Կյանքի ծարավը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի ծարավը
անգլ.՝ Lust for Life
ՀեղինակԻրվինգ Սթոուն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրկենսագրական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Վինսենթ վան Գոգ և Թեո վան Գոգ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1934
Թարգմանիչ հայերենՎազգեն Տալյան
Հրատարակում հայերեն1970

Կյանքի ծարավը (անգլ.՝ Lust for Life 1934), Իրվինգ Սթոունի կենսագրական վեպը հանրահայտ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին։

Ավելի ուշ՝ 1956 թվականին, Վինսենթ Մինելին նկարահանել է նույնանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը եղել է Քըրք Դուգլասը։ Ֆիլմը 4 անվանակարգում ներկայացվել է «Օսկարի» և ստացել մեկը։ Հեղինակի գլխավոր աղբյուրներից մեկը եղել է նկարչի նամակագրությունը եղբոր՝ Թեո վան Գոգի հետ. նրանց նամակագրությունը լույս է տեսել ավելի վաղ։ Այդ նամակներում Վինսենթը նկարագրում է իր վերաբերմունքը ծանոթների նկատմամբ և այնպիսի կտավների ստեղծումը, ինչպիսիք են «Կարտոֆիլ ուտողները», «Արևածաղիկներ», «Նկարչի ննջարանը Առլում», «Գիշերային սրճարան» և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]