Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման
A Meadow in the Mountains - Le Mas de Saint-Paul.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն73 սանտիմետր
լայնություն91,5 սանտիմետր
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
http://www.vggallery.com/painting/p_0721.htm կայք
A Meadow in the Mountains: Le Mas de Saint-Paul Վիքիպահեստում

«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» (հոլ.՝ Korenvelden voor berglandschap), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,5 × 92 սմ։

Այսօր «Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[3][4]: Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա: Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ[3][5]: Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան[6]: Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները[5], որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»: Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ[3]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին: Գոգը պատկերել է ցորենի դաշտ: Հորիզոնին մանուշակագույն լեռներ են: Երկինքը դեղին է: 1890 թվականի հունվարի 3-ին Վան Գոգը այս կտավն ուղարկել է եղբորը՝ Թեոյին. նկարը հեղինակն անվանել է «Դաշտ»[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44522
  2. «Korenvelden voor berglandschap»։ Kröller-Müller Museum։ Վերցված է 2020-04-18 (նիդեր.)
  3. 3,0 3,1 3,2 «Heilbrunn Timeline of Art History»։ Thematic Essay, Vincent van Gogh։ The Metropolitan Museum of Art։ 2000–2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-29-ին։ Վերցված է 2011-03-25 
  4. «Olive Trees, 1889, Van Gogh»։ Collection։ The Metropolitan Museum of Art։ 2000–2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-26-ին։ Վերցված է 2011-03-25 
  5. 5,0 5,1 «The Therapy of Painting»։ Van Gogh Museum։ Վերցված է 2011-03-25 
  6. Van Gogh, V; Leeuw, R. The Letters of Vincent van Gogh / van Crimpen, H; Berends-Albert, M.. — London and other locations: Penguin Books, 1997. — С. F604.
  7. Letter 834 To Theo van Gogh. Saint-Rémy-de-Provence, Friday, 3 January 1890