Հավերժության շեմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հավերժության շեմին
Au seuil de l'Eternité (fr)
Van Gogh - Trauernder alter Mann.jpeg
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն80
լայնություն64
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ, յուղանկար
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0702.htm կայք
At Eternity's Gate (1890) Վիքիպահեստում

«Հավերժության շեմին» (ֆր.՝ Au seuil de l'Eternité, հոլ.՝ Op de drempel van de eeuwigheid, այլ թարգմանություններով՝ «Հավերժության դարպասների մոտ», հայտնի է նաև «Գլուխը ձեռքերին իջեցրած ծերունին», «Մորմոքող ծերունի»[2], «Վշտահար ծերունին»[2] անուններով), նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը նկարվել է 1890 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 1882 թվականի վիմագրության հիման վրա։ Ըստ երևույթին առաջին ուրվագծերը ի հայտ են եկել ավելի վաղ։ 1881 թվականի սեպտեմբերին Էտեն-Լեուրում ապրող իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում Վան Գոգը տեղեկացնում է տեղի գյուղացիների վերաբերյալ իր նկարների մասին, այդ թվում հիշատակում է․

Aquote1.png օջախի դիմաց նստած ծեր հիվանդ գյուղացու․ նա իջեցրել է գլուխը ձեռքերին, իսկ արմունկներով հենվել է ծնկներին[3]։ Aquote2.png

Այս կտավը չի պահպանվել։ 1882 թվականին Հաագայում Վան Գոգը պատկերում է այս կտավի ևս մեկ տարբերակ, որը հետագայում դարձրել է վիմագրություն։ Վերջինիս հիման վրա 1890 թվականին ստեղծվել է կտավի ավելի հայտնի տարբերակը, որն ի տարբերություն նախորդների, նկարված է յուղաներկով։

Բացի այդ, գոյություն ունի ծերունու կտավի 1883 թվականի կիսապատկերային տարբերակը, որը Վան Գոգը ստեղծել է Թոմաս Մուրի «Գիշերային լռության մեջ» բանաստեղծության ազդեցության տակ։ Բանաստեղծությունը Վան Գոգը մեջբերում է այդ ժամանակվա նամակներից մեկում[4]։ Ներկայումս կտավը պահպանվում է Նիդերլանդների Կրյոլլեր Մյուլլերի թանգարանում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44553
  2. 2,0 2,1 Պետյուշո Անրի (1990)։ Վան Գոգի կյանքը (թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան)։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 471։ ISBN 5-540-00940-X 
  3. Վինսենթ վան Գոգ. «Նամակներ» (Էտեն, ապրիլ, 1881 — դեկտեմբեր, 1881).
  4. Н. А. Дмитриева. «Մարդ և նկարիչ» — Վինսենթ վան Գոգի վիմագրությունները։
  5. Treurende oude man ('At Eternity’s Gate') — Kröller-Müller Museum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Винсент ван Гог Письма к брату Тео. — Санкт-Петербург: Азбука—классика, 2007. — ISBN 978-5-91181-478-6
  • Н. А. Дмитриева: Винсент Ван Гог. Человек и художник. — Москва: Художник, 1980.
  • 10.000 Meisterwerke der Malerei : von der Antike bis zum Beginn der Moderne. — Berlin: The Yorck Project, 2005. — ISBN 3936122202

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]