Տահիտցի կանայք լողափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տահիտցի կանայք լողափին
Paul Gauguin 056.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Պոլ Գոգեն[1]
տարի 1891
բարձրություն 69 սանտիմետր[2]
լայնություն 91,5 սանտիմետր[2]
ուղղություն Պոստիմպրեսիոնիզմ
ժանր դիմապատկեր, կենցաղային ժանր և figure painting
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Օրսե թանգարան
հավաքածու Օրսե թանգարան
կայք
Կոորդինատներ: 48°51′36.000000099998″ հս․ լ. 2°19′35.00000010004″ ավ. ե. / 48.86000000002777455° հս․. լ. 2.3263888889166777° ավ. ե. / 48.86000000002777455; 2.3263888889166777

Տահիտցի կանայք լողափին (ֆր.՝ Femmes de Tahiti), Պոլ Գոգենի 1891[3] թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուում RF 2765 համարի ներքո[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Գոգենը մեկնել է Տահիտի կղզի, որը նրա պատկերացմամբ պարզունակ մի կղզի էր։ Արվեստագետն ուզում էր այնտեղ ապրել «զմայլանքի, հանգստության և արվեստի» մեջ։ Ֆինանսական դժվարություններն ու գեղագիտական մտահոգությունները նրան ստիպում էին փախչել և «ազատություն գտնել»:

Նկարիչը կտավը տվել է տահիտցի կապիտան Առնոյին, ով էլ այն նվիրել է իր դստերը, ում մոտ նկարը գտնվել է մինչև 1920 թվականը։ 1920-1923 թվականներին կտավը գտնվել է վիկոնտ Գի դե Շոլեի հավաքածուում։ 1923 թվականին որպես նվեր հանձնվել է պետական թանգարանին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգենը կտավը ստեղծել է Տաիտիում գտնվելու սկզբնական շրջանում, երբ նա պատկերում էր տահիտցիներին զբաղված իրենց առօրյա գործերով։ Կտավում Գոգենը պատկերել է երկու կնոջ Խաղաղօվկիանոսյան Տահիտի կղզու ափին։ Կանայք նստած են ավազին։ Նրանցից մեկը նայում է դիտողին, մյուսը՝ ոչ։ Ձախ կողմում պատկերված երիտասարդ կինը նստած է մեջքով դեպի դիտողը, գլխիկոր, անտարբեր։ Նա հագել է կարմիր պարեո, մարմնի շուրջ պտտված կտորը շրջազգեստ է դարձել։ Սև մազերը հավաքված են դեղին ժապավենով, մազերին ամրացված է նաև սպիտակ ծաղիկ։ Աջ կողմում պատկերված կինը նայում է դիտողին։ Նա նստել է ոտքերը խաչված, հագին՝ միսիոներական ազդեցություն հիշեցնող ամբողջական զգեստ։

2006 թվականին նկարը թողարկվել է նամականիշի վրա «2006 - Les Impressionnistes» անվանումով[5]:

Parau api[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին Գոգենը ստեղծել է նմանատիպ կտավ, որն անվանել է Parau api, (Տահիտիի երկու կանայք), որը գտնվում է Դրեզդենի Galerie Neue Meister-ում։ Տահիտի լեզվով "parau" նշանում է բառ, իսկ "api"՝ նոր, "parau api"՝ նորություններ։ Նմանատիպ ողջույնի ձև է՝ "Eaha te parau api", «Դեհ, ի՞նչ նորություն»:

Parau api, (Տահիտիի երկու կանայք) 1892, կտավ յուղաներկ, 67 x 91 սմ, Galerie Neue Meister

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mandel Gabriele Sugana, Tout l'œuvre peint de Gauguin, Paris, Flammarion,‎ 2008, 119 p. (ISBN 978-2080112187)
  • Bengt Danielsson, Gauguin à Tahiti et aux îles Marquises, Papeete, Éditions du Pacifique,‎ 1975, 327 p. (ISBN 978-2857000570)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]