Նշենու ծաղկած ճյուղեր
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1][2] |
տարի | փետրվար 1890[2][3] |
բարձրություն | 73,5 սանտիմետր[4] |
լայնություն | 92,4 սանտիմետր[3] |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[3] |
ժանր | ծաղկային նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[4] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան[2] |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0671.htm, https://vangoghworldwide.org/artwork/F671 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Նշենու ծաղկած ճյուղեր» (հոլ.՝ Amandelbloesem), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից, որը ստեղծվել է Սեն Ռեմի դե Պրովանսում 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,3 × 92 սմ։ «Նշենու ծաղկած ճյուղեր» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը (նա նկարչի եղբայրն էր) գրեց Վինսենթին իրենց որդու ծնունդի կապակցությամբ, որին անվանել են Վինսենթ Վիլլեմ ի պատիվ հորեղբոր։ Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել իր փոքրիկ եղբորը։ Վինսենթի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը։ Դրա համար էլ կտավի սյուժեում ընտրվեց նշենու ճյուղեր, քանի որ դրանք շատ վաղ են սկսում ծաղկել և խորհրդանշում են գարնան ու նոր կյանքի խորհրդանիշեր։
Ու նա սկսեց աշխատել կտավի վրա բավականին գերլարված վիճակում և նույնիսկ հուզմունքի պատճառով նյարդային ցնցումների մեջ էր ընկնում։
1888 թվականի մարտին նկարիչը տեղափոխվում է Առլ։ Այստեղ նա հիանում է ծաղկած ծիրանենիների, դեղձենիների և սալորենիների այգիներով։ Ծաղկած ծառերը հաճախակի են հանդիպում նկարչի կտավներում։ Սակայն «Նշենու ծաղկած ճյուղեր» նկարը արտասովոր է Վինսենթ վան Գոգի արվեստում։ Թվում է, թե ճյուղերը լողում են երկնաթույր երկնքի ֆոնին. այստեղ փիրուզագույն երանգավորում կա։ Սակայն երկինքը պարզ չէ. կամ դիտողը տեսնում է ծառի հատվածը, կամ էլ ճյուղերը դրված են սկահակի մեջ, ինչպես ավելի վաղ ստեղծված նկարներում։ Նկարի գրեթե ամբողջ տարածությունը լցված է ճյուղերով, որոնք ընդգծված են սև ուրվագծերով[5]։ Ե՛վ կտրուկ ուրվագծերում, և՛ ճյուղերի դասավորվածությունում զգացվում է ճապոնական գեղանկարչության ազդեցությունը, որի հետ Վինսենթը ծանոթացել է դեռևս Փարիզում եղած տարիներին։ Ի դեպ նա և Տեոն իրենց անձնական հավաքածուում ունեին ավելի քան 400 ճապոնական փայտափորագրական նյութեր։ Այսօր դրանք բոլորը ցուցադրվում են նկարչի ամստերդամյան թանգարանում՝ Վան Գոգի թանգարանում։
Ներկայումս նկարը ցուցադրվում է Ամստերդամ քաղաքի Վան Գոգի թանգարանում։
Գույքացուցակում կտավի համարը F 617 է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի վաղ ստեղծված կտավներ․
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 100 chefs-d'oeuvre du Van Gogh Museum. — С. 65. — ISBN 90-6314-013-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0176V1962
- ↑ 3,0 3,1 3,2 https://vangoghworldwide.org/artwork/F671
- ↑ 4,0 4,1 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0176V1962
- ↑ 100 chefs-d'œuvre du Van Gogh Museum, ISBN 90-6314-013-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նշենու ծաղկած ճյուղեր» կտավը թանգարանի կայքում Արխիվացված 2013-08-24 Wayback Machine(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նշենու ծաղկած ճյուղեր կատեգորիայում։ |