Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
| տարի | 1887[1] |
| բարձրություն | 38 սանտիմետր |
| լայնություն | 46,8 սանտիմետր |
| ստեղծման վայր | Փարիզ[2] |
| ժանր | նատյուրմորտ |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Վան Գոգի թանգարան[1] |
| հավաքածու | Վան Գոգի թանգարան[1] |
պատկերված են
| |
| http://www.vggallery.com/painting/p_0605.htm, https://vangoghworldwide.org/artwork/F605 կայք | |
Ծանոթագրություններ | |
«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» (հոլ.՝ Een op zijn rug liggende krab), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1887 կամ 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 38 × 46,5 սմ։
Այսօր «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[3] (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է նատյուրմորտ։ Վան Գոգի թանգարանն այս կտավը թվագրում է 1887 թվականի օգոստոս-սեպտեմբերին[3], սակայն որոշ աղբյուրներ էլ նշում են, որ այն ստեղծվել է 1889 թվականին[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս նկարը ստեղծելիս Վինսենթը ոգեշնչվել է ճապոնական փորագրանկարներից։ Ինքն ու եղբայրը՝ Թեոն, այդպիսի փորագրություններ էին անում փայտի վրա։ Ըստ էության, նկարիչը ոգեշնչվել է ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայից, որի նկարազարդումները Գոգը տեսել է «Le Japon Artistique» ամսագրում[5]։
Նկարիչը կարմրի վառ երանգներով է նկարել ծովախեցգետնին՝ կանաչ ֆոնին։
Բացի այս նկարից՝ Վինսենթ վան Գոգը նմանատիպ նատյուրմորտ էլի է նկարել՝ «Երկու ծովախեցգետին» անվանումով, որտեղ ծովախեցգետիններից մեկը կրկին մեջքի վրա է պառկած[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0124V1962
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0605.htm
- 1 2 «Een op zijn rug liggende krab». Музей Ван Гога. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Vincent van Gogh, Victoria Charles, p.155
- 1 2 Two Crabs, National Gallery.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Een op zijn rug liggende krab». Վան Գոգի թանգարան. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» հոդվածին։ |
|
