Jump to content

Մեռածների ոգին չի ննջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռածների ոգին չի ննջում
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1892[1]
բարձրություն72,4 սանտիմետր և 0,73 մետր[1]
լայնություն92,4 սանտիմետր և 0,92 մետր[1]
ստեղծման վայրՏահիտի
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2]
ժանրնյու[1], կենցաղային ժանր և դիմապատկեր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[1]
հավաքածուՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1]
սեփականատերՕլբրայթ-Նոքս պատկերասրահ
մակագրությունManaò tupapaú և P. Gauguin 92
https://www.albrightknox.org/artworks/19651-mana%C3%B2-tupapa%C3%BA-spirit-dead-watching կայք
Ծանոթագրություններ
 Spirit of the Dead Watching Վիքիպահեստում

«Մեռածների ոգին չի ննջում» (Manao Tupapau) ,  ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի նկարը։ Կտավը ստեղծվել է 1892 թվականին՝ Տահիտի կղզու խուլ գյուղերից մեկում։ Այս ստեղծագործությունում արտացոլվում է նկարիչի համար բնորոշ իրականության և մտացածինի միաձուլումը։ Հատկապես, երբ հին լեգենդները սերտորեն միահյուսված են տահիտցիների կյանքին։

Երիտասարդ պառկած աղջիկը տահիտուհի Տեխուրուն է՝ Գոգենի կինը։ Իսկ ոգին պատկերված է որպես սովորական սևահանդերձ փոքրիկ կին։ Նկարի մռայլ, մանուշակագույն ֆոնը ստեղծում է անվանը համապատասխան մթնոլորտ։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեռածների ոգին չի ննջում» կտավի ստեղծման համար հիմք ծառայեց մի իրական իրադարձություն։ Գոգենը ուղևորվում է Պապեետե և այնտեղ է մնում մինչև մութն ընկնելը։ Ամուսնուն սպասող Տեխուրան տեսնում է, որ լուսամփոփում վերջացել է յուղը, ուստի ստիպված պառկում է և սպասում ամուսնու վերադարձին։ Գոգենը ներս գալով վառում է լուցկու հատիկ, որպեսզի լուսավորի տարածքը, որի պատճառով հույժ վախեցնում է կնոջը՝ տահիտուհի Տեխուրուին։

Այդ մասին Գոգենը հետևյալ կերպ է արտահայտվում. «Կարո՞ղ էր նա ինձ ընդունել որպես դիվային ուրվականի՝ տուպապաուի, ով, ըստ լեգենդի, չի թողնում իր ազգակիցներին գիշերները ննջել»[4]։ Ավելի ուշ, «Մեռածների ոգին չի ննջում» նկարը ստեղծելիս Գոգենը նկատում է, որ Տահիտիի բնիկները վախենում են ուրվականներից և միշտ գիշերները լամպը վառած են թողնում։ Նրանք երբեք գիշերները տանից դուրս չեն գա առանց լապտերի, նույնիսկ լապտերով միայնակ չեն համարձակվում[5]։ Տուպալուն՝ մեռյալների ոգին, պատկերված է կնոջ տեսքով, ում հագին սևաթույր հանդերձանք է. դեմքը նման է դիմակի։ Այդ մասին Գոգենը արտահայտվել է

Ինչպե՞ս է պատկերացնում բնիկը ուրվականին։ Նա երբևիցե չի եղել թատրոնում, չի կարդացել վեպեր։ Այդ իսկ պատճառով, երբ նա ցանկանում է ներկայացնել ուրվականին, փորձում է մտածել մեռյալների մասին, ում կենդանի ժամանակ ճանաչել է։ Այդ նշանակում է, որ իմ ուրվականը պետք է նման լիներ մի սովորական պառավի, ով ձեռքերը երկարել է, որպեսզի բռնի իր զոհին։ Տրամադրվածության միտումն ինձ ստիպում է նկարի ֆոնին պատկերել ծաղիկներ։ Ծաղիկները նույնպես տուպապաու են, այսինքն թափառուն կայծեր, նրանք ցույց են տալիս, որ ուրվականները հետաքրքվում են մեզանով՝ մարդկանցով։ Այդպիսին է տահիտցիների հավատալիքները[5]

Պոլ Գոգենը նկարին տվել է տահիտյան անվանում՝ «Manao tupapau», որը թարգմանաբար նշանակում է «Միտք կամ Հավատ և ուրվական», ավելացնելով, որ անվանումը երկակի ըմբռնումներ է հարուցանում։ Կամ կինը մտածում է ուրվականների մասին, կամ ուրվականն է մտածում նրա մասին»։ Ու, իրականում, տահիտերենով «Manao tupapau» հնչում է որպես «միտք ուրվական» ու արտահայտում է անհեթեթություն[5]։

«Մեռածների ոգին չի ննջում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ Նոքսի արվեստի պատկերասրահում՝ Բուֆալո, Նյու Յորք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.albrightknox.org/artworks/19651-mana%C3%B2-tupapa%C3%BA-spirit-dead-watching
  2. 2,0 2,1 2,2 2,3 RKDartists (նիդերլ.)
  3. http://www.albrightknox.org/collection/search/piece:511/Buffalo AKG Art Museum.
  4. «Literature, Arts and Medicine Database. Spirit of the Dead Watching (Manao tupapau) Annotated by Bertman, Sandra L.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 102 (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Даниельссон, Бенгт. Гоген в Полинезии. М.: Искусство, 1969

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]