Աստղալից գիշեր Ռոնի վրա
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Վինսենթ Վան Գոգ |
| տարի | 1888 |
| բարձրություն | 72,5 |
| լայնություն | 92 |
| ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ |
| ժանր | բնանկար |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Օրսե թանգարան |
| հավաքածու | Օրսե թանգարան և Frans Buffa & sons?[1] |
| սեփականատեր | Fernand Moch?[2][3] և Ֆրանսիական պետություն |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Աստղալից գիշեր Ռոնի վրա» (ֆրանսերեն՝ Nuit étoilée sur le Rhône), նկարիչ և իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի նկարն է, որը պատկերում է Առլը. հենց այս պահին՝ գիշերը։ Պահվում է դ'Օրսե թանգարանում (Փարիզ)։ Նկարը պատկերում է գետի վայրը՝ քայլելով Դեղին տների մոտով, Լամարտենի հրապարակ, որը Վան Գոգը վարձել էր որոշ ժամանակով։ Գիշերային երկինքը, աստղային լույսի արտացոլումները և փողոցի լույսերը նկարը դարձնում են ավելի գեղեցիկ։
Նկարի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
1888 թվականի հոկտեմբերի 2-ին Վան Գոգը նկարն ուղարկում է իր ընկերոջը՝ Էժեն Բոշուին։
Առաջին անգամ նկարը ցուցադրվեց 1889 թվականին Անկանխատեսելի նկարիչների ցուցահանդեսում (Փարիզ)։ Վան Գոգի եղբայրը՝ Տեոն պնդեց, որպեսզի նկարը ներկայացվի ցուցահանդեսում։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը պատկերել է Ռոն գետի արևելյան մասը։ Պատկերի սկիզբը հյուսիսային մասն է՝ Առլում, նկարում պատկերված է Ռոնը, որը քաղաքի կենտրոնում է։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինսենթը պատկերել է իր մտահղացումը և ստեղծագործությունը Թեոյին ուղարկված նամակում. «Ներառյալ այն, որ կտավի ուրվագիծը կարճ է. աստղային երկինք` նկարված գիշերով։ Եվ իհարկե փողոցի լույսերը։ Երկինքը՝ ակվամարինի, ջուրը՝ պայծառ կապույտ, հողը վարդագույնի երանգով։ Քաղաքը՝ մոխրագույն և մանուշակագույն։ Հենց դա՝ լույսը դեղին է, իսկ նրա արտացոլումը՝ պայծառ ոսկեգույն, կարծես փոքր-ինչ կանաչի երանգով։ Երկնքի գույները նկարագրվում են կանաչ և վարդագույն»։ Պետք է նշել, որ նկարը ունեցել է նաև նախնական տեսք, իսկ նամակում նշված են հենց այդ նախնական նկարի նկարագրությունները։
Գիշերային գույները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային գույները զարմացրել են Վան Գոգին։ Հաջող ընտրված դրությունը հենց այս ստեղծագործության համար էր։ Դա թույլ էր տալիս Վան Գոգին պատկերել փողոցի լույսերը Արլում։ Գույների պատկերումը մեծ դեր է ունեցել Վան Գոգի համար. անգամ Տեոյին ուղարկված նամակներում նա առարկաները նկարագրում էր տարբեր գույներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boime, Albert։ Vincent van Gogh։ Starry Night. A history of matter, a matter of history
- Dorn, Roland։ Décoration։ Vincent van Gogh's Werkreihe für das Gelbe Haus in Arles, Georg Olms Verlag, Hildesheim, Zürich & New York 1990
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղալից գիշեր Ռոնի վրա» հոդվածին։ |
| ||||||
