Մրգով կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրգով կինը
մաորի՝ Eu haere ia oe
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1893
բարձրություն92,5
լայնություն73,5
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյութկտավ, յուղ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ
 Woman holding a fruit by Paul Gauguin Վիքիպահեստում

Մրգով կինը (նկարի մաորական անվանումը՝ «Eu haere ia oe» թարգմանվում է ինչպես՝ «Ու՞ր ես դու գնում») Պոլ Գոգենի նկարը։ Այն նկարվել է 1893 թվականին, այն ժամանակ, երբ նկարիչն առաջին անգամ տեղափոխվել է Տահիտի։ Ի սկզբանե կտավը ձեռք է բերել Իվան Մորոզովը, և մինչև 1948 թվականը կտավը կազմում էր նրա հավաքածուի մի մասը։ 1948 թվականից սկսած` նկարը մշտապես եղել է Պետական Էրմիտաժում։ Կա նկարի ևս մեկ տարբերակ` նկարված 1892 թվականին, որն այնքան էլ հայտնի չէ, այն գտնվում է Շտուտգարտի պետական պատկերասրահում։ Այն ներառում է մի շարք տարբերություններ նկարի մյուս տարբերակից։

Նկարի բնութագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը և ստեղծման տարեթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տահիտական և մաորական անվանումը Պոլ Գոգենը տվել է իր աշխատանքների մեծ մասին։ «Մրգով կինը» նույնպես բացառություն չեղավ նա այն անվանեց «Eu haere ia oe»։ Արվեստագետներ Բուժեն և Դանիելսոնը իրենց աշխատանքներում՝ նվիրված Գոգենին, կտավը թարգմանել են «Ու՞ր ես դու գնում»[2]։ Իր մեջ հարցական ներառող անվանումները նույնպես համարվում էին նկարչի առանձնահատկություններից։ 1893 թվականին հենց ինքը Գոգենը ստորագրել էր իր նկարի ներքևի ձախ անկյունում, բայց մի քանի արվեստագետներ հերքում էին այդ փաստը։

Բեռնարդ Դորիվալը և Չառլզ Ստերլինգը ենթադրում էին, որ Գոգենը «Մրգով կինը» նկարել է 1892 թվականին, իսկ ստորագրությունը ավելացրել է հետագայում։ Իրենց խոսքը նրանք հիմնավորել են նրանով, որ կտավի վրա կանանց Գոգենը ավելացրել է 1891-1892 թվականներին, ոչ թե հաջորդ թվականներին[2]։

Նկարագրություն և սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունը, որը նկարել է նկարիչը, տեղի է ունենում տահիտական գյուղում. դիտողի առաջ երևում է երկու փոքրիկ տնակ՝ ծածկված տերևով։ Առջևի պլանում երևում է մի երիտասարդ տահտիական կին, որը իր ձեռքում պահում է կանաչա-կիտրոնավուն մանգո, նրա տեսքը հիշեցնում է ջուր լցնելու աման(մեկ այլ տեսակետում ասվում է, որ նկարի հերոսին իր ձեռքում պարանի օգնությամբ բռնել է հատուկ ջրի համար նախատեսված հարմարանք, որը պատրաստված է դդումից և նա գնում է ջրի հետևից)։ Տահտիանկայի դեմքը լուրջ է և արտահայտիչ, հայացքը՝ ուշադիր։ Կա մի վարկած, որ նկարի հերոսուհու կերպարում պատկերված է նկարչի մանկահասակ կինը, տահտիանկա Տեխուռան, այս վարկածը առաջ է քաշել արվեստագետ Անի Դիստելը[3]։ Կնոչ վառված և թուխ մարմինը դիտողին ինքնըստինքյան հիշեցնում է հասուն (հասած) միրգ, ներկայացված ոսկե-շականակագույն երանգներով և այն դիտմամբ ներկայացված է մակերեսային։ Կոնկրետ անավարտ սահմանը, նկարագրող կանացի կազմվածքի, դարձնում է այն ավելի թանձր և արտահայտիչ, տալիս է կշռելիություն և տեսք։ Տահիտանական նկարը աղջնակի ֆոնի վրա բավական է ամփոփվում. նկարում չկա արևի ճառահայթներ կամ քամու երանգներ, բայց արևադարձային տապը արտահայտված է կնոջ մարմնի գույնի վրա, և կապույտ երկնքում, և անշարժ տերևների և շորերի հետքերի վրա։ Կարմիր հագուստի վրայի կանաչ հետքն անդրադարձել է ծալքերի վրա, որն առանձնացնում է աղջկա գլխի վերևում գտնվող ծառերին, որի պատճառով նա թվում է բնության անբաժանելի մասը։

Նկարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի առևտրական Իվան Աբրահամովիչ Մառոզովը՝ առևտրական դինաստիայի արդյունաբերողների դինաստիայի ներկայացուցիչը և նկարիների հայտնի կոլեկցիոները, եղել է առաջինը, որ ձեռք է բերել կտավի վրձինները («Զրույց», «Նկար սիրամարգերի հետ», «Քաղցր երազանք») 1907 թվականին։ Նկարչից արված հաջորդ խոշոր գնումը կատարել է արտ-դիլեր Ամբրուզա Վոլլարան, այն տեղի է ունեցել 1908 թվականին և բերեց Մարոզովին հինգ նկար, որոնց մեջ գտնվում էր «Մրգով կինը»։ Գոգենի կտավը տեղադրվել է կոլեկցիոների առանձնատանը և այնտեղ եկող հյուրերի մոտ առաջացրել է երկդիմի ռեակցիա, նրանցից ոմանք հիանում էին նկարչի տաղանդով, իսկ ոմանց մոտ առաջ է բերել զայրույթ[4]։ 1918 թվականի դեկտեմբերին Մարոզովի հավաքածուն ազգայնացվեց բոլշևիկների կողմից, մի քանի ամիս անց վերակազմվել է «Երկրորդ նոր արևմտյան արվեստի թանգարանում»(«Առաջին թանգարանում» ցուցադրվել է Շչուկինի հավաքածուն)։ 1923 թվականին, Մորոզովի երկրից հեռացումից հետո, երկու արևմտյան թանգարանները միացան Պետական նոր արևմտյան լեզուների թանգարանին (ԳՄՆԶԻ)։ Այստեղ «Մրգով կինը կտավը գտնվել է մինչև 1948 թվականը»։

Նկարչական յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մրգով կինը» կտավում ցայտուն կերպով երևում է ստեղծագործական մեթոդը, որի համար շատ ժամանակ մեղադրում էին նկարչին, որ նա խախտել է համաչափությունը[5][6]։ Քննադատները նշում են, որ «Մրգերով կինը» կտավում պատկերված են մի քանի նկարներ միասին, Գոգենը պոլոնեզիայում գրում է, որ գունապնակում առավել աչքի են ընկնում պայծառ գույները, էկզոտիկ դեկորացիաները, բացառիկ պոեզիան։ Մարդկանց արտաքինը նկարում պատկերված է սաստիկ սեղմված և արևդարձային պեյզաժի ձևով[7][8]։ Սա ցույց է տալիս մարդկանց կապը միջավայրի հետ, որը միշտ գերակշռել է Գոգենի աշխատանքներում։ Նկարիչը միշտ ավելի ուշադրությունը դարձրել է դեկորացիայի վրա։ Նկարի գլխավոր հերոսը Տատյանան է, ով իր ձեռքերում պահում է մրգեր, ըստ որոշ քննադատների նկարի աղջիկը մարմնավորում է Եվային։ Բայց կարծում են նաև, որ հերոսը նման է բիբլիական աստվածուհու։ Մրգերով կինը կտավով կարել է պատկերացում կազմել պոլոնեզիական շրջանի մասին, որտեղ Գոեգենը նկարել է կիսամերկ աղջկա արևադարձային մրգերով։ Վերջինս պատկերել է կտավում, արգելված պտուղը, որը քրիստոնեությամն մեջ մեղք է, բայց պատկերել է նաև մայրությունը, առատությունը, պտղաբերությունը[9]։ Կտավի ետևի պատում ևս իմաստ կա (համահունչ հիմանակն թեմային), ձախ կողմում չամուսնացած աղջիկ, իսկ աջում կին, որի գրկում երեխա է։ Ասում են նաև այն, որ Գոգենն այս կտավը նկարել է այն ժամանակ, որբ կինը հղի էր։ Նկարի հետևի ֆոնում նկարված են աղջիկներ, ինչը հիշեցնում է պարսկական ոճ, սիկ ձաղ կղմի ներքևի հատվածը հիշեցնում է ճապոնական ոճ։ Սակայն նկարի որոշ հատվածներ հատուկ է միայն այս նկարչին։ Այս կտավը հիմանկանում վերցված է «Երբ եք դուք ստեղծում» կտավից (այս կտավը համեմատել են Գոգենի «Սև խոզը» և «Te Fare Hymenee» կտավների հետ)։

Հին տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն «Մրգով կինը » 1893 թվական, տարբերակի, որը պահպանվում էր Պետական պատկերասրահում՝ Շտուտգարտայում, այն համարյա չի օգտագործվում և համարվում է Գոգենի ամենահին տահիտիական նկարնեից մեկը։ Բացի դրանից 1892 թվականին կտավը ավարտվեց և եկավ իր վերջնական տեսքին։ Առաջին նկարում աղջկա ձեռքին միրգ չկա, դրա փոխարեն նա իր ձեռքերում բռնել է փոքր գայլի ձագ[10]։ Տեղացի աղջիկը 1893 թվականի կտավում, գտնվում է նկարի ծայրին ավելի մոտ, մինչ դեռ 1893 թվականի նկարում աղջիկը գտնվում է նկարի կենտրոնին ավելի մոտ, որի հաշվին նրա պատկերն ավելի գեղեցիկ է թվում։ Երկրորդ նկարում հերոսուհու հագուստը և զարդարանքները ավելի արտահայտիչ են, որը դիտողին թույլ է տալիս տեսնել նկարի սիմվոլիկ կոմպոզիցիաները[2]։ Շտուտգարտի տարբերակում սիմվոլիզմը հիմնականում բացակայում է, իսկ նկարչի կողմից պատկերված տեսարանը ներկայացնում է ավելի կենցաղային միջավայր։ 1893 թվականի աշխատանքը իր հերթին երևում է ավելի տենսնվող տարբերակ «Մրգով կինը» կտավի և նրա ի հայտ գալով առաջին նկարը կորցնում է իր հմայքը[11]։

Ֆիլատելիայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի դեկտեմբերի 23-ին տասներեք կոպեկանոց նկարի ՝ «Մրգով կինը» նամականիշը տեղադրվել է ԽՍՀՄ-ի փոստի վրա « ԽՍՀՄ արտասահմանյան գիր թանգարան։ 1972 թվականին ավիափոստային նամականիշը, որն արժեր երկու ռեալ, վերարտադրվել է «Մրգով կինը» հրատարակվել է Ֆուջեյրայի Էմիրություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28177/
  2. 2,0 2,1 2,2 Charles, 2011, էջ 84
  3. Charles, 2011, էջ 85
  4. Charles, 2011, էջ 8
  5. Воронихина, Л. Н. Государственный Эрмитаж. — М.: Искусство, 1992. — С. 310. — 399 с.
  6. Шалаева, Г. П., Коровкина, Е. В. Кто есть кто в мире: 1500 имён. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — С. 360. — 1680 с. — ISBN 5-94849-441-1
  7. Soviet Life: volumes 208—219. — Montpelier: Embassy of the Union of the Soviet Socialist Republics in the USA, 1974. — P. 47.
  8. Краснова, О. Б. Энциклопедия Искусства XX Века. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 69. — 352 с. — ISBN 5-224-03241-5
  9. Всеобщая история искусств / Под редакцией Б. В. Веймарна. Научно-исследовательский институт теории и истории изобразительных искусств АХ СССР. — М.: Искусство, 1965. — Т. 6. Искусство 20 века. Книга 1. — С. 66.
  10. «E Haere oe i hia (Wohin gehst Du?)» (գերմաներեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. Charles, 2011, էջ 84—85

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]