Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում
Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում D’où venons nous? Que sommes nous? Où allons nous? | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1897-1898 թվականներ |
բարձրություն | 139,1 |
լայնություն | 374,6 |
ստեղծման վայր | Տահիտի |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան[2] |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
մակագրություն | D'où Venons Nous / Que Sommes Nous / Où Allons Nous և P. Gauguin / 1897 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
D'où venons-nous ? Que sommes-nous ? Où allons-nous ? Վիքիպահեստում |
«Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում» (1897-1898 թվականներ ֆր.՝ D’où venons nous? Que sommes nous? Où allons nous?), Պոլ Գոգենի հայտնի կտավներից։ Ստեղծվել է Տահիտիում, այժմ գտնվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Մասաչուսեթս, ԱՄՆ։
Ծագում և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին Գոգենը մեկնեց Տահիտի՝ որոնելու ավելի պարզ ու բնական հասարակություն, քան իր հարազատ ֆրանսիականն է։ Ի լրումն իր ստեղծած մի քանի կտավների, որոնք արտահայտում էին իր անձնական դիցաբանությունը, 1897 թվականին նա սկսել է նկարել այդ կտավը և ավարտին հասցրել 1898 թվականին։ Հենց ինքը նկարիչը ստեղծագործությունը համարում էր իր մտքի վսեմության գագաթնակետը։
Բոստոնի գեղարվեստի թանգարանի պահպանողները հաճախ են փոփոխում նկարի պատմությունը ի հայտ բերելով նոր փաստեր։ 1898 թվականին Գոգենը նկարը ուղարկում է Ջորջ Դանիել դե Մոնֆրեյդին Փարիզ։ Այնուհետև նկարը փոխանցել և վաճառել է փարիզեցի և եվրոպացի առևտրականներին և կոլեկցիոներներին, մինչև 1936 թվականը, երբ Նյու Յորքում գնվեց Մարի Հարիմանի պատկերասրահի կողմից։ 1936 թվականի ապրիլի 16-ին Բոստսնի գեղարվեստի թանգարանը գնել է այն Մարի Հարիմանի պատկերասրահից։
Նկարը ցուցադրվում է գեղարվեստի թանգարանի (համար 36.270) Տոմպկինսի հավաքածուում, Սիդնի և Էռնեստ Ռաբբի պատկերասրահների մասն է կազմում (որը ցուցադրում է 1880-1900 թվականների եվրոպական արվեստը)։ Այն ունի մոտ 1.5 մետր բարձրություն և մոտ 3.6 երկարություն։
Ոճ ու վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոգենը որոշել էր ինքնասպան լիներ նկարն ավարտելուց հետո, ինչը նա փորձել էր անել ավելի շուտ։ Նա նշեց, որ նկարը պետք է կարդալ աջից ձախ՝ երեք հիմնական կերպարների խումբը լուսաբանում են անվան մեջ դրված հարցերը։ Երեք կանայք երեխաների հետ ներկայացնում են կյանքի սկիզբը, միջին խումբը խորհրդանշում է հասունության ամենօրյա գոյությունը, վերջին խմբում ըստ նկարչի «Ծեր կինը մոտենում է մահվանը, կարծես համակերպված ու հանձնված մտորմունքին», նրա ոտքերի մոտ «Արտասովոր սպիտակ թռչուն է… ներկայացնում է խոսքերի ապարդյունությունը»։ Կապույտ կուռքը հետին պլանում ըստ երևույթին ներկայացնում է այն, ինչը Գոգենը նկարագրել է որպես «Անդրշիրիմյան աշխարհ»։ Նկարի ամբողջականության մասին ասել է հետևյալը. «Ես հավատում եմ, որ այս կտավի ամբողջականությունը գերազանցում է իմ նախորդ կտավներին և որ ես էլ երբեք չեմ նկարի նմանատիպ կամ ավելի լավ կտավ»։
Նկարը հանդիսանում է Գոգենի նորարարական պոստիմպրեսիոնիզմի ոճի բանալին։ Նրա արվեստը ընդգծում է հստակ գույների և հաստ նրբագծերի օգտագործումը, իմպրեսիոնիզմի սկզբունքները, միևնույն ժամանակ ձգտել է նաև տալ հուզական և էքսպրեսիոնիստական ուժ։ Այն ծագել է 20-րդ դարի ավանգարդային այլ շարժումների հետ, ներառյալ կուբիզմն ու ֆովիզմը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.mfa.org/collections/object/where-do-we-come-from-what-are-we-where-are-we-going-32558
- ↑ Albert Boime (2008). Revelation of Modernism: Responses to the Cultural Crisis in Fin-de-Siécle. University of Missouri Press. էջ 143. ISBN 9780826266255.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում» հոդվածին։ |
|