Երկու ծովախեցգետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու ծովախեցգետին
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարիհունվար 1889
բարձրություն47 սանտիմետր
լայնություն61 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ[1]
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և անհայտ
http://www.vggallery.com/painting/p_0606.htm կայք
Ծանոթագրություններ
 Two Crabs (F606) Վիքիպահեստում

«Երկու ծովախեցգետին» (հոլ.՝ Een op zijn rug liggende krab), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 47 × 61 սմ[3]։

Այսօր «Երկու ծովախեցգետին» ստեղծագործությունը մասնավոր սեփականություն է, սակայն ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու ծովախեցգետին» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է նատյուրմորտ։ Հեղինակն այն վրձնել է 1889 թվականին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Այս նկարը ստեղծելիս Վինսենթը ոգեշնչվել է ճապոնական փորագրանկարներից։ Ինքն ու եղբայրը՝ Թեոն, այդպիսի փորագրություններ էին անում փայտի վրա։ Ըստ էության, նկարիչը ոգեշնչվել է ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայից, որի նկարազարդումները Գոգը տեսել է «Le Japon Artistique» ամսագրում[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգը «Երկու ծովախեցգետին» կտավում պատկերել է երկու ծովախեցգետին։ Դրանք նկարված են կանաչ ֆոնի վրա՝ յուղաներկով կտավին[3]։ Բացի այս նկարից՝ Վինսենթ վան Գոգը նմանատիպ նատյուրմորտ էլի է նկարել՝ «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» անվանումով, որտեղ ծովախեցգետինը մեջքի վրա է պառկած. այն այսօր գտնվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vggallery.com/painting/p_0606.htm
  2. http://www.nationalgallery.org.uk/paintings/vincent-van-gogh-two-crabs
  3. 3,0 3,1 London, The National Gallery. «Vincent van Gogh | Two Crabs | L995 | National Gallery, London». www.nationalgallery.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Two Crabs, National Gallery.
  5. «A Crab on its Back - Van Gogh Museum». www.vangoghmuseum.nl (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.