Jump to content

Ճապոնիայի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանո Էիտոկու -Նոճիներ

Ճապոներեն արվեստը կոչվում է «բիդզյուցու»։ Հիերոգլիֆները, որոնցից նա կազմված է նշանակում են «գեղեցկություն» (բի) և «ունակություն» (դյուցու)։ Ճապոնական արվեստի ինքնատիպությունը պայմանավորված է աշխարհագրական և քաղաքական մեկուսացումով[1]։

Ճապոնիայի արվեստը ունի արտահայտման շատ տարբեր ոճեր և մեթոդներ՝ կավագործություն, ջրաներկով մետաքսի և թղթի վրա նկարչություն, քանդակագործություն, վայելչագրություն, գրավյուրա` ուկիյոե, կիրիե, կիիգամի, ինչպես նաև օրիգամի և ավելի երիտասարդ մանգան` ժամանակակից ճապոնական կոմիքսները։ Ճապոնական արվեստի պատմությունը ընդգրկում է հսկայական ժամանակաշրջան՝ մոտ մ.թ.ա.10 000 թվականից մինչև մեր օրերը։

Հիրոսիկե֊Հանկարծակի անձրև Ատակե կամրջի վրա

Իր պատմության երկար ժամանակահատվածում Ճապոնիան մեկուսացված է եղել արտաքին աշխարհի ազդեցությունից և ցանկացած դրսից ներթափանցած նորամուծություն և գաղափար ունեցել է սահմանափակ շփում ճապոնական արվեստի հետ։ Ժամանակի ընթացքում ճապոնացիները սկսել են խառնել, ընդօրինակել և վերջապես յուրացնել այլ մշակույթի տարրեր, այդ ձևով հարստացնելով իրենց գեղագիտական ճաշակը։ Առաջին օրինակները բարձր արվեստի Ճապոնիայում սկսվեցին ստեղծվել 7-րդ և 8-րդ դարերում բուդդիզմի տարածման հետ միաժամանակ։ 9-րդ դարում, երբ ճապոնացիները սկսեցին հեռանալ չինական ազդեցությունից և ստեղծել իրենց սեփական արտահայտման ֆորմաները, սկսեցին ավելի քան երբևէ գնահատել աշխարհիկը, որը կոնական արվեստի հետ ծաղկում ապրեց մինչև 15-րդ դարը։ Օնինի պատերազմից (1467–1477) հետո Ճապոնիայում եղավ քաղաքական, սոցիալական և էկոնոմիկական ճգնաժամեր, որոնք տևեցին մոտ 1 դար։ Տոկուգավայի կառավարման ժամանակաշրջանում կրոնը սկսեց առօրյա կյանքում ավելի քիչ դեր խաղալ և այդ դարաշրջանում տարածում գտավ աշխարհիկ արվեստը։

Գեղանկարչությունը Ճապոնիայում ամենատարածված արտահայտման միջոցն է, որին անդրադառնում են ինչպես սիրողական նկարիչները՝ այնպես էլ մասնագետներրը։ Մինչև մեր օրերը ճապոնացիները նամակներ գրելու համար գերադասում են օգտագործել վրձին և նրանց վարպետորեն վրձինների օգտագործման տեխնիկան հանգեցրել է էսթետիկայի ծայրահեղ զգայունության։ Արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացման հետ միաժամանակ Էդո ժամանակաշրջանում կարևոր արվեստի ձև դարձավ քսիլոգրոֆիան, որի տեխնիկան կատարելագործվել է գունավոր պատճենների արտադրության համար։ Այդ ժամանակաշրջանում նկատվում է ճապոնցիների համակրանքի պակասացում քանդակագործության նկատմանբ։ Այն սկսում է ասոցացվել կրոնի հետ և նրա կիրառումը նվազում է բոդդիզմի դերի փոքրացման հետ միաժամանակ։ Ճապոնական խեցեգործությունը համարվում լավագույններից աշխարհում։ Դրա օրինակները ներառում են իրենց մեջ ճապոնական մշակույթի հնագույն արտեֆակտներ։

Ճապոնիայի արվեստի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյոմյոնի արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ներգաղթածները Ճապոնիա ձյոմոն ազգն է (մոտ մ.թ.ա. 11000-300): Նրանք եղել են քոչվոր որսորդներ, որոնք հետագայում սկսեցին սկսեցին զբաղվել հողագործությամբ և կարողացան կառուցել քաղաղներ 100 կամ հազարից ոչ շատ բնակչությամբ։ Նրանց տները եղել են նախատեսված փայտից պարզագույն կառույցներ։ Նրանք պատրաստել են լավ զարդարված խեցեղեն ամաններ, կավային դոգու աձանիկներ և բյուրեղապակյա զարդարանքներ։

Յաեյի արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ալիքը ներգաղթյալների եղավ յաեյը, որի հիշատակի անունով անվանվել է Տոկիոն։ Վերջինումս գտնվել են յաեյի բնակավայրերի մնացորդները։ Յաեյը եկել է Ճապոնիա մ.թ.ա. 350 թվականին և բերել են իրենց հետ բրնձի աճեցման գաղտնիքները, նորաձև զենքի արտադրությունը, խեցգործությունը պտտվող անիվի վրա և ածխային վառարաններով թխումը։

Կոֆունի արվեստը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ժամանակաշրջանը նախապատմական Ճապոնիայի Կոֆունի ժամակաշրջանն է (250-552 թվականներ), որը իրենից ներկայացնում է Յաեյի ձևափոխված մշակույթը։ Այդ ժամանակ տարբեր մարդկանց խմբեր միավորվեցին քաղաքական միավորումներում և վերջնական արդյունքում կազմավորեցին ազգ։ Բնորոշ արտեֆակտները ներկայացված են բրոնզե հայելինրով, քաղաքական միավորումների խորհրդանիշներով և կավե հանիվա քանդակներով՝ կառոցված սայլերի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Искусство Японии». www.pearl-of-dragon.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.