Ե՞րբ դու կամուսնանաս (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
«Ե՞րբ դու կամուսնանաս»
Quand te maries-tu ?
Paul Gauguin, Nafea Faa Ipoipo? 1892, oil on canvas, 101 x 77 cm.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1892
բարձրություն101
լայնություն77
ժանրկենցաղային ժանր, դիմապատկեր և մարդու ձևի գեղանկարչություն
նյութՅուղաներկ կտավի վրա
գտնվում էԲազելի արվեստի թանգարան
հավաքածուանհայտ և Staechelin collection?
սեփականատերAl-Mayassa bint Hamad bin Khalifa Al-Thani?
մակագրությունNAFEA Faa ipoipo
Ծանոթագրություններ
Commons-logo.svg When Will You Marry? by Paul Gauguin Վիքիպահեստում

«Ե՞րբ դու կամուսնանաս» (թահիթ. Nafea faa ipoipo?, ֆր.՝ Quand te maries-tu ?), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի 1892 թվականին նկարված կտավ։ 2015 թվականին կտավը վաճառվել է 300 միլիոն դոլարով, ամենաբարձր գինը գեղանկարչական ստեղծագործության համար։ Կտավը գտնվել է շվեյցարական Բազել քաղաքի կերպարվեստի Թանգարանում ավելի քան 50 տարի։ «Qatar Museums» կազմակերպությունը կստանա ձեռք բերված կտավը 2016 թվականին Մադրիդում և Վաշինգտոնում ցուցադրվելուց հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգենն առաջին անգամ Հայիթի է մեկնել 1891 թվականին։ Նա հույս ուներ գտնելու եդեմ, որտեղ կարող էր ստեղծել մաքուր, պրիմիտիվ արվեստ և ոչ թե պրիմիտիվիստական կեղծ ստեղծագործություններ։ Հայիթի ժամանելով, նա հասկանում է, որ այն իր պատկերացրածը չէ։ 18-րդ դարում այն գաղութացված էր և տեղաբնակների երկու-երրորդը մահացել էին Եվրոպայից թափանցած հիվանդություններից։ Պրիմիտիվիստ արվեստը ոչնչանում է։ Բացի այս կտավը, Գոգենը նկարում է տեղացի կանանց բազմաթիվ կտավներ՝ մերկ, Հայիթյան ավանդական հագուստներով, արևմտյան ոճի միսիոներական հագուստով, ինչպես «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավի հետևի պլանի կերպարը։ Առջևի և մեջտեղի ֆոները պատկերված են կանաչ, դեղին և կապույտ գույներով։ Հետևի ֆոնում արևադարձային լանդշաֆտն է՝ վառ գույներով։ Ավանդական հագուստով կինը նստած է առջևի և մեջտեղի ֆոների միջև։ Նրա հետևում երկրորդ կերպարն է՝ միսիոներական հագուստով։ Նաոմի Մորերը ձեռքի շարժումը բնութագրում է որպես սպառնալիք կամ զգուշացում։ Առջևի կինը դեմքի պարզ արտահայտությամբ առաջ է ձգվում։ Դեղին-կապույտ հարթակում գտնվող թիկունքի կնոջ դեմքն արտահայտում է անհատական հատկանիշներ։ Նրա վարդագույն զգեստը առանձնանում է մյուս գույներից։

Ըստ արվեստաբան Նենսի Մոուլ Մեթյուի՝ Գոգենը Հայիթիի բնակիչներին պատկերում էր իբրև միայն երգող և սիրով զբաղվողների։ Ահա թե ինչպես նա ընկերների միջոցով գումար աշխատեց և նրա արկածների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացավ։ Սակայն, նա գիտեր ճշմարտությունը, այն, որ Հայիթին ոչ ուշագրավ մի կղզի է արևմտայնացված համայնքով։ Հայիթիում արված կտավները, այդ թվում նաև «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավը, անտարբերությամբ ընդունվեցին, երբ Գոգենը վերադարձավ Ֆրանսիա[1][2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]