Կարող կինը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կարող կինը
Paul Gauguin 001.jpg
տեսակգեղանկար[1][1] և ուրվանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1879[1] և 1880[1]
բարձրություն114,5 սանտիմետր
լայնություն79,5 սանտիմետր
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրնյու
նյություղաներկ[1][1] և կտավ[1][1]
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու, Կոպենհագեն և Դանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու և Դանիայի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերՊոլ Գոգեն
ներշնչված էThe Valpinçon Bather?
մակագրությունGaugin 1880
կայք

«Կարող կինը» (ֆր.՝ Étude de nu ou Suzanne cousant, թարգմանաբար «Մերկի ուսումնասիրումը կամ կարող Սյուզանը»), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1879 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 114,5 × 79,5 սմ: «Կարող կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կարլսբերգի նոր գլիպտոտեկում[2][3] (Կոպենհագեն, Դանիա):

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարող կինը» ստեղծագործությունում Պոլ Գոգենը պատկերել է կար անող հոլանի կնոջ: Վերջինս նստել է մահճակալի ծայրին: Նկարը շատ անսովոր է հեղինակի արվեստի մեջ: Այն տարբերվում է տվյալ ժամանակահատվածի իդեալականացված կանանց կերպարներից: Կտավում հեղինակը վրձնել է երիտասարդ թխահեր կնոջ[4], ով թեթևորեն հակվել է դեպի առաջ ու կար է անում. առաջ հակվելուց երևում են կնոջ որովայնի ծալքերը: Կինը նստած է սպիտակ վուշե սավանի վրա: Մահճակալի ծայրին կապույտ և կանաչ ծածկոց է, իսկ պատին փակցված են շերտավոր գոբելեն և մանդոլին. վերջիններս Պոլ Գոգենի այլ նկարներում ևս հանդիպում են: Գոբելենը նկարված է երկնագույն, կանաչ և սպիտակ երանգներով, որոնք գունային ներդաշնակությամբ լրացնում են կտավի գույները: Այս գունային խաղի կիրառումը և գոբելենի նախշերը Գոգենի առավել վաղ օրինակներից է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարող կինը» կտավն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել իմպրեսիոնիստների ցուցահանդեսին: Այդ ժամանակ կտավը չի վաճառվում: Գոգենի կինը՝ Մատտեն նկարն արգելում է տանը փակցնել: Սակայն հետո, երբ Գոգենը Կոպենհագենում չէր, կինը վաճառում է այս ստեղծագործությունը 1892 թվականին Թեոդոր Ֆիլիպսենին[5]: Նկարի սեփականատերը սկզբից ցանկանում էր այն հանձնել Լուվրի թանգարանին, սակայն հետագայում փոխում է միտքը և կտավը 1920 թվականին հանձնում Կոպենհագենի գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանին:

«Կարող կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կարլսբերգի նոր գլիպտոտեկում: Գույքացուցակի համարն է՝ MIN smk-3453:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 54—55. — 147 с. — ISBN 87-7452-109-8
  • Bodelsen M. Gauguin og Van Gogh i København i 1893. — København, 1984. — С. 48—50.
  • The Art of Paul Gauguin. — New Haven, 1988. — С. 21—23.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://collection.smk.dk/#/en/detail/KMS3453
  2. «Study of a Nude (Suzanne Sewing)»։ Web Gallery of Art։ Վերցված է 5 July 2016 
  3. «Study of a Nude by Paul Gauguin»։ Արխիվացված է օրիգինալից September 28, 2007-ին 
  4. Gedo Mary Mathews (1995)։ Retreat from an Artistic Breakthrough: Gauguin's Nude Study (Suzanne Sewing)։ էջեր 407–416։ JSTOR 1482821 
  5. Gauguin Paul (1922)։ The Letters of Paul Gauguin to Georges Daniel de Monfreid։ Dodd, Mead and Company։ էջ 46։ Վերցված է 5 July 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]