Իրվինգ Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվինգ Սթոուն
անգլ.՝ Irving Stone
Ծնվել էհուլիսի 14, 1903(1903-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 26, 1989(1989-08-26)[1][3][5][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, կենսագիր, դրամատուրգ և հրապարակախոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Manual Arts High School?
Ուշագրավ աշխատանքներSailor on Horseback?
Պարգևներ

Իրվինգ Սթոուն (Թենանբաում) (անգլ.՝ Irving Stone, հուլիսի 14, 1903(1903-07-14)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 1989(1989-08-26)[1][3][5][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի գրող, կենսագրական վեպերի հիմնադիրներից մեկը։ Գրել է 25 վեպեր հայտնի մարդկանց մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրվինգ Սթոունը ծնվել է 1903 թվականի հուլիսի 14-ին, ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում, հրեական փախստականի՝ Չարլզի և Պոլիանայի ընտանիքում։

  • 1924 – Ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, ստացել բակալավրի աստիճան։
  • 1924 – Սկսել է դասավանդել տնտեսագիտություն Հարավային Կալիֆոռնիայում։ Նա եղել է առաջին ուսանողը՝ որը իրավունք է ստացել դասավանդել ունենալով միայն բակալավրի աստիճան։
  • 1926 – Ճանապարհորդել է Եվրոպայում, մասնավորապես Փարիզում։
  • 1926 – Տեղափոխվում է Նյու-Յորք, որտեղ վեց-յոթ տարվա ընթացքում գրում է թատերական ներկայացումներ։ Այս ընթացքում Սթոունը գրում է 18 պիեսներ, որոնցից երկուսը բեմականացվեցին Բրոդվեյի թատրոնում, սակայն հաջողության չհասան։
  • 1934 փետրվարի 11 – Ամուսնացել է Ջին Ֆակտորի հետ, որը հետագայում դարձել է Սթոունի օգնականը։
  • 1957 հունվարի 7 – Ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում, որտեղ ներկայացրել է նյութի ուսումնասիրման հիմնական մեթոդները, փաստաթղթերի ուսումնասիրման և վերլուծման սկզբունքները։ Այս ելույթը շատ անգամ անվանում են «Օքասֆորդյան դասախոսություն»։ Հետագայում ելույթը թարգմանվել է և տպագրվել։
  • 1959 – Անդամակցել է Ամերիկայի Արևմտյան Գրողների Միությանը։
  • 1959– «Los Angeles Times Mirror» թերթում ստացել է արվեստի քննդատի պաշտոնը։
  • 1960– Ստացել է Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի գրականության և իրավունքի դոկտորի կոչում։

Կյանքի մեծ մասը Սթոունը իր ընտանիքի հետ անց է կացրել Լոս Անջելեսի, Բևեռլի Հիլզի իր առանձնատանը։ Երեխաներն են՝ Փոլը և Քենեթը։ Մահացել է 1989 թվականի օգոստոսի 26-ին։

Իրվինգ Սթոունը ասել է՝

Ես միշտ արթնանում եմ առավոտյան նույն ժամին, ութն անց երեսունին փորձում եմ նստել գրասեղանի մոտ, աշխատում եմ առանց դադարի մինչև օրվա կեսը կամ մեկը։ Այնուհետև պանրով սենդվիչ եմ ուտում մեկ բաժակ թեյի հետ, և մեկ ժամ ֆիզիկական աշխատանք կատարում։ Դրանից հետո վերադառնում եմ աշխատանքային սեղանին և աշխատում մինչև երեկոյան վեցը։ Ես չեմ հավատում ոգեշնչմանը։ Ես հավատում եմ միայն այն հանգամանքին, որ դու աշխատում ես և այլ բանի մասին չես մտածում։ Դու գրում և գրում ես, և վերջում մի լավ բան է ստացվում։
Ես ինքս գրող եմ դարձել Ջեք Լոնդոնի «Մարտին Էդեն» վեպի շնորհիվ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրվինգ Սթոունին անվանում են կենսագրական ժանրի վարպետ։

Եղել է՝

  • Կալիֆորնիայի Գիլդիայի գրողների նախագահ
  • Յու. Դեբս հիմնադրամի փոխնախագահ
  • Բերքլիի համալսարանում գործընկերների ասոցիացիայի պատվավոր անդամ
  • Ամերիկյան բանաստեղծների ակադեմիայի համահիմնադիր
  • Ամերիկայի Արևմտյան Գրողների Միության անդամ
  • Ամերիկայի պատմաբանների միության անդամ

Սթոունը պարբերաբար ընտրվել է Կալիֆոռնիայի մի շարք համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա աջակցել է երիտասարդ գրողներին, ովքեր ցանկանում էին գրել կենսագրական վեպեր։

Նա հիմնել է «Իրվինգ և Ջին Սթոուն» գրական ամենամյա մրցանակ՝ լավագույն կենսագրական կամ պատմական վեպերի համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 – Պարգևատրվել է Ամերիկայի Արևմտյան Գրողների Միության կողմից։
  • 1962 – Հռոմում նա արժանացել է Իտալիայի «Ծառայության շքանշանի»։
  • 1968 – Ամերիկյան կանանց հասարակության «Ոսկե գավաթ» մրցանակ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1․ 1933 – «Երիտասարդների դիմակահանդես» ( վաղ արձակի հավաքածու) ռուս.՝ «Маскарад юности»

2․ 1934«Կյանքի ծարավը» (Վինսենթ Վան Գոգի կյանքի մասին) ռուս.՝ «Жажда жизни»

3․ 1938 – «Ծովագնացը թամբի վրա» (Ջեկ Լոնդոնի կյանքի մասին) անգլ.՝ "Sailor in the Tuck" ռուս.՝ «Моряк в седле»

4․ 1940 – «Կեղծ վկա» (խուլ դաշնակահարի կալիֆոռնիական կյանքի, փողի ուժի և բարոյական չափանիշների փլուզման մասին) ռուս.՝ «Лжесвидетель»

5․ 1941 – «Պաշտպանություն - Քլենտեն Դարոու» (փաստաբանի մասին, որը իր կյանքը նվիրեց անապահովների պաշտպանությանը )ռուս.՝ «Защита — Кларенс Дэрроу»

6․ 1943 – «Նրանք նույնպես մասնակցել են մրցավազքին» (գրքում պատմում է ընտրությունների արդյունքում կորած 19 թեկնածուների մասին) ռուս.՝ «Они тоже участвовали в гонке»

7․ 1944 – «Անմահ կինը կամ Ջեսս և Ջոն Ֆրոմոնտներ» (նվիրված Ջոն Ֆրոմոնտին և իր հետազոտող կնոջը ) «ռուս.՝ Бессмертная жена, или Джесси и Джон Фремонт»

8․ 1947 – «Խելահեղ թափառական» («Ներկայիս տանը» վերնագրով թարգմանություն, Յուդժին Դոպսի կյանքի մասին (Юджин Дебс)) ռուս.՝ «Неистовый странник»

9․ 1948 – «Էրլ Ուորենը» (Կենսագրական գիրք, Կալիֆոռնիայի նահանգապետի և Միացյալ նահանգների Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ուորենի կյանքի մասին (1953-1969)) ռուս.՝ «Эрл Уоррен»

10․ 1949 – «Կրքոտ ճանապարհորդություն կամ նկարչի կյանքը» (Ջոն Նոբլի կյանքի և ստեղծագործական իրադարձությունների մասին) ռուս.՝ «Страстное путешествие или жизнь художника»

11․ 1951 – «Առաջին տիկին, կամ Ռեյչել և Էնդրյու Ջեքսոն» (Ռեյչելի և Էնդրյու Ջեքսոնի կյանքի մասին) ռուս.՝ «Первая леди, или Рейчэл и Эндрю Джексон» )

12․ 1954 – «Սերը հավերժական է» (Մերի Թոդի և Աբրահամ Լինքոլնի մասին) ռուս.՝ «Любовь вечна»

13․ 1956 – «Արժանի իմ լեռներին» (գրքի հերոսը ոչ թե առանձին մարդու մասին է՝ այլ ամբողջ հեռավոր ԱՄՆ-ի Արևելքի) ռուս.՝ «Достойные моих гор»

14․ 1958 – «Հարգելի Թեո` Վինսենտ Վան Գոգի կենսագրություն » ռուս.՝ «Дорогой Тео: Автобиография Винсента Ван Гога»

15․ 1961 – «Տառապանք և զմայլանք» (Միքելանջելոյի կյանքի մասին) ռուս.՝ «Муки и радости»

16․ 1962 – «Ես, Միքելանջելոն, քանդակագործ» (Միքելանջելոյի կյանքի մասին) ռուս.՝ «Я, Микеланджело, скульптор»

17․ 1963 – «Պիետայի քանդակի ստեղծման պատմությունը» (Միքելանջելոյի ստեղծագործության մասին) ռուս.՝ «История создания скульптуры Пьета»

18․ 1965 – «Նրանք, ովքեր սիրում են» (նվիրված Ջոն Ադամսին, ԱՄՆ երկրորդ նախագահին) ռուս.՝ «Те, кто любит»

19․ 1970 – «Լույս կար։ Բերքլիի համալսարանի կենսագրությունը » (Բերքլիի համալսարանի մասին վավերագրական գիրք) ռուս.՝ «Здесь был свет. Автобиография университета Беркли»

20․ 1971 – «Զգայունության մտքերը» (Զիգմունդ Ֆրեյդի կյանքի մասի ն) ռուս.՝ «Страсти ума»

21․ 1975 – «Հունական գանձ» (Հենրի Շլիմանի կյանքի մասին) ռուս.՝ «Греческое сокровище»

22․ 1980 – «Ծագումը» (Չարլզ Դարվինի կյանքի մասին) ռուս.՝ «Происхождение»

23․ 1980 – «Փառքի խորքերը» (Քամիլ Պիսսարոյի կյանքի մասին)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 – «Arkansas Judge» ( նույն նովելի հիման վրա)[6]։
  • 1946 – «Magnificent Doll» (նույն վեպի հիման վրա, որտեղ Սթոունը հանդիսացելէ որպես ֆիլմի սցենարիստ)։
  • 1953 – «The President's Lady» ( «Առաջին տիկին կամ Ռեյչել և Էնդրյու Ջեքսոն» վեպի հիման վրա)։
  • 1955 – «General Electric Theatre» հեռուստատեսային շարքի երկու շարքի հեղինակ ։
  • 1956«Կյանքի ծարավ» (համանուն վեպի հիման վրա)։
  • 1965 – «The Agony and the Ecstasy» («Տառապանք և զմայլանք» վեպի հիման վրա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Стоун Ирвинг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. Arkansas Judge

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]