Փայտագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորագրություն (այլ կիրառումներ)

Փայտագրություն, փորագրություն փայտի վրա, քսիլոգրաֆիա, փորագրության առավել տարածված տեսակներից։ Տպաձևը պատրաստվում է ձեռքով փորագրելով։ Փայտագրության պատկերը՝ փայտափորագրանկարը, դրոշմվում է ներկով ծածկված փայտե տախտակի հարթ մակերեսից, որի փորվածքներն ազատ են ներկից։ Փայտագրության եղանակով պատրաստված տպակաղապարներից կարելի է ստանալ մինչև 15 հզազար տպածո։ Մեծ տպաքանակների համար փայտագրության տախտակներից հանվում է գալվանակլիշե։ Լինելով փորագրության հնագույն տեսակը՝ փայտագրությունը հնուց ծառայել է ինչպես տպագիր գրքերի պատկերազարդումներ, այնպես էլ Էստամպներ ստեղծելու համար։ 19-րդ դարում լայնորեն կիրառվել է գրքերում և ամսագրերում պատկերազարդումներ տպագրելու և երփնագրերի ու գծանկարների վերատպություններ կատարելու համար։ 20-րդ դարը իր նշանակությունը պահպանել է բացառապես որպես հաստոցային ու գրքային գեղարվեստական փորագրանկարներ ստեղծելու տեխնիկա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png