյան Ասիայի, Միջին Եվրոպայի լեռնային շրջաններում և Միջերկրածովափերին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան,1984

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան