Կյանքի ծարավ (ֆիլմ, 1956)
«Կյանքի ծարավ» (անգլ.՝ Lust for Life), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1956 թվականին, հայտնի ռեժիսոր՝ Վինսենթ Մինելլիյի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Բեսթսելլեր է կատարվում էկրանի վրա... Դրամա մի մարդու մասին, որն ապրում էր անկուշտ կիրքով»։ Առաջին անգամ էկրան է բարձրացել 1956 թվականի սեպտեմբերի 17–ին, Նյու Յորքում։ Ֆիլմը ստեղծված է նշանավոր գրող՝ Իրվինգ Սթոունի համանուն ստեղծագործության հիման վրա։ Սյուժեն ներկայացնում է աշխարհահռչակ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի կենսագրությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն ներկայացնում է հայտնի հոլանդացի իմպրեսինոստ նկարիչ՝ Վինսենթ վան Գոգի ծանր ու դաժան կյանքը։ Ցույց է տրվում Վինսենթի անսահման սերը դեպի կերպարվեստը և թե ինչպես է նա, տարիների ընթացքում հմտանում և ուսումնասիրում գեղանկարչության բոլոր կողմերը։ Սակայն դա նրան հեշտ չի տրվում։ Վան Գոգը շատ դժվար ապրելաձև է ունենում և չի կարողանում վաստակել գոյատևման ապրուստը։ Նրան ամեն ինչում փորձում է օգնության ձեռք մեկնել հարազատ եղբայրը՝ Թեոն։ Վերջինս նույնիսկ փորձեր է կատարում վաճառել եղբոր կտավները, բայց ապարդյուն։ Ներկայացված է նաև վան Գոգի և հայտնի նկարիչ՝ Պոլ Գոգենի ընկերությունն ու ճակատագրական վեճերը։ Նկարիչը չի կարողանում լիովին դուրս թափել իր տաղանդը և նույնիսկ հոգեբուժարան է ընկնում։ Այս ամենի վերջում, վան Գոգն ինքնասպանության շեմին է կանգնում։
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռեժիսոր - Վինսենթ Մինելլի, Ջորջ Քյուկոր
- պրոդյուսերեր - Ջոն Հաուսմեն, Ջադ Քինբերգ
- սցենարիստներ - Նորման Քորուին
- օպերատորներ - Ռասսելլ Հերլան, Ֆրեդդի Յանգ
- երաժշտություն - Միքլոշ Ռոժա
- մոնտաժ - Էդրիենն Ֆեզան
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Քըրք Դուգլաս | Վինսենթ վան Գոգ |
| Էնթոնի Քուին | Պոլ Գոգեն |
| Ջեյմս Դոնալդ | Թեո վան Գոգ |
| Պամելա Բրաուն | Կրիստինա |
| Էվերեթ Սլոուն | բժիշկ Գաշե |
| Նիալլ Մակգինիս | Ռոլեն |
| Նոել Փյորսել | Անտոն Մաուվե |
| Հենրի Դենիել | Թեոդորուս վան Գոգ |
| Մեջ Քենեդի | Աննա Կոռնելիյա վան Գոգ |
| Ջիլ Բենեթ | Վիլյամինա |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 թվական - «Կյանքի ծարավ» ֆիլմն, «Օսկար» մրցանակի է արժանացել՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում (Էնթոնի Քուին)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
- լավագույն դերասան (Քըրք Դուգլաս)
- լավագույն ադապտացված սցենար
- լավագույն բեմադրող նկարիչ (գունավոր ֆիլմեր)։
- 1957 թվական - ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել՝ լավագույն դերասան անվանակարգում (Քըրք Դուգլաս)։ Ներկայացվել է հետևյալ 3 անվանակարգերում.
- լավագույն ֆիլմ (դրամա)
- լավագույն ռեժիսոր (Վինսենթ Միննելլի)
- երկրորդ պլանի լավագույն դերասան (Էնթոնի Քուին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 http://www.filmaffinity.com/en/film440402.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 http://www.imdb.com/title/tt0049456/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=36147.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 http://www.notrecinema.com/communaute/v1_detail_film.php3?lefilm=16155
- 1 2 http://stopklatka.pl/film/pasja-zycia
- 1 2 3 4 5 6 7 http://www.fandango.com/lustforlife_39462/plotsummary
- 1 2 3 4 http://www.imdb.com/title/tt0049456/fullcredits
- 1 2 3 4 5 6 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Lust for Life»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կյանքի ծարավ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ծարավ (ֆիլմ, 1956)» հոդվածին։ |
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1956 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Վինսենթ Մինելլիի ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1956 դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1890 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1880-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում