Ֆերմա Պրովանսում
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 46,1 սանտիմետր[1] |
լայնություն | 60,9 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Առլ[2] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Gaston Bernheim de Villers?[4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ֆերմա Պրովանսում» (անգլ.՝ Farmhouse in Provence), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46,1 × 60.9 սմ։
Այսօր «Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասամբ ոգեշնչվելով ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլիից՝ Վինսենթ վան Գոգն այցելում է ֆրանսիական Պրովանս, որ ընդլայնի իր ունակություններն ու փորձը գեղանկարչության մեջ: «Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունը վրձնելիս նկարիչը երեսունհինգ տարեկան էր և գտնվում էր Առլում՝ Ֆրանսիայի հարավում: Այդ շրջանը նկարչի ստեղծագործական կարիերայի գագաթնակետն էր[5][6]:
444 օրում, երբ Գոգն անցկացնում էր Ֆրանսիայի հարավում, ստեղծեց ավելի քան 200 կտավ[7]:
Եղբորը՝ Թեոյին գրած նամակում Վինսենթը հայտնում է. «Գեղանկարչությունը, ինչպես որ կա, խոստանում է ավելի նուրբ դառնալ՝ ավելի նման երաժշտությանը, և պակաս՝ քանդակագործությանը: Եվ, ըստ ամենայնի, այն գույն է խոստանում»:
Որպես բացատրություն Գոգը ներկայացնում է, որ այդ երաժշտության մեջ գտնվելը նշանակում է լինել սփոփված[5]:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգն օգտագործել է երեք զույգ փոխլրացուցիչ գույներ, որոնք, հավաքվելով իրար հետ, ուժեղացրել են նկարի պայծառությունն ու գույների ուժգնությունը: Մեկ զույգը՝ նարնջագույն և կապույտ, օգտագործվել է ցանկապատը նկարելիս, կարմիրն ու կանաչը՝ ծաղկած բույսերը, իսկ վարդագույնն ու փիրուզագույնը՝ ամպերն ու երկինքը[8][9][10]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.52178.html
- ↑ http://www.vggallery.com/painting/p_0565.htm
- ↑ http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.52178.html
- ↑ https://www.nga.gov/collection/art-object-page.52178.html#provenance — NGA.
- ↑ 5,0 5,1 Morton, M; Schmunk, P. The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. — New York: Կաղապար:Нп3, 2000. — С. 177—178. — ISBN 0-8153-3156-8
- ↑ Arfin, F. Adventure Guide to Provence & the Cote D'azur. — Edison, NJ: Hunter Publishing, 2009. — С. 37. — ISBN 9781588435057
- ↑ Effects of the Sun in Provence // National Gallery of Art Picturing France (1830-1900). — Washington, D.C.: National Gallery of Art. — С. 18. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2011.
- ↑ «Farmhouse in Provence»։ The Collection։ National Gallery of Art։ Վերցված է 2011-03-24
- ↑ Fell, D. Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness. — New York: Կաղապար:Нп3, 2005. — С. 64. — ISBN 0-7867-1655-X
- ↑ Silverman, D. Van Gogh and Gauguin: The Search for Sacred Art. — New York: Կաղապար:Нп3, 2000. — С. 326. — ISBN 0-374-28243-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Vincent van Gogh, Farmhouse in Provence»։ National Gallery of Art։ Վերցված է 2020-04-10(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆերմա Պրովանսում կատեգորիայում։ |