Երիտասարդ ճապոնուհին
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73,3 սանտիմետր[1] |
լայնություն | 60,3 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Առլ[2] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
La Mousmé by Vincent van Gogh Վիքիպահեստում |
«Երիտասարդ ճապոնուհին» (ֆր.՝ Lilas), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,3 × 60,3 սմ։
Այսօր «Երիտասարդ ճապոնուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում[4][5] (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինսենթ վան Գոգը երեսունհինգ տարեկան էր, երբ տեղափոխվում է Առլ՝ Ֆրանսիայի հարավ: Այնտեղ նկարիչը իր ստեղծագործական կարիերայի գագաթնակետին հասավ՝ ստեղծելով իր լավագույն կտավներից: Այդ ժամանակ է ստեղծվել նաև «Արևածաղիկներ» շարքը: Նկարիչն իրեն Առլում շատ լավ է զգացել ու գոհ է եղել[6]:
Իր եղբորը՝ Թեոյին գրած նամակում նա հայտնում է. «Գեղանկարչությունը, ինչպես որ կա, խոստանում է ավելի նուրբ դառնալ՝ ավելի նման երաժշտությանը, և պակաս՝ քանդակագործությանը: Եվ, ըստ ամենայնի, այն գույն է խոստանում»:
444 օրում, երբ Գոգն անցկացնում էր Ֆրանսիայի հարավում, ստեղծեց ավելի քան 200 կտավ[7]:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոգեշնչվելով Պիեռ Լոտիի «Տիկին Քրիզանթեմ» ստեղծագործությամբ և ճապոնական արվեստով, Վան Գոգը նկարում ճապոնուհուն: Եղբորն ուղղված նամակում հայտնում է. «Ինձ մի շաբաթ պահանջվեց... բայց ես ողջ խելքս կենտրոնացրի, որ նկարեմ մուսմեին: Մուսմեն ճապոնացի աղջիկ է, այս պարագայում տասներկուսից տասնչորս տարեկան հասակում...»[4]:
«Երիտասարդ ճապոնուհին» ստեղծագործությունում օգտագործած գույները խորհրդանշանակ են: Կապույտի և նարնջագույնի լրացուցիչ երանգները ոճաբանորեն տարբերվում են իմպրեսիոնիստ նկարիչների գույներից: Աղջկա հանդերձանքը ժամանակակից է և ավանդական: Շրջազգեստի վառ գույները և պիջակը Առլին բնորոշ հանդերձանք են: Ավելի շատ ուշադրություն Գոգը դարձրել է աղջկա դեմքին: Հեղինակն Առլի գույնն է փախանցել աղջկան՝ սակայն ճապոնական գծերով: Նրա դրությունը մատնաշում է ծաղկած դափնեվարդը. վերջինս և աղջիկը գտնվուն են կյանքի ծաղկուն շրջանում[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46626.html
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0431.htm
- ↑ http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46626.html
- ↑ 4,0 4,1 4,2 «La Mousmé»։ Postimpressionism։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-10-ին։ Վերցված է 2011-03-20
- ↑ Van Gogh in the South // Antimodernism and Artistic Experience / Jessup. — Toronto: University of Toronto Press, 2001. — С. 185. — ISBN 0-8020-8354-4
- ↑ Morton, M; Schmunk, P. The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. — New York: Կաղապար:Нп3, 2000. — С. 177—178. — ISBN 0-8153-3156-8
- ↑ Effects of the Sun in Provence // National Gallery of Art Picturing France (1830-1900). — Washington, D.C.: National Gallery of Art. — С. 18. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երիտասարդ ճապոնուհին կատեգորիայում։ |