Չար ոգու զվարճանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Չար ոգու զվարճանքը
Gauguin Arearea no varua ino.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1894
բարձրություն60 սանտիմետր
լայնություն98 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու

«Չար ոգու զվարճանքը» (Arearea no varua ino) Պոլ Գոգենի նկարն է: Նկարի սկզբնական անվանումը՝ «Arearea no varua ino», կարելի է մոտավոր թարգմանել հետևյալ կերպ՝ «Չար ոգու զվարճանքը»: Arearea նշանակում է զվարճանք, չար կատակ, ժամանց,իսկ varua ino՝ չար ոգի, սատանա:

Առջևի մասում պատկերված են երկու կանայք՝ նստած և պառկած: Նրանց հետևի բնապատկերում ընկած ծառաբունը անկյունագծով նկարը բաժանում է երկու մասի: Այդ ստեղծագործական տարրը Գոգենը հաճախ է կիրառել: Հետևի ձախ կողմում կանգնած է աստվածուհի Հինայի արձանը, իսկ նրանից աջ՝ կապույտ դիմակ է: Հեռվում՝ աջ կողմում, երկու մարդիկ են, որոնք կռվում են, կամ՝ պարում:

Նկարի ճշգրիտ մեկնաբանությունը պարզ չէ, սակայն հիմնական թեման կյանքը ներկայացնող աստվածուհի Հինայի և մահվան խորհրդանիշ դիմակի միջև եղած հակամարտությունն է: Առաջնային հիմնապաստառի վրա պատկերված կանանց միջև եղած երկու կարմիր մրգերը, հնարավոր է, գայթակղության խորհրդանիշն են: Կանայք ընտրության առջև են կանգնած, որի արդյունքում նրանք կա՛մ հավերժական կյանք կունենան, կա՛մ կմահանան:

«Չար ոգու զվարճանքը» իր խորհրդանիշներով նմանվում է «Մահացածների ոգին չի ննջում» նկարին (Manao Tupapau, 1892) և համանուն վիմագրությանը (1894), ինչպես նաև «Ծովի մոտ» նկարին (Fatata te miti, 1892), որտեղ Գոգենն օգտագործել է նմանատիպ գեղարվեստական էլեմենտներ:

Նկարը հանձնվել է Կարլսբերգի քանդակաքարերի ժողովածուին՝ Հելգա Յակոբսենի կողմից՝ 1927 թվականին և ներկայումս գտնվում է քանդակաքարերի ժողովածուի 65-րդ սրահում: Գույքագրման համարը՝ MIN 1832:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 108—109. — 147 с. — ISBN 87-7452-109-8
  • B. Danielsson Gauguin's Tahitian Titles. — 1967. — С. 230.
  • J. Teilhet-Fisk Paradise Reviewed. An Interpretation of Gauguin's Polynesian Symbolism. — 1983. — С. 99.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]