Վարդագույն վարդերով ծաղկաման
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
| տարի | 1890 |
| բարձրություն | 71 սանտիմետր[1] |
| լայնություն | 90 սանտիմետր[1] |
| ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
| ժանր | ծաղկային նատյուրմորտ |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
| հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Վարդագույն վարդերով ծաղկաման» (անգլ.՝ Still Life: Vase with Pink Roses) կամ «Վարդեր» (անգլ.՝ Roses), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 71 × 90 սմ։
Այսօր «Վարդագույն վարդերով ծաղկաման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[2][3]։ Երբ հեղինակն ավարտել էր ստեղծագործությունը, արդեն պատրաստվում էր լքել հոգեբուժարանը և տեղափոխվել Օվեր սյուր Ուազ։ Այդ շրջանում է նկարիչը ստեղծել նաև «Վարդագույն վարդեր» կտավը։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վարդագույն վարդերով ծաղկաման» ստեղծագործությունը նկարելու ժամանակ Վինսենթ վան Գոգն իր մորը նամակով տեղեկացնում է.
| Բայց առողջության համար, ինչպես դուք էիք ասում, շատ է պետք աշխատել այգում և հետևել ծաղկող ծաղիկներին։ Սեն Ռեմիում վերջին օրերին ես աշխատել եմ խենթի պես։ Ծաղիկների հիանալի փնջեր, մանուշակագույն հիրիկներ, վարդերի հիասքանչ փնջեր»[4]։ |
Ըստ էության Վան Գոգը բոլոր ծաղկող ծաղիկներում տեսնում էր վերածնունդ, որպես կյանքի բովանդակություն։
Հեղինակը կտավում ծաղկամանով վարդերը նկարել է կանաչ ֆոնին[5]։ Ալիքանման վրձնահարվածները կենդանացնում են կտավը։ Ի սկզբանե վարդերը պատկերված էին վարդագույն երանգով, սակայն ժամանակի ընթացքում գույնը խամրել է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 National Gallery of Art - Collection
- ↑ «Heilbrunn Timeline of Art History». Thematic Essay, Vincent van Gogh. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Olive Trees, 1889, Van Gogh». Collection. The Metropolitan Museum of Art. 2000–2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Mancoff, D. Van Gogh: Fields and Flowers. — San Francisco: Chronicle Books[en], 1999. — С. 23,28. — ISBN 0-8118-2569-8
- 1 2 «Roses». The Collection. Washington, DC: National Gallery of Art. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Vincent van Gogh, Roses». National Gallery of Art. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.(անգլ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարդագույն վարդերով ծաղկաման կատեգորիայում։ |
