Իսկ դու խանդո՞ւմ ես (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Իսկ դու խանդո՞ւմ ես
Eh quoi! Tu es jaloux? by Paul Gauguin.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1892
բարձրություն66,2 սանտիմետր
լայնություն89,3 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերՍերգեյ Շչուկին
կայք
Ծանոթագրություններ

«Իսկ դու խանդո՞ւմ ես» (Aha oe feii?), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 66×89 սմ։ Այսօր «Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[1] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունը Պոլ Գոգենը վրձնել է պոլինեզական ժամանակահատվածում։ Նկարի տաիտերեն անվանումը թարգմանաբար նշանակում է «Ինչո՞ւ ես դու բարկանում»[2]։

«Noa Noa» գրքում[3], որի հեղինակը Պոլ Գոգենն է, հեղինակը նկարի մասին արտահայտվել է այսպես.

Aquote1.png Ծովափին երկու քույրեր են։ Նրանք հենց նոր են լողացել։ Իսկ հիմա նրանց մարմինները փռվել են ավազներին անբռնազբոսիկ ու հեշտասիրական դիրքերով։ Նրանք զրուցում են երեկվա և գալիք սիրո մասին։ Միայն հիշողությունն է գժտություն առաջացնում. «Ինչպե՞ս։ Դու խանդո՛ւմ ես։
- Պոլ Գոգեն
Aquote2.png


Նկարիչը կտավն ավարտելուց հետո ուղարկում է կնոջը, որն այդ պահին գտնվում էր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հեղինակը ուղարկում էր, որպեսզի կինը այն վաճառի։ Սակայն բարձր գնի պատճառով այն չի վաճառվում։ 1895 թվականին «Իսկ դու խանդո՞ւմ ես» նկարը գնում է Էդգար Դեգան 500 ֆրանկով։ 1908 թվականից ցայսօր այն պահվում է Ռուսաստանի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսկ դու խանդո՞ւմ ես» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է երկու տաիտուհիների, որոնք լողացել են ջրում ու զանազան դիրքերով ավազներին արևային լոգանք են ստանում։ Նրանցից մեկը նստած է, մյուսը՝ պառկած։ Ծովափի ավազը հարթ է, որը պատկերված է նարնջագույնի տարբեր գուներանգներով։ Նստած աղջկա գլխին կա ծաղիկներից հյուսված դրասանգ։ Երկուսն էլ հոլանի են պատկերված։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 128. — ISBN 978-5-900743-34-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]