Jump to content

Մեռածների ոգին չի ննջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռածների ոգին չի ննջում
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1892[1]
բարձրություն72,4 սանտիմետր և 0,73 մետր[1]
լայնություն92,4 սանտիմետր և 0,92 մետր[1]
ստեղծման վայրՏահիտի
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2]
ժանրնյու[1], կենցաղային ժանր և դիմապատկեր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[1]
հավաքածուՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1]
սեփականատերՕլբրայթ-Նոքս պատկերասրահ
մակագրությունManaò tupapaú և P. Gauguin 92
կայք
Ծանոթագրություններ
 Spirit of the Dead Watching Վիքիպահեստում

«Մեռածների ոգին չի ննջում» (Manao Tupapau), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, խեցեգործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը ստեղծվել է 1892 թվականին՝ Տահիտի կղզու խուլ գյուղերից մեկում։ Այս ստեղծագործությունում արտացոլվում է նկարիչի համար բնորոշ իրականության և մտացածինի միաձուլումը։ Հատկապես, երբ հին լեգենդները սերտորեն միահյուսված են տահիտցիների կյանքին։

Երիտասարդ պառկած աղջիկը տահիտուհի Տեխուրուն է՝ Գոգենի կինը։ Իսկ ոգին պատկերված է որպես սովորական սևահանդերձ փոքրիկ կին։ Նկարի մռայլ, մանուշակագույն ֆոնը ստեղծում է անվանը համապատասխան մթնոլորտ։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեռածների ոգին չի ննջում» կտավի ստեղծման համար հիմք ծառայեց մի իրական իրադարձություն։ Գոգենը ուղևորվում է Պապեետե և այնտեղ է մնում մինչև մութն ընկնելը։ Ամուսնուն սպասող Տեխուրան տեսնում է, որ լուսամփոփում վերջացել է յուղը, ուստի ստիպված պառկում է և սպասում ամուսնու վերադարձին։ Գոգենը ներս գալով վառում է լուցկու հատիկ, որպեսզի լուսավորի տարածքը, որի պատճառով հույժ վախեցնում է կնոջը՝ տահիտուհի Տեխուրուին։

Այդ մասին Գոգենը հետևյալ կերպ է արտահայտվում. «Կարո՞ղ էր նա ինձ ընդունել որպես դիվային ուրվականի՝ տուպապաուի, ով, ըստ լեգենդի, չի թողնում իր ազգակիցներին գիշերները ննջել»[4]։ Ավելի ուշ, «Մեռածների ոգին չի ննջում» նկարը ստեղծելիս Գոգենը նկատում է, որ Տահիտիի բնիկները վախենում են ուրվականներից և միշտ գիշերները լամպը վառած են թողնում։ Նրանք երբեք գիշերները տանից դուրս չեն գա առանց լապտերի, նույնիսկ լապտերով միայնակ չեն համարձակվում[5]։ Տուպալուն՝ մեռյալների ոգին, պատկերված է կնոջ տեսքով, ում հագին սևաթույր հանդերձանք է. դեմքը նման է դիմակի։ Այդ մասին Գոգենը արտահայտվել է

Ինչպե՞ս է պատկերացնում բնիկը ուրվականին։ Նա երբևիցե չի եղել թատրոնում, չի կարդացել վեպեր։ Այդ իսկ պատճառով, երբ նա ցանկանում է ներկայացնել ուրվականին, փորձում է մտածել մեռյալների մասին, ում կենդանի ժամանակ ճանաչել է։ Այդ նշանակում է, որ իմ ուրվականը պետք է նման լիներ մի սովորական պառավի, ով ձեռքերը երկարել է, որպեսզի բռնի իր զոհին։ Տրամադրվածության միտումն ինձ ստիպում է նկարի ֆոնին պատկերել ծաղիկներ։ Ծաղիկները նույնպես տուպապաու են, այսինքն թափառուն կայծեր, նրանք ցույց են տալիս, որ ուրվականները հետաքրքվում են մեզանով՝ մարդկանցով։ Այդպիսին է տահիտցիների հավատալիքները[5]

Պոլ Գոգենը նկարին տվել է տահիտյան անվանում՝ «Manao tupapau», որը թարգմանաբար նշանակում է «Միտք կամ Հավատ և ուրվական», ավելացնելով, որ անվանումը երկակի ըմբռնումներ է հարուցանում։ Կամ կինը մտածում է ուրվականների մասին, կամ ուրվականն է մտածում նրա մասին»։ Ու, իրականում, տահիտերենով «Manao tupapau» հնչում է որպես «միտք ուրվական» ու արտահայտում է անհեթեթություն[5]։

«Մեռածների ոգին չի ննջում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ Նոքսի արվեստի պատկերասրահում՝ Բուֆալո, Նյու Յորք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 https://www.albrightknox.org/artworks/19651-mana%C3%B2-tupapa%C3%BA-spirit-dead-watching
  2. 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
  3. http://www.albrightknox.org/collection/search/piece:511/Buffalo AKG Art Museum.
  4. «Literature, Arts and Medicine Database. Spirit of the Dead Watching (Manao tupapau) Annotated by Bertman, Sandra L.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 102 (օգնություն)
  5. 1 2 3 Даниельссон, Бенгт. Гоген в Полинезии. М.: Искусство, 1969

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]