Հիրիկներ (նկար, Վան Գոգ)
Հիրիկներ ֆրանսերեն՝ Les Iris | |
|---|---|
| տեսակ | գեղանկար |
| նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
| տարի | 1889 |
| բարձրություն | 71 |
| լայնություն | 93 |
| ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
| ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ |
| ժանր | ծաղկային նատյուրմորտ |
| նյութ | յուղաներկ |
| գտնվում է | Գեթի կենտրոն[2] |
| հավաքածու | Փոլ Գեթթի թանգարան |
| սեփականատեր | Joan Whitney Payson?, John Whitney Payson?, Ալան Բոնդ և Փոլ Գեթթի թանգարան |
պատկերված են
| |
| http://www.vangoghgallery.com/catalog/Painting/244/Irises.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Հիրիկներ (ֆրանսերեն՝ Les Iris), հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, որն ստեղծվել է 1889 թվականին՝ նկարչի մահից մեկ տարի առաջ։
Կտավում բացակայում է լարվածությունը, ինչն առկա էր նախորդ աշխատանքներում։ Նկարիչն այս նկարն անվանել է «իր հիվանդությունը լիցքաթափող», քանի որ զգում էր, որ նկարելն օգնում է պայքարելու հիվանդության դեմ։ Այս նկարում, ինչպես նաև որոշ այլ նկարներում, զգացվում է ճապոնական ուկիյո-է փորագրության ազդեցությունը։ Այն դրսևորվում է ուրվագծերի ընդգծմամբ, անսովոր դիտանկյունով, օբյեկտի` իրեն ոչ բնորոշ գույներով ներկայացմամբ։
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում նկարը ձեռք է բերել ֆրանսիացի արվեստագետ Օկտավ Միրբոն` վճարելով 300 ֆանկ։ 1987 թվականին «Հիրիկները» դարձել է ամենաթանկ կտավը՝ ժամանակի համար սահմանելով ռեկորդային գումար. այն վաճառվել է Ալան Բոնդին 53.9 միլիոն դոլարով (ռեկորդը պահպանվել է 2.5 տարի)[3]։ Սակայն վերջինս, չունենալով բավարար գումար գործարքը ավարտին հասցնելու համար, 1990 թվականին վերավաճառել է կտավը Փոլ Գեթթի թանգարանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vggallery.com/painting/p_0608.htm
- ↑ http://www.getty.edu/art/collection/objects/826/vincent-van-gogh-irises-dutch-1889/
- ↑ 15 мая 1990 года на аукционе Кристис «Портрет доктора Гаше» был продан за 82,5 миллионов долларов.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկներ (նկար, Վան Գոգ)» հոդվածին։ |
| ||||||
