Ֆուջեյրայի Էմիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ֆուջեյրայի Էմիրություն
الفجيرة
Դրոշ


Flag of the United Arab Emirates.svg


Al Bithnah Fort, Fujairah, UAE.jpg
Երկիր ԱՄԷ ԱՄԷ
Կարգավիճակ ՄԱԷ-ի էմիրություն
Մտնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
Վարչկենտրոն Ֆուջեյրա
Էմիր Համիդ II բին Մուհամադ աշ-Շարքի
Բնակչություն (2008)
137 940 (6-րդ տեղ)
Խտություն 118,30 ( 4-րդ տեղ)
Տարածք 1166 կմ² (5-րդ տեղ)
Fujairah in United Arab Emirates.svg
Սահմանում է Dibba Al-Hisn և Al Batinah Region
Ժամային գոտի UTC+04:00
ISO 3166-2 կոդ AE-FU
Կոորդինատներ: 25°7′59.998800000001″ հս․ լ. 56°19′59.998800000012″ ավ. ե. / 25.13333300000000037° հս․. լ. 56.33333300000000321° ավ. ե. / 25.13333300000000037; 56.33333300000000321
http://www.fujairah.ae/

Ֆուջեյրա - Էմիրություն ՄԱԷ-ի կազմում։

Ադմինիստրատիվ կենտրոնը Ֆուջեյրա քաղաքն է։ Բնակչությունը՝ 118 000 մարդ (2003)։ Տարածքը՝ 1150 կմ²։ Ֆուջեյրայի Էմիրության ափերը ողողում են Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերը։ Էմիրության տարածքը ծոցի ափով ձգվում է ավելի քան 90 կմ։ Էմիրության տարածքի մեծ մասը գրավում են լեռները։ Զբոսաշրջության տեսանկյունից էմիրությունը լավագույններից մեկն է երկրի տարածքում, այն հայտնի է ավազային ծովափներով, հրվանդաններով, բավականին շատ են հանքային ջրերի աղբյուրները, օազիսները։

Ֆուջեյրան ամենաերիտասարդ էմիրությունն է։ Մինչև 1953 թվականը գտնվել է Շարժայի Էմիրության կազմում։

Էմիրությունում բացակայում է ՄԱԷ-ի հարստության և բարգավաճման գլխավոր աղբյուրը՝ նավթը, սակայն դրա փոխարեն էմիրությունում տեղակայված է բավականին արագ ծարգացող նավահանգիստ։ Ձկնորսությունը և գյուղատնտեսությունը համարվում են էմիրության գործունեության հիմնական ճյուղերը։